Author: Elya Nazaryan

Հաղթահարում ենք միասնաբար. Սիսիանի մասնաճյուղը արցախցիների կողքին է

ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի փորձուսուցման գործընկեր «Սերմարտադրողների միություն» ՀԿ-ի տնօրեն, գ.գ.թ. դոցենտ Գագիկ Խաչատրյանը հյուրընկալ դռները այս անգամ բացել էր Արցախից տարհանված բնակիչներին ընդունելու համար։ Հենց նա էլ վարում էր գործնական դասընթացը, որի ժամանակ ներկայացրեց կազմակերպության իրականացրած սեզոնային աշխատանքները, իր ստացած՝ գարու, հաճարի եւ ցորենի, Սյունիքի կլիմային հարմարված սորտերը։ Կազմակերպությունը մարզի ֆերմերներին մատակարարում է մաքրասորտ աշնանացան [...] Read More

ՀԱԱՀ ռեկտորը գիտության ու տեխնոլոգիայի միավորմանը նվիրված խորհրդաժողովում  

Սեպտեմբերի 28-29-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցել է «Գիտության եւ տեխնոլոգիայի միավորում 2022» երրորդ խորհրդաժողովին (STCC), որը համախմբել էր գիտակրթական հանրության եւ տեխնոլոգիական ստարտափների ներկայացուցիչների՝ քննարկելու գիտության վրա հիմնված տարածաշրջանային հանգույցի տեսլականը եւ ցուցադրելու գիտահետազոտական լաբորատորիաների եւ տեխնոընկերությունների հետազոտությունները։ Ռեկտոր Ուռուտյանի զեկուցումը նվիրված էր համալսարանների գիտահետազոտական բաղադրիչների բացառիկ կարեւորությանը։ Հայաստանում հետազոտող գիտնականների մեծամասնությունն աշխատում է տարբեր [...] Read More

Քոլեջից համալսարան փոխադրված ուսանողների ցուցակը

«Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտների համապատասխան բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումը շարունակելու կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 2015 թվականի հուլիսի 8-ի թիվ 752-Ն որոշման, ՀՀ Կրթության եւ գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի, ինչպես նաեւ քոլեջների պետական որակավորող հանձնաժողովների երաշխավորությունների եւ անցկացված մրցույթի արդյունքների հիման վրա, ՀԱԱՀ ռեկտորի հրամանով, 2021-2022 ուստարվա միջին մասնագիտական ուսումնական [...] Read More

SMARTI ծրագիր․ Անգլերենը աշխարհի հետ ներդաշնակ ապրելու միջոց եւ ճանապարհ է

Սեպտեմբերի 27-28-ը Պետական կառավարման ակադեմիայում հիբրիդային եղանակով տեղի է ունեցել Էրազմուս+ ՀԳ2 «Աջակցություն անգլերենով դասավանդման (EMI) նորարարական մեթոդաբանությանը, մոտեցումներին եւ գործիքակազմի կիրառմանը՝ կրթության արդյունավետությունը, կայունությունը եւ միջազգայնացումը բարելավելու նպատակով (SMARTI)» ծրագրի կառավարման խորհրդի հերթական հանդիպումն ու վերապատրաստումը։ Հանդիպման առաջին օրը հիմնական բանախոսը SMARTI ծրագրի համակարգող՝ Դրեզդենի տեխնոլոգիական համալսարանից Ջերարդ Քալենն էր: Նա անդրադարձել է ծրագրի [...] Read More

Նոր ծրագիր՝ Եւրամիության ֆինանսավորմամբ. համակարգողը Ագրարայինն է

Գաղտնիք չէ, որ ձկնաբուծությունը մեր երկրի տնտեսության կարեւորագույն ճյուղերից է, սննդային ապահովվածության եւ անվտնագության էական բաղադրիչներից մեկը: Իսկ ջուրն էլ, ընդհանրապես կյանքի ու արարման խորհրդանիշն է, միակ, անփոխարինելի, առանց այլընտրանքի: ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտն իրազեկում է, որ Ագրարային համալսարանը գլխավոր համակարգողը կլինի ԵՄ ֆինանսավորմամբ մեկնարկող՝ Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրերի, որոնց նախապատրաստական աշխատանքները սկսվել էին դեռեւս [...] Read More

Դասավանդման հնարավորություն Աթենքի գյուղատնտեսական համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ Աթենքի գյուղատնտեսական համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են ագրոնոմիական, կենդանագիտության, սննդագիտության, սննդամթերքի որակի վերահսկման և տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF [...] Read More

Դասավանդման հնարավորություն Տուշայի համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ը հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022 թ․ աշնանային կիսամյակում Տուշայի համալսարանում (Իտալիա) մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր դասավանդում են սննդամթերքի որակի վերահսկման եւ տեխնոլոգիաների, շրջակա միջավայրի պահպանության եւ անտառագիտության, կենսատեխնոլոգիաների, ագրոնոմիական ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար [...] Read More

Ի հիշատակ քառասունչորսօրյա պատերազմի անմահացած հերոսների

Երկու տարի առաջ այս օրը՝ սեպտեմբերի 27-ին սկսվեց 44-օրյա պատերազմը։ Դա հայ ժողովրդի եւ Հայաստան պետության պատմության ծանրագույն էջերից մեկն էր, որ թերթեցինք պատմական կորուստներով՝ հաջորդիվ բախվելով բազում նոր մարտահրավերների՝ պաշտպանության, քաղաքականության, տնտեսության, ընդհուպ մինչեւ կրթության ոլորտներում։ Թշնամի պետությունների համատեղ սանձազերծած այդ աննախադեպ պատերազմում զոհված հազարավոր հերոսներից 44-ը մեր համալսարանի ուսանողներն էին։ Այսօր եւ միշտ [...] Read More

Երեք անգամ տեղական միջինից ավելի կաթնատվություն

Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի, գենետիկայի եւ կերակրման հետազոտական կենտրոնը հաջողությամբ շարունակում է Շիրակի մարզի Կրաշեն համայնքում հիմնադրված այծաբուծական տոհմային տնտեսությունում  տոհմային, տեխնոլոգիական, գենետիկական եւ կենսաքիմիական համալիր աշխատանքները։ Կենտրոնի ղեկավար, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Յուրի Մարմարյանի գլխավորած ծրագրի շրջանակում իրականացվել է այծերի կերակրման, պահվածքի, զուգավորման եւ ծնի կազմակերպման, մատղաշի աճեցման եւ իրացման, հիգիենիկ պայմանների բարելավման, ծագումնաբանական, կենսաքիմիական [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը բանախոսել է «Հետազոտությունը հիմնարար է» խորհրդաժողովում

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան Արման Սիմոնյանը սեպտեմբերի 24-ին մասնակցել են Կենտրոնական բանկի եւ Ֆաբ լաբ Արմենիայի կազմակերպած «Հետազոտությունը հիմնարար է․ հետազոտությունը գործողության մեջ՝ հանուն նորարարական հմտությունների զարգացման» խորհրդաժողովին, որի հիմնական նպատակը տարբեր ոլորտներում հետազոտությունների կիրառական նշանակության եւ դրա մշակույթի արժեքավորումն էր։ Խորհրդաժողովում ռեկտոր Ուռուտյանը ներկայացրեց «Կիրառական գյուղատնտեսական հետազոտություններից դեպի գործողություն» թեման։ [...] Read More