Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում (Հունաստան)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու կամ վերապատրաստվելու համար (4 տեղ)։

Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի գերազանց իմացությամբ այն աշխատակիցները, ովքեր դասավանդում են կամ կցանկանան վերապատրաստվել հետեւյալ ոլորտներում՝

  • Հասարակագիտություն
  • Ագրոբզինես եւ տնտեսագիտություն

Վերապատրաստման համար կարող է դիմել նաեւ ՀԱԱՀ վարչական անձնակազմը։

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․

  • անձնագրի պատճեն,
  • ինքնակենսագրություն` Europass ձեւաչափով (անգլերենով) (https://europa.eu/europass/en)
  • ապացույց ՀԱԱՀ-ի աշխատակից լինելու վերաբերյալ (տեղեկանք մարդկային ռեսուրսների կառավարման բաժնից),
  • մոտիվացիոն նամակ (անգլերենով), որտեղ դասավանդման պարագայում պետք է հստակ նշված լինի դասավանդման կոնկրետ ոլորտը եւ դասավանդման (նվազագույնը՝ 8 ժամի համար) թեմաները,
  • առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (անգլերենի B2 մակարդակ)։

Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է 2023 թվականի մարտի 21-ը: Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Չափանիշներին չհամապատասխանող փաստաթղթերը չեն ընդունվի։ Աշխատակիցները կհրավիրվեն հարցազրույցի մոտիվացիոն նամակի նախնական գնահատումից հետո։

Խնդրում ենք հաշվի առնել, որ Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանը փակ է լինելու ապրիլի 10-21-ը ընկած ժամանակահատվածում՝ Զատիկի տոներով պայմանավորված, իսկ հունիսի 19-ից հուլիսի 8-ը ընկած ժամանակահատվածում համալսարանում քննական շրջան է լինելու։ Օրացույցը՝ այստեղ ։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ առաջատար մասնագետ Ս․ Հայրապետյանին ([email protected]):