Ռեկտորատի վերջին նիստում, Վանաձորի մասնաճյուղի տնօրենի պարտականությունները կատարող Մերի Գրիգորյանը խնդիր ներկայացրեց: Տեղում դասավանդողները աշխատում են ժամավճարի սկզբունքով, որի պատճառով էլ ոմանք «անսիրտ-անհոգի» համատեղողներ են: «Եթե կարողանայինք գոնե մի մասին հաստիքով հրամանագրել…»,- ասում է տիկին Գրիգորյանը: Ռեկտոր Ուռուտյանը բարձրացված հարցին համակարգված եւ ստույգ լուծում տվեց: Առաջիկայում շահագործման կհանձնվի մեր համալսարանի հյուսիսային տարածաշրջանի նոր, հարմարավետ, ժամանակակից [...] Read More
Այսօր, հունվարի 31-ին՝ վերահանձնումների վերջին օրը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ. բնականաբար, առաջին հարցով ամփոփվեցին հենց քննաշրջանի արդյունքները: Բոլոր ֆակուլտետների դեկանները, մասնաճյուղերի, քոլեջի տնօրենները հանգամանորեն ներկայացրին պատկերը: Ագրարայինը հաստատութենական հավատարմագրումից հետո մուտք է գործել առավել պատասխանատու՝ մասնագիտական ծրագրերի հավատարմագրման փուլ: Սա նշանակում է, որ բոլորս միասնաբար անելիքներ ունենք լավագույն արդյունքի հասնելու համար: [...] Read More
ՀԱԱՀ որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի որակի կառավարման բաժնի վարիչ, ծրագրի փորձագետ Արա Ամիրյանը եւ ագրոտեխնոլոգիական ինկուբատորի համակարգող, ծրագրի համակարգող Սուսաննա Հայրապետյանը Էրազմուս+ ՀԳ2 SMARTI ծրագրի շրջանակում 2022 թ․-ի հունվարի 17-21-ը մասնակցել են Պորտուգալիայի Պորտո քաղաքում տեղի ունեցած «ECTS/Թյունինգ շրջանակ» խորագրով վերապատրաստման ծրագրին։ Մասնակցում էին ծրագրի կոնսորցիումի անդամ հայկական եւ ռուսական բուհերը։ Վերապատրաստման ծրագիրը կազմակերպել [...] Read More
Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ը, ամենանվիրական տոներից մեկն է, որ երբեւէ ունեցել է հայ ժողովուրդը։ Մեր բանակը վերածնված անկախ պետականության, հաղթանակի ու արժանապատվության հոմանիշն է։ Հայոց բանակը ոչ միայն մեր անցյալ ու ապագա ռազմական հաղթանակների, այլեւ մեր վաղվա տնտեսական հզորության առհավատչյան է, խաղաղ, ստեղծագործ աշխատանքի պահապանն ու մեր մշակութային եզակիության երաշխավորը։ Պատմական վերջին ծանր փորձությունները [...] Read More
Հունվարի 26-ին ՀԱԱՀ֊ի շախմատի լսարանում կայացան շախմատի միջբուհական «Դասախոսական գավաթ 2022» մրցումները, որոնց մասնակցում էին 7 բուհերի թիմեր։ Կանանց պայքարում Ագրարային համալսարանը ներկայացնում էր ՏՏ կենտրոնի աշխատակցուհի Հերմինե Մխիթարյանը, որը փայլուն հաղթանակներ տոնեց եւ հռչակվեց առաջնության չեմպիոնուհի։ Մրցանակային երկրորդ տեղը գրավեց Թամարա Սարգսյանը Մանկավարժական համալսարանից, իսկ երրորդը Մարգարիտա Բեգլարյանն էր Բժշկական համալսարանից: Տղամարդկանց պայքարում մեր [...] Read More
Դեկտեմբերի 25-ին տեխնիկական գիտությունների դոկտոր, դոցենտ Սմբատ Դավեյանը հերթական, «սովորական» դաս էր անցկացնում «Խմորման տեխնոլոգիաներ եւ գինեգործություն» մասնագիտության 5-րդ կուրսում: Անսովորն այն էր, որ դասին ներկա էին ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի կառավարման բաժնի պետ Արա Ամիրյանը եւ Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Մերի Բաղդասարյանը: Պարոն Ամիրյանի ու տիկին Բաղդասարյանի ներկայությունը նշանակում էր, [...] Read More
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից ավիատոմսի ծախսի փոխհատուցում կարող են ստանալ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդները կամ 16-ից մինչև 30 (ներառյալ) տարեկան երիտասարդներից կազմված մինչև հինգհոգանոց խմբի անդամները՝ հետևյալ միջոցառումներին մասնակցելու համար. 1. Միջազգային երիտասարդական ծրագրեր՝ ֆորումներ, հանդիպումներ, կլոր սեղաններ, սեմինարներ, դասընթացներ (թրեյնինգ), համաժողովներ, գագաթնաժողովներ, նիստեր, 2. միջազգային գիտաժողովներ, կոնֆերանսներ, գիտական [...] Read More
Մասնագիտական կողմնորոշմանն ուղղված միջոցառումների շրջանակում ՀԱԱՀ հերթական «դեսանտը» երեկ՝ հունվարի 24-ին Արագածոտնի մարզի Ոսկեվազի, Ուջանի եւ Ուշիի հիմնական դպրոցներում էր։ Այս անգամ դպրոցականների հետ հանդիպեցին ճարտարագիտության ֆակուլտետի դեկանի տեղակալ Վոլոդյա Ասատրյանը, Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի վարիչ Վարդան Ալեքսանյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ Մարինե Մարկոսյանը եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը։ Արագածոտնեցի դպրոցականների [...] Read More
Հունվարի 21-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանի գլխավորած պատվիրակությանը։ Քննարկված հիմնական հարցն առնչվում էր ՀԱԱՀ իրականացրած բոլոր կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերում արցախցիների մասնակցության ապահովմանը։ Արցախցի գործընկերների առանձնակի հետաքրքրությունն են առաջացրել հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության, գարեջրի եւ թորման տեխնոլոգիաների, կանաչ կերի արտադրության, ջերմատների կառավարման, ինտենսիվ այգեգործության կարճաժամկետ վերապատրաստման [...] Read More
Այսօր համալսարանում զուգահեռաբար ավարտվեցին «Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների վերպատրաստման» եւ «Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության» դասընթացները: Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը համատեղ էլ կազմակերպել էր դասընթացները հաջողությամբ ավարտած մասնակիցներին հավաստագրեր հանձնելու արարողությունը: Հանձնվեցին համապատասխանաբար 5 եւ 9 հավաստագրեր: Սպանդանոցի ծրագրի շրջանակում վերապատրաստված անասնաբույժները հիմնականում փորձառու մասնագետներ են, որոնք 5 շաբաթ առցանց տեսական գիտելիքներ, իսկ մեկ շաբաթ տարբեր [...] Read More



