ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի դասախոսները «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շրջանակում կազմակերպվող եռօրյա ամառային ագրոճամբարների ընթացքում վարում են «Ինտենսիվ այգեգործություն», «Մեղվաբուծություն», «Խելացի անասնաշենք» թեմաներով դասընթացներ։ Սիսիան եւ Գորիս համայնքների ավագ դպրոցներից 135 երեխա ճամբարից օգտվելու հնարավորություն ունի․ յուրաքանչյուր փուլում Սիսիանի «Բասեն» հյուրանոցային համալիրում ակտիվ հանգիստ է ունենում 45-ը։ Ճամբարականները ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված մասնագետների «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագրի շրջանակում ստորեւ ներկայացված ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու: Ծառայությունների տեխնիկական նկարագրությունները ներկայացված են կից փաստաթղթերում՝ Արոտային եւ մարգագետնային կերերի արտադրության մասնագետ Ցանքատարածություններ եւ խոտհարքների կառավարման մասնագետ Հիդրոպոնիկ կերերի արտադրության մասնագետ Կոմպոստացման պարզ տեխնոլոգիայի մասնագետ Վերմիկոմպոստ տեխնոլոգիայի մասնագետ Մանրէների եւ [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը Մերիդիան էքսպո կենտրոնում հուլիսի 29-30-ին մասնակցել է «Ֆեմիննո-23» խորհրդաժողովին, որը նորագույն տեխնոլոգիաների կիրառման ոլորտներում կանանց դերը, տաղանդն ու առաջնորդությունը գնահատող ամենախոշոր իրադարձությունն է Հայաստանում եւ տարածաշրջանում։ Մասնակիցներին առցանց ողջունել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Տարբեր ոլորտները, այդ թվում գյուղատնտեսությունը ներկայացնող մի շարք երկրների գլխավորապես կին գործիչների ներկայացրած ելույթներն ու ակտիվ [...] Read More
Ագրարային համալսարանի՝ Աղավնաձորի «Զարթոնք» հանգստյան տանը օրերս տեղի ունեցավ ամառային երիտասարդական ճամբար, որին մասնակցել են ՀԱԱՀ-ի եւ ՀՀ գյուղատնտեսական քոլեջների 31 ուսանող: Արդեն երկրորդ տարին ՖՐՈՒՏԵՆԻԱ նախագծի շրջանակում անվճար անցկացվող երիտասարդական ճամբարը մեկ հարկի տակ է համախմբում ագրարային ոլորտով հետաքրքրված երիտասարդներին՝ հնարավորություն տալով ոչ միայն ունենալ հագեցած ու բովանդակալից «մասնագիտական» հանգիստ, այլեւ ծանոթանալ, ընկերանալ ու [...] Read More
Հուլիսի 28-ին ավարտվեց ԵՄ «Կանաչ գյուղատնտեսության նախաձեռնություն Հայաստանում» (EU-GAIA) նախագծի աջակցությամբ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գեովայբ ՓԲԸ-ի իրականացրած վերապատրաստման 4-շաբաթյա դասընթացը՝ «Երկրատեղեկատվական համակարգերը (ԵՏՀ) եւ հեռահար զոնդավորումը կանաչ գյուղատնտեսությունում» թեմայով։ Դասընթացի 20 մասնակիցները ՀԱԱՀ-ի եւ այլ համալսարանների ներկայացուցիչներ էին, ճշգրիտ գյուղատնտեսության ոլորտում գործունեություն ծավալող փորձագետներ, կրտսեր մասնագետներ եւ ուսանողներ։ Դասընթացի ավարտման օրը ՀԱԱՀ Ռեկտոր [...] Read More
Երեկ՝ հուլիսի 27-ին, Իբիս հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի իրականացրած «Հայաստանում պարենի եւ էներգետիկ նպատակներով գյուղատնտեսական մշակաբույսերի ներդրման իրագործելիություն» թեմայով ուսումնասիրության ներկայացում-աշխատաժողովը: Ուսումնասիրությունն իրականացվել է ԵՄ կողմից համաֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն Հայաստանի համայնքներում էներգաարդյունավետության եւ վերականգնվող էներգիայի» ծրագրի շրջանակում, որն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության պատվիրակմամբ Գերմանական միջազգային համագործակցության [...] Read More
Հուլիսի 10-14-ը Թրակիայի Դեմոկրիտուս համալսարանը Էրազմուս+ ծրագրի շրջանակում վերապատրաստման նպատակով հյուրընկալեց ՀԱԱՀ ինն աշխատակցի՝ Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանին, Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանին, Կենսագիտության եւ ընդհանուր քիմիայի ամբիոնի դոցենտ Գայանե Մարմարյանին, Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության եւ հիգիենայի ամբիոնի վարիչ Սիրանուշ Ալթունյանին, Անասնաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի վարիչ Մարինա Կարախանյանին, Հայոց եւ [...] Read More
Գագիկ Գրիգորյանն Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի «Կենսագործունեության անվտանգություն» մասնագիտության բակալավրիատը նոր է ավարտել, գերազանցության դիպլոմով։ Ավարտելուց առաջ աշխատանքային կիսամյակն անցկացրել է «Տեխնիկական անվտանգության ազգային ինստիտուտ» ՍՊԸ-ում, որտեղ աշխատում էր Կենսագործունեության անվտանգության ամբիոնի հրավիրյալ դասախոս Լուսինե Հովհաննիսյանը։ Հենց տիկին Հովհաննիսյանից էլ Գագիկը եւ համակուրսեցիներից եւս երեքը աշխատանքի առաջարկ ստացան (տիկին Հովհաննիսյանն, ի դեպ, այժմ արդեն «Նարեկ» գիտահետազոտական [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Էրազմուս+ միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում ս.թ. հուլիսի 10-14–ն ընկած ժամանակահատվածում Գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր Մարիամ Մովսիսյանը, Տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Արամ Հովհաննիսյանը, Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի դեկան Սմբատ Դավեյանը, ՈԳԱ կենտրոնի կառավարման բաժնի վարիչ Արա Ամիրյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության [...] Read More
[/vc_column] Փնտրո՞ւմ եք մագիստրատուրայի ծրագիր: Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (ICARE/ATC) Ագրոբիզնեսի մագիստրոսական (MAB) ծրագիրը հայտարարում է ընդունելություն 2023-2024 ուսումնական տարվա համար: Ագրոբիզնեսի մագիստրոսական (Master of Aagribusiness) ծրագիրը միտված է ագրոբիզնեսի ոլորտում որակյալ մասնագետների պատրաստմանը: Տեխասի A&M համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ գործակցային ծրագիրը առաջարկում է միջազգային չափորոշիչներին համապատասխանող 18-ամսյա կրթություն։ [...] Read More