Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Ագրարային համալսարան այցելած աշակերտները միշտ տպավորված են գնում։ Այս անգամ հերթը Բալահովիտի ավագ դպրոցի սաներինն էր: Նրանց այցին նախորդել էր համալսարանի ներկայացուցիչների այցը Բալահովիտի հիմնական դպրոց, որտեղ երեխաները ցանկություն էին հայտնել գալ համալսարան եւ անձամբ ծանոթանալ կրթական ծրագրերին, նորաբաց լաբորատորիաներին, համտեսել ուսանողների պատրաստած հրուշակեղենը... Այդպես էլ արեցին. եկան, տեսան, համտեսեցին, հարցրեցին, [...] Read More
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համատեղ նախագծի շրջանակում հերթական արցախամետ ձեռնարկումը Սիսիանի մասնաճյուղում էր։ Փետրվարի 12-13-ը մասնաճյուղում կայացած ուսումնախորհրդատվական դասընթացը Արցախից տեղահանված եւ Սիսիանի տարածաշրջանում բնակություն հաստատած մեր հայրենակիցների համար էր եւ վերաբերում էր հացահատիկային եւ հատիկաընդեղեն մշակաբույսերի մշակությանը, ինչպես եւ խելացի անասնապահությանը: Դասընթացավարները ՀԱԱՀ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, [...] Read More
Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ընկերակցությունն այս տարի հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցել հետեւյալ երեք միջոցառումներին, որոնց վերաբերյալ մանրամասներին հնարավոր է ծանոթանալ ստորեւ ներկայացված հղումներով. Երիտասարդների փոխանակման ծրագիր.«Սոցիալական ինտեգրումը եւ միգրանտների մասնակցությունը հասարակության ներսում». տեւողությունը՝ 09.03-16.03.2022, գրանցում՝ մինչեւ ս.թ. փետրվարի 20-ը: (https://www.copernicusberlin.de/ye-social-inclusion-and-migrant-participation-in-society ) Երիտասարդների փոխանակման ծրագիր. «Երիտասարդների առաջարկները կլիմայի փոփոխությունը կանխարգելելու եւ լուծելու առնչությամբ». տեւողությունը՝ 03-19.03.2022, [...] Read More
Լավ լուր ագրարային գիտությամբ զբաղվողների համար. համաձայն ՀՀ ԲՈԿ-ի նախագահի 01.02.2022 թվականի N 09Ա հրամանի՝ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականն ընդգրկվել է Ատենախոսությունների հիմնական արդյունքների եւ դրույթների հրատարակման համար ՀՀ Բարձրագույն որակավորման կոմիտեի կողմից 2022 թվականին ընդունելի գիտական հրատարակությունների ցանկում: Ի դեպ, գիտական պարբերականի 2022 թ. առաջին (մարտ ամսվա) համարի հայերեն եւ ռուսերեն հոդվածների ընդունելությունն [...] Read More
Փետրվարի 10-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նորընտիր ռեկտոր Նվեր Միքայելյանին՝ նախկին ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի եւ տ.գ.դ, պրոֆ. Վաչե Թոքմաջյանի ուղեկցությամբ: Ջերմ մթնոլորտում անցած հանդիպմանը ՇՏՀ նախկին ռեկտորի ներկայությունը պատահական չէր. նա շարունակում է ըստ ամենայնի աջակցել հարազատ համալսարանին՝ թե որպես ՇՏՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ եւ թե առհասարակ որպես մասնագետ, կրթական գործիչ եւ [...] Read More
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը, հստակ ժամանակացույցով, շարունակում է կազմակերպել մասնագիտական կողմնորոշման նպատակ հետապնդող այցելություններ մարզային դպրոցներ։ Վերջին այցելություններից մեկի ժամանակ Արագածոտնի մարզի Կարբի, Փարփի եւ Արուճ համայնքների դպրոցների աշակերտները հնարավորություն ունեցան հանդիպելու Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանի, Անասնաբուծության ամբիոնի վարիչ Տիգրան Չիթչյանի, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի վարիչ Արմինե Մանվելյանի եւ Պարենամթերքի տեխնոլոգիաների [...] Read More
Օրերս Ագրարային համալսարանում էր Շուշիի տեխնոլոգիական համալսարանի դասախոսների եւ ուսանողների պատվիրակությունը՝ հերթական գործընկերային-ճանաչողական-վերապատրաստողական այցով։ Շուշեցիներին դիմավորել եւ ողջունել են Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը։ Ագրոբիզնեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դասախոս Հասմիկ Գեւորգյանը ներկայացրել է «Իմ ագրոբիզնեսը» դասընթացը, խոսել ագրարային ոլորտում բիզնես ստեղծելու հնարավորությունների մասին։ Բուսաբուծության [...] Read More
2008 թվականից ի վեր մեր երկրում փետրվարի 19-ին նշվում է Գիրք նվիրելու օրը, երբ գիրք են նվիրում գրադարաններին, ընկերներին, մտերիմներին։ ՀԱԱՀ գիտական գրադարանը փետրվարի 21-ին նախատեսում է «ԳԻՐՔԸ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐ» խորագրով միջոցառում՝ նվիրված Գիրք նվիրելու եւ Մայրենի լեզվի միջազգային օրվան։ Սիրելի ագրարայինցիներ, դուք կարող եք բուհի գրադարանին գրքեր նվիրել այսօրվանից սկսած։ Ակնկալում ենք ձեր ակտիվ մասնակցությունը: Հարգանքներով՝ ՀԱԱՀ գիտական գրադարան ՀԱԱՀ, 2-րդ մասնաշենք, 3-րդ հարկ, 302 սենյակ Read More
Ցանկանու՞մ եք սովորել միջին ու խոշոր ֆերմաներում կաթի արտադրության տեխնոլոգիան։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Կաթի արտադրության տեխնոլոգիան միջին ու խոշոր ֆերմաներում» թեմայով դասընթաց։ Առցանց դասընթացն անցկացվելու է ՀԱԱՀ-ի էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի օգնությամբ՝ ուսումնական նյութերի, ֆիլմերի ներկայացմամբ։ Դասընթացին կարող են դիմել կաթի արտադրությամբ հետաքրքրված ֆերմերները, ուսանողները [...] Read More
ՀԱԱՀ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի Ագրոբիզնես կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանողների համար Ագրոբիզեսի կառավարման եւ քաղաքականության ամբիոնի դոցենտ Լուսինե Աղասարյանը կազմակերպել էր ճանաչողական այց մսամթերք արտադրող «Բեկոն պրոդուկտ» ՍՊԸ։ «Արտադրության կազմակերպումը սննդարդյունաբերական ձեռնարկություններում» առարկան ուսումնասիրելուց հետո սա շատ լավ առիթ էր՝ տեսական նյութը արտադրական գործընթացում ամրապնդելու համար: Ուսանողներին դիմավորեցին արտադրանքի որակի վերահսկման բաժնի ղեկավար Վահե [...] Read More



