Author: Elya Nazaryan

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ԱԿԲԱ բանկի ղեկավարներին

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր ընդունեց ԱԿԲԱ բանկի խորհրդի նախագահ Ռաֆայել Սարգսյանին եւ վաճառքների խթանման եւ տարածաշրջանային կառավարման գծով գլխավոր գործադիր տնօրենի տեղակալ Նորիկ Նազարյանին։ Ռեկտոր Ուռուտյանի եւ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանի ուղեկցությամբ հյուրերը շրջայց կատարեցին Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնում, Ագրոդրոնների, Օրգանական գյուղատնտեսության, Ընդհանուր քիմիայի, Սննդամթերքի որակի հսկման, Գարեջրագործության եւ թորման, Հացի, [...] Read More

«ԱԹՍ-ների կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» դասընթաց

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամը հայտարարում է «ԱԹՍ-երի (դրոնների) կիրառմամբ գյուղատնտեսական սրսկումների իրականացում» անվճար դասընթաց։ Դասընթացի միջոցով մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ եւ գործնական հմտություններ ԱԹՍ-երի կիրառմամբ գյուղատնտեսական հողատարածքներում սրսկումների կիրառման ոլորտում՝ դառնալով ագրոդրոնի օդաչու/օպերատոր (ագրոպիլոտ)։ Ո՞վ կարող է մասնակցել․ ՀՀ մարզերի 15-29 տարեկան երիտասարդները, կանայք եւ հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր [...] Read More

Սահուն քայլերով դեպի աշխատաշուկա․ հանդիպում մասնագետի հետ

«Սահուն քայլերով դեպի աշխատաշուկա» վերտառությամբ այսօրվա՝ փետրվարի 7-ի սեմինարը Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի հերթական նախաձեռնությունն էր, որը որոշակիորեն լրացրեց ուսանողների իրազեկության պակասը աշխատաշուկայի, աշխատանք գտնելու գործընթացի պլանավորման, մրցունակ կենսագրական փաստաթղթերի կազմման եւ մատչելի կրթական հարթակներից օգտվելու հնարավորությունների վերաբերյալ։ Այս ամենին նրանց հաղորդակից դարձրեց www.staff.am աշխատանքային հարթակից հրավիրված Հասմիկը, որը բավականին տեղյակ էր աշխատաշուկայի [...] Read More

Էրազմուս+․ փոքր պատմություն մեծ ճամփորդությունից

Ես Արմանն եմ, 22 տարեկան, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Ագրոնոմիական ֆակուլտետի ուսանող։ Ուզում եմ կարճ պատմել Էրազմուս+ ծրագրի շրջանակում իմ անցկացրած 4 ամիսների մասին, որն ինձ հնարավորություն տվեց ուսումս շարունակել Պորտուգալիայում գտնվող Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտում: Անշուշտ, դա իմ կյանքի լավագույն հատվածներից մեկն էր։ Պորտուգալիան հնագույն պետություններից է, որը հայտնի է ամրոցներով, գինիներով, բավականին տաք եղանակով [...] Read More

Մրցույթ՝ իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Իրավաբան Աշխատանքի նկարագրություն՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ) հայտարարում է մրցույթ Իրավաբանական բաժնի իրավաբանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար: Աշխատանքային պարտականություններ՝ ՀԱԱՀ-ի կորպորատիվ փաստաթղթերի, պայմանագրերի, այլ փաստաթղթերի մշակմանը մասնակցություն, մշակում, առկա պայմանագրերի, այլ փաստաթղթերի իրավական համապատասխանեցում, Իրավաբանական և կազմակերպաիրավական բնույթի հարցերով խորհրդատվություն, Իրավական հարցերի վերլուծություն (ինչպես նաև անհրաժեշտ այլ առաջադրանքների կատարում) Համալսարանի և այլ կողմերի միջև [...] Read More

Դասավանդման կամ վերապատրաստման հնարավորություն Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում (Իսպանիա)

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է մրցույթ Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանում 1 շաբաթով դասավանդելու (1 տեղ) կամ վերապատրաստվելու համար (1 տեղ): Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի կամ իսպաներենի գերազանց իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են ներքոհիշյալ ոլորտներում եւ նախկինում համագործակցել են Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի որեւէ դասախոսի հետ՝ Ագրարային [...] Read More

Էրազմուսյան անմոռանալի չորս ամիս

Ողջույն, ես Ալլան եմ՝ ՀԱԱՀ Խմորման տեխնոլոգիաների արտադրություն եւ գինեգործություն հեռակա երրորդ կուրսից։ Մեծ հաճույքով կցանկանայի ձեզ հաղորդակից դարձնել իմ էրազմուսյան փորձին ու աննկարագրելի գեղեցիկ ժամանակին, որ ունեցել եմ չորս ամիսների ընթացքում՝ Բեժայի Պոլիտեխնիկական ինստիտուտում։ Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվելու որոշմանս հիմնական կռվաններից մեկը եղել է այն փաստը, որ մեր համալսարանը լայն հնարավորություն է ընձեռում [...] Read More

Աշխատանքային կիսամյակը կայացած նորարարական գործելակերպ է․ Կարիերայի բաժնի վերլուծությունը

Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը վերջերս իրականացրել է ՀԱԱՀ 2018-2021 թթ․ շրջանավարտների եւ ուսանողների զբաղվածության վերաբերյալ վերլուծություն՝ ներկայացուցչական հարցման հիման վրա։ Հետազոտությունը բավականին հետաքրքիր, ընդհանուր առմամբ՝ ոչ անսպասելի պատկեր է ի հայտ բերել։ Հարցվածներից 311-ն աշխատում է մասնագիտությամբ, 322-ը՝ ոչ մասնագիտությամբ, իսկ 206-ը՝ չի աշխատում։ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, [...] Read More

«Ագրարային մենեջմենթ». Միջազգային մագիստրոսական ծրագիր

Ագրարային մենեջմենթ միջազգային մագիստրոսական ծրագրի շրջանակում առաջին գործնական կիսամյակը 2024 թ. ապրիլից Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանում անցկացնելու համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի ինտենսիվ դասընթացներ սկսած 0 մակարդակից: Դասընթացների համար դիմումների ընդունման  վերջնաժամկետն է 28․02․2023 թ․։ Դասընթացների սկիզբը  2023  թվականի մարտի 1-ից: Վարձավճարը ամսական 10․000 ՀՀ դրամ։ Տեղեկությունների համար դիմել ՀԱԱՀ  1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, [...] Read More

Գիտահետազոտական գործունեությունը էլ ավելի խթանող փոփոխություններ կանոնակարգում

2021-ի մարտին գիտխորհուրդը, եթե ոչ երկրում առաջինը, ապա բուհերից առաջիններից մեկը ընդունեց գիտական գործունեությունը խրախուսող լրավճարների կարգ: Սա շատ կարեւոր քայլ էր, որի շնորհիվ էապես-տեսանելիորեն աշխուժացավ մեր գիտահետազոտական կյանքն ու շոշափելի դարձան արդյունքները: Իսկապես քաջալերող խթան էր սա: Օրերս, գիտխորհրդի վերջին նիստում ընդունվեցին այդ կանոնակարգի լրացումներն ու փոփոխությունները: Խմբագրական բնույթի թեթեւ-գեղագիտական շտկումները (օրինակ՝ «պրոֆեսորադասախոսական»-ը դարձավ [...] Read More