ԳԿԻՄ ծրագրի փակման համաժողով

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցող «ԳԿԻՄ Ֆրանսիա Հայաստան մենթորություն» միջազգային ծրագրի եւ «Գերմանական միջազգային համագործակցության ընկերության» (GIZ) EcoServe ծրագրի աջակցությամբ իրականացվող «Հայաստանում կենսաբազմազանության տվյալների թվայնացում, շրջանառում եւ կառավարում» ծրագրի փակման համաժողովը տեղի կունենա սթ դեկտեմբերի 2-ին,  ՀԱԱՀ 1-ին մասնաշենքի 329 սենյակում (Նիստերի փոքր դահլիճ) ժամը 14։00-17։00-ը։

Սիրով հրավիրում ենք պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողներին մասնակցելու ծրագրի փակման համաժողովին, որի ընթացքում ամփոփ կներկայացվեն կատարված աշխատանքները՝ ուղղված Հայաստանում կենսաբազմազանության ռեսուրսների հարակույուն օգտագործման ու պահպանման արդյունավետության բարձրացմանը՝ տվյալների կառավարման ժամանակակից թվային գործիքների կիրառմամբ։

https://www.inaturalist.org/projects/capacity-building-training-yerevan-armenia