Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոն

Բադալյան Մանվել Վլադիմիրի

գյուղ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74,
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 311,312 սենյակներ
  • (+37412) 52 09 05, ներքին՝ 3-71, 4-12
  • [email protected]

Ընդհանուր կենսաբանության ամբիոնը կազմավորվել է 1997 թվականին։
2009 թվականից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Մ.Վ. Բադալյանը: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն արդյունավետ գիտահետազոտական ուսումնասիրություններ է ծավալել կենդանիների ինբրեդային դեպրեսիայի և հետերոզիսի կենսաբանական բնույթի բացահայտման, տավարի բազմապտղության գենետիկական օրինաչափությունների պարզաբանման, ճահճակուղբերի մազածածկի գույնի ժառանգման և դրա հետ կապված պլեյոտրոպիայի երևույթի բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև մշակել է ինտերֆերոնի ստացման նոր եղանակ, ինչի համար ստացել է հեղինակային վկայական:
Ներկայումս ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում 3 հիմնական ուղղություններով.

  1. Գենետիկայի` ուղղված հնդկահավերի կուսածնության հիմնահարցերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի սպիտակուցների բազմաձևության ուսումնասիրությանը: Մշակվել է չբեղմնավորված ձվից արու հնդկահավերի ստացման եղանակ, ինչի համար տրվել է հեղինակային վկայական /դոցենտ Մ. Բադալյան/:
  2. Բուսաբանության` ուղղված բուսական էկոհամակարգերի և առանձին հետաքրքրություն ներկայացնող բուսատեսակների բազմակողմանի ուսումնասիրությանը /ասիստենտ Ա. Ալեքսանյան/:
  3. Կենդանաբանության` ուղղված արյան մակաբուծային հիվանդությունների և իքսոդային տզերի տեսակային կազմի ուսումնասիրությանը (դասախոս Մ. Վարդանյան):

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2019 թ․ օգոստոսի 30-ի որոշմամբ Ընդհանուր կենսաբանության ամբիոնին է միացել Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը՝ ձևավորելով Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնը։ Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը ձևավորվել էր 2013 թվականին՝ նախկին Կենսաքիմիայի և Անասնաբուժական մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնների հիման վրա։

Նախկին Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնի և նյութափոխանակության պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների համատեղ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա էթանոլամինը հանրապետությունում ներդրվել է որպես կենդանիների աճի խթանիչ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակվել է շուրջ 460 գիտական հոդված, 4 դասագիրք, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ և ուղեցույցներ, ստացվել է 7 հեղինակային վկայական: Պաշտպանվել են 18 թեկնածուական և 9 դոկտորական ատենախոսություններ: Աշխատակիցները մասնակցել են կենսաքիմիական միջազգային աշխատաժողովներին, ինչպես նաև FEBS-ի (Եվրոպական կենսաքիմիկոսների ընկերություն), ISN-ի (Համաշխարհային նեյրոքիմիկոսների ընկերություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված կենսաքիմիական գիտաժողովներին: Միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել կամ աշխատել են Մեծ Բրիտանիայի (Նոթհինգհեմի համալսարան), ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Նիդերլանդների համալսարաններում:
Ամբիոնի և նրան կից գործող Հակաբիոտիկների պրոբլեմային լաբորատորիայի ձեռքբերումներից է Հայաստանում առաջին անգամ հետազոտման շճաբանական եղանակով խոշոր եղջերավորների բրուցելյոզի բացահայտումը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավորների բրուցելյոզի հարուցիչների առանձնացումը, դրանց համաճարակաբանության ուսումնասիրումը, հորթերի լեպտոսպիրոզ, գառների պարշա և ոչխարների ստաֆիլակոկային հիվանդությունների բացահայտումը: Ամբիոնի գիտնականները հետազոտություններ են իրականացրել նաև մածունի միկրոֆլորայի, տեղական պանիրների մանրէակենսաբանական պրոցեսների, թեյի սնկի կուլտուրալ հեղուկի բազմակողմանի ուսումնասիրման ուղղություններով, մշակվել է ախտահանիչ և ինակտիվացնող պատրաստուկների հայտնաբերման և ախտահանության ստուգման նոր եղանակ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Մարմարյան Գայանե Յուրիի – կ.գ.դ., դոցենտ
  2. Դիլանյան Վարյա Թելմանի – կ.գ.թ., դոցենտ
  3. Հարությունյան Հասմիկ Դրաստամատի – կենս.գ.թ., դոցենտ
  4. Հարությունյան Արթուր Մհերի – անասն.գ.թ., դոցենտ
  5. Ավագյան Սարգիս Սինոդի – անասն.գ.թ., դոցենտ
  6. Ավագյան Արամ Ջահանի – անասն.գ.թ., դոցենտ
  7. Վարդանյան Մարինե Վազգենի – ան.գ.թ., դասախոս
  8. Ալեքսանյան Ալլա Սամվելի – կ.գ.թ., դասախոս
  9. Վարդանյան Նելլի Սեդրակի – ասիստենտ
  10. Մովսիսյան Իրենա Ռոբերտի – ասիստենտ
  11. Կարապետյան Վարսենիկ Մնացականի -ասիստենտ
  12. Քոսյան Արմինե Մանվելի -ասիստենտ
  13. Ավագյան Լուսինե Սարգսի – անասն․գ․թ/, ասիստենտ
  14. Գրիգորյան Հասմիկ Գրիգորի- ասիստենտ
  15. Խաչատրյան Էթերա Սերյոժայի- ասիստենտ
  16. Մելքումյան Գայանե Արամի – մասնագետ
  17. Գրիգորյան Ջուլիետա Սամսոնի – մասնագետ
  18. Բաբայան Նազելի Գրիշայի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Բուսաբանություն
Բույսերի ֆիզիոլոգիա
Կենսաբանություն
Հիդրոկենսաբանություն
Գենետիկա
Մուտագենեզ
Կենսատեխնոլոգիա
Ագրոկենսատեխնոլոգիա
Գյուղատնտեսական կենդանիների մասնավոր գենետիկա
Գյուղատնտեսական կենդանիների մարկերային սելեկցիա
Գենային ինժեներիայի հիմունքներ
Բջջագենետիկա
Գենոմիկա
Իմունոգենետիկա
ԳՄՕ/ԿՄՕ
Սննդի և շրջակա միջավայրի անվտանգություն
Կենսաքիմիա
Կլինիկական կենսաքիմիա
Սննդի կենսաքիմիա
Մանրէակենսաբանություն
Անասնաբուժական մանրէակենսաբանություն
Վիրուսաբանություն