Category: Բոլոր հայտարարությունները

spandanoci dasyntac սապծ հաահ

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի մարտի [...] Read More

Դասընթաց բնապահպանական եւ շրջանաձեւ տնտեսության թեմաներով

ՀԱԱՀ-ի հարգելի ուսանողներ։ «Համայնքների հարակայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն (ISSD) կազմակերպում է շրջակա միջավայրի պաշտպանության, շրջանաձեւ տնտեսության կարեւորության, էկոլոգիական ոտնահետքի, ինչպես նաեւ կոմպոստացման թեմաներով ընդհանուր բնապահպանական դասընթաց։ Այն հնարավորություն կտա ծանոթանալու բնապահպանական ընթացիկ խնդիրներին եւ դրանց լուծման որոշ ուղիներին։ Դուք նաեւ կկարողանաք թեմաների վերաբերյալ գաղափարներ ու կարծիքներ փոխանակել: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժ․ 13:00-ին։ [...] Read More

Դասավանդման հնարավորություն Վրոցլավի բնապահպանության եւ կենսագիտության համալսարանում (Լեհաստան)

Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վրոցլավի բնապահպանության եւ կենսագիտության համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ բոլոր աշխատակիցները, ովքեր դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ [...] Read More

Դասավանդման հնարավորություն Տերամոյի համալսարանում (Իտալիա)

Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Տերամոյի համալսարանում 2 շաբաթով դասավանդելու (2 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր աշխատում են պարենամթերքի տեխնոլոգիաների, անասնաբուժական բժշկագիտության եւ ագրոնոմիական ֆակուլտետներում եւ դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված [...] Read More

Փետրվարի 19-ը գիրք նվիրելու օրն է

Սիրելի ագրարայինցիներ, 2008 թվականից ի վեր փետրվարի 19-ը մեր երկրում գիրք նվիրելու օրն է: Այն խորհուրդ ունի բարձրացնելու գրքի դերը մեր կյանքում եւ մեծացնելու գրքասերների բանակը: Շնորհավորում ենք  Գիրք նվիրելու օրվա եւ փետրվարի 21-ին նշվող Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով ու սիրով բոլորին հրավիրում ենք  փետրվարի 21-ին ժամը 13:00-ին մասնակցելու ՀԱԱՀ գիտական գրադարանի եւ ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովի կազմակերպած «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ [...] Read More

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է գիտաժողովի

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնը հրավիրում է մասնակցելու կենտրոնում կայանալիք «Հիմնարար եւ կիրառական գիտական հետազոտություններ. արդիական խնդիրներ եւ ձեռքբերումներ» խորագրով միջազգային գիտաժողովին՝ հանդես գալով զեկուցումներով։ Գիտաժողովը կմեկնարկի ս.թ. մայիսի 27-ին՝ ժամը 10։00-ին։ Գիտաժողովի նպատակն է ներկայացնել պրոֆեսորադասախոսական համակազմի, ասպիրանտների եւ մագիստրանտների հիմնարար եւ կիրառական հետազոտություններում առկա ձեռքբերումներն ու հիմնախնդիրները։ Խմբագրական խորհրդի գրախոսած եւ երաշխավորած գիտական հոդվածներն ընդգրկվելու են ՀՀ [...] Read More

«Թթու կաթնամթերքի եւ պանրագործության» դասընթաց

Եթե ցանկանում եք սովորել եւ զբաղվել թթու կաթնամթերքի եւ պանրի արտադրությամբ, ձեռք բերել գիտելիքներ՝ արտադրության սանիտարահիգիենիկ միջոցառումների, կաթի եւ կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց կառուցվածքի եւ նշանակության, կաթնամթերքի արտադրությունում անվտանգության կանոնների, հումքի ստացման եւ նախնական մշակման կանոնների եւ դրանց որակին ներկայացվող պահանջների, թթու կաթնամթերքների դասակարգման, արտադրության եղանակների առանձնահատկությունների, տեխնոլոգիական գործընթացների, թթու կաթնամթերքների արտադրությունում օգտագործվող [...] Read More

Երեք միջոցառումների մասնակցելու հնարավորություն Գերմանիայում

Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ընկերակցությունն այս տարի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցել հետեւյալ երեք միջոցառումներին, որոնց վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորեւ ներկայացված հղումներով. Երիտասարդների փոխանակման ծրագիր.«Սոցիալական ինտեգրումը եւ միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում». տեւողությունը՝ 09.03-16.03.2022, գրանցում՝ մինչեւ ս.թ. փետրվարի 20-ը: (https://www.copernicusberlin.de/ye-social-inclusion-and-migrant-participation-in-society ) Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները կլիմայի փոփոխությունը կանխարգելելու եւ լուծելու առնչությամբ». տեւողությունը՝ 03-19.03.2022, [...] Read More

«Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը ընդունելի հանդեսների ցանկում

Լավ լուր ագրարային գիտությամբ զբաղվողների համար. համաձայն ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 01.02.2022 թվականի N 09Ա հրամանի՝ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականն ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում: Ի դեպ, գիտական պարբերականի 2022 թ. առաջին (մարտ ամսվա) համարի հայերեն եւ ռուսերեն հոդվածների ընդունելությունն [...] Read More

Գիրք նվիրելու օրվան նվիրված միջոցառում ՀԱԱՀ գիտական գրադարանում

2008 թվականից ի վեր մեր երկրում փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը, երբ գիրք են նվիրում գրադարաններին, ընկերներին, մտերիմներին։ ՀԱԱՀ գիտական գրադարանը փետրվարի 21-ին նախատեսում է «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ» խորագրով միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու եւ Մայրենի լեզվի միջազգային օրվան։ Սիրելի ագրարայինցիներ, դուք կարող եք բուհի գրադարանին գրքեր նվիրել այսօրվանից սկսած։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: Հարգանքներով՝ ՀԱԱՀ գիտական գրադարան ՀԱԱՀ, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 302 սենյակ Read More