Ուսման հնարավորություն Հունաստանի համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ հետեւյալ համալսարաններում 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․

  • Պիրեուսի համալսարան – ագրոբիզնես եւ տնտեսագիտություն
  • Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան – ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ:

Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ վերոհիշյալ ոլորտներում սովորող այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել Միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել դեպարտամենտ․

  1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
  2. անձնագրի պատճեն
  3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
  4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով)
  5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
  6. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ։

Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը։ Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ս․թ․ հոկտեմբերի 31-ը։

Օգտակար հղումներ․

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՄԿԴ աշխատակից Զարինե Պողոսյանին՝ [email protected] էլհասցեով կամ այցելել ՄԿԴ: