Category: Բոլոր հայտարարությունները

«Կանաչ ձեռներեցություն» եւ «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթացներին մասնակցելու հնարավորություն

Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցելու «Կանաչ ձեռներեցություն» եւ «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթացներին: Դիմելու վերջնաժամկետը մարտի 17-ն է: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More

«Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը»

Հարգելի ուսանողներ եւ աշխատակիցներ, Թուրքմենստանի ԱԳ նախարարության Միջազգային հարաբերությունների ինստիտուտն անցկացնում է «Երկխոսությունը՝ խաղաղության երաշխիք: Միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը» խորագրով մրցույթ։ Մրցույթի հիմնական նպատակներն են՝ Աշխարհում խթանել միջազգային հարաբերությունների նոր փիլիսոփայությունը երրորդ հազարամյակի նոր աշխարհաքաղաքական պայմաններում, աշխարհում ռազմական առճակատման սրացման ժամանակներում, հակամարտությունների շրջանակի աճի պայմաններում, որի հետեւանքով վատթարացել է աշխարհի ընդհանուր կայունությունը, զինաթափումը, շրջակա միջավայրի [...] Read More

Դասավանդման եւ վերապատրաստման հնարավորություն Իսպանիայի Վալադոլիդի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վալադոլիդի համալսարանում (Իսպանիա) 2021-2022 ուստարվա գարնանային կիսամյակում 1 շաբաթ դասավանդման կամ համատեղ դասավանդման եւ վերապատրաստման համար։ Ակադեմիական առաջարկը (https://uvamobplus.uva.es/publico/courses) պարունակում է Վալադոլիդի համալսարանի բաժինների անունները, եւ ՀԱԱՀ աշխատակիցները պետք է իրենց դիմումի ձեւում նշեն գործունեության իրենց առաջարկը: Անհրաժեշտ փաստաթղթերը հարկավոր է ներբեռնել հետեւյալ հղմամբ [...] Read More

Վերապատրաստման հնարավորություն Վալենսիայում

Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի (UPV-Իսպանիա) գյուղատնտեսական ճարտարագիտության եւ շրջակա միջավայրի դպրոցի համակարգմամբ (ETSIAMN) գործող Տեղական համալսարանների ցանցը 2022թ․-ի մայիսի 9-ից 13-ը, կազմակերպում է վերապատրաստում Nature & Human Landscape թեմայով։ Դասընթացի տեւողությունը 40 ժամ է և կիրականացվի 5 օրերի ընթացքում։ Մասնակցության վճարը 620 եվրո է։  Ընտրված թեկնածուն ՀԱԱՀ-ի կողմից կերաշխավորվի Erasmus+ ծրագրով ծախսերի փոխհատուցման համար (1 տեղ)։ [...] Read More

Մասնակցության հնարավորություն Ռադբաուդի համալսարանի կողմից կազմակերպվող ամառային դպրոցին

Այս տարի եւս Ռադբաուդի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի՝ անգլերենին գերազանց տիրապետող դասախոսները, հետազոտողները, ասպիրանտները, հայցորդները (14 մասնակից)։ Անգլերենի իմացության մակարդակը շատ կարեւոր է, քանի որ մասնակիցները վերապատրաստման ընթացքում հնարավոր է ստանան տարատեսակ առաջադրանքներ եւ հանձնարարականներ։ Ծրագրի մասնակցության համար կտրամադրվի կրթաթոշակ Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի [...] Read More
anau haah glxavor news n

Արցախից տեղահանվածների համար ուսումնախորհրդատվական դասընթացները Սիսիանում շարունակվում են

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում Սիսիանի մասնաճյուղում շարունակվում են ուսումնախորհրդատվական դասընթացները Արցախից տեղահանվածների համար: Փետրվարի 19-20-ը կայացած դասընթացը վերաբերում էր ջերմատնային մշակաբույսերի արտադրությանը, գրունտային եւ հիդրոպոնիկ ջերմատների շահագործման առանձնահատկություններին, ինչպես նաեւ հատապտուղների (ազնվամորի, մոշ) ու ոչ ավանդական բարձրարժեք որոշ մշակաբույսերի մշակության ժամանակակից տեխնոլոգիային: Դասընթացավարները գյուղատնտեսության ոլորտի բազմափորձ մասնագետներ են՝ ՀԱԱՀ [...] Read More
chocolate1

«Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության» դասընթաց

Ցանկանու՞մ եք սովորել և զբաղվել հացամթերքների և շոկոլադի արտադրությամբ։ ՈՒզո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ՝ հացաթխման և շոկոլադի արտադրության որորտում առկա զարգացման միտումների, հումքի ստացման և նախապատրաստման կանոնների և դրանց որակին ներկայացվող պահանջների, խմորի մշակման եղանակների, հացաթխման հավելումների դասակարգման, կիրառման եղանակների և նպատակահարմարության, դիետիկ հացամթերքների տեսականու, դրանց մշակման մեթոդների, բաղադրագրերի հաշվարկման մեթոդների և մշակման եղանակների, արտադրությանը [...] Read More
spandanoci dasyntac սապծ հաահ

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ՀՀ ԿԵ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի հետ համատեղ  կազմակերպում են  սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերապատրաստման դասընթաց։ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՎԵԼՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆ Դասընթացները տևելու են 6 շաբաթ։ Առաջին 5 շաբաթը նախատեսված է տեսական գիտելիքների, իսկ վերջին շաբաթը՝ աշխատավայրում հմտությունների ձեռք բերման համար։ ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ Դասընթացներին մասնակցելու համար դիմումների ընդունումը կիրականացվի մինչև սույն թվականի մարտի [...] Read More

Դասընթաց բնապահպանական եւ շրջանաձեւ տնտեսության թեմաներով

ՀԱԱՀ-ի հարգելի ուսանողներ։ «Համայնքների հարակայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ-ն (ISSD) կազմակերպում է շրջակա միջավայրի պաշտպանության, շրջանաձեւ տնտեսության կարեւորության, էկոլոգիական ոտնահետքի, ինչպես նաեւ կոմպոստացման թեմաներով ընդհանուր բնապահպանական դասընթաց։ Այն հնարավորություն կտա ծանոթանալու բնապահպանական ընթացիկ խնդիրներին եւ դրանց լուծման որոշ ուղիներին։ Դուք նաեւ կկարողանաք թեմաների վերաբերյալ գաղափարներ ու կարծիքներ փոխանակել: Դասընթացը տեղի կունենա փետրվարի 25-ին, ժ․ 13:00-ին։ [...] Read More

Դասավանդման հնարավորություն Վրոցլավի բնապահպանության եւ կենսագիտության համալսարանում (Լեհաստան)

Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Վրոցլավի բնապահպանության եւ կենսագիտության համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ բոլոր աշխատակիցները, ովքեր դասավանդում են մասնագիտական կամ նախամասնագիտական առարկաներ։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ [...] Read More