«Կաթի արտադրության տեխնոլոգիան միջին ու խոշոր ֆերմաներում» թեմայով դասընթաց

Ցանկանու՞մ եք սովորել միջին ու խոշոր ֆերմաներում կաթի արտադրության տեխնոլոգիան։

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների և գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Կաթի արտադրության տեխնոլոգիան միջին ու խոշոր ֆերմաներում» թեմայով դասընթաց։ Առցանց դասընթացն անցկացվելու է ՀԱԱՀ-ի էլեկտրոնային ուսուցման Moodle հարթակի օգնությամբ՝ ուսումնական նյութերի, ֆիլմերի ներկայացմամբ։

Դասընթացին կարող են դիմել կաթի արտադրությամբ հետաքրքրված ֆերմերները, ուսանողները և այն անձինք, որոնք ցանկանում են կատարելագործել իրենց գիտելիքները և կարողությունները տվյալ բնագավառում, ունեն արտադրությունում աշխատելու փորձ, ինչպես նաև նրանք, որոնք այս ոլորտում դեռևս սկսնակ են, սակայն ցանկանում են սեփական արտադրություն հիմնել:

Դասընթացի շնորհիվ մասնակիցը կտիրապետի կաթի արտադրության տեխնոլոգիական հիմնական գործընթացներին՝

  • Կովերի պահվածքի ձևերին և համակարգերին,
  • Անասնաշենքերի նկատմամբ զոոհիգենիկ պահանջներին և գոմաղբի հեռացման տեխնոլոգիաներին,
  • Կովերի կերակրմանը, խնամքին և լիակթմանը,
  • Կովերի կթի գործընթացին, կրծի խնամքին և կրծաբորբի (մաստիտի) կանխարգելմանը, ինչպես նաև մաքուր կաթ ստանալու նախապայմաններին։

Դասընթացի մասնակցության արժեքն է 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ։

Դասընթացին դիմելու և լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել`

012 54 57 13                                  095 59 20 03                                       093 59 20 01