Author: Elya Nazaryan

Սիսիանի մասնաճյուղը շարունակում է նպաստել արցախցիների մասնագիտացմանը գյուղոլորտում

Արցախից տեղահանվածների համար Սիսիանի մասնաճյուղում իրականացվող վերապատրաստման հագեցած ծրագրի շրջանակում վերջին հետաքրքիր իրադարձություններից էին փորձուսուցումները Ախլաթյան գյուղում գտնվող Դավիթ Խաչատրյանի հիմնադրած Նոյլենդ ԱՄ ՍՊԸ-ի՝ նորագույն տեխնոլոգիաներով հագեցած տանձենու եւ կեռասենու ինտենսիվ այգում` Սիսիանի մասնաճյուղի դասախոս Գագիկ Շողունցի, «Ռազմավարական զարգացման գործակալություն» ՀԿ-ի Սյունիքի անասնաշուկայի խելացի անասնաշենքում` դասընթացավար Հակոբ Հարությունյանի եւ «Սերմարտադրողների միություն» ՀԿ-ում՝ տնօրեն Գագիկ Խաչատրյանի ղեկավարությամբ։ [...] Read More

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) գարնանային կիսամյակում ուսումը 5 ամսով շարունակելու համար (1 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում եւ ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է [...] Read More

Այլեւս մագիստրոսներ. Ուսումնառության՝ երկար, ձիգ, հաճելի տարիներ

Այսօր, հոկտեմբերի 5-ին, մագիստրոսի աստիճանը հավաստող դիպլոմները ստացան օրգանական գյուղատնտեսություն ծրագրի առաջնեկները: Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը, բացելով հանդիսությունն, ասաց. -Դժվար էր սկիզբը, բայց հեշտ էին ընթացքն ու զարգացումը: Վստահ եմ, տարեցտարի մասնագիտության կարեւորությունն ավելի ակնհայտ կլինի եւ կունենանք կադրերի մարտունակ, հզոր բանակ: Դոցենտ Գագիկ Թովմասյանը, որպես թողարկող ամբիոնի վարիչ համոզված նկատեց, թե [...] Read More

Դասական կաթնամթերքի եւ պանիրների արտադրության դասընթաց

Ցանկանու՞մ ես սովորել և զբաղվել դասական կաթնամթերքի և պանիրների արտադրությամբ, ուրեմն այս դասընթացը հենց ՔԵԶ համար է։ ՄԻԱՑԻ՛Ր ՄԵՐ ԹԻՄԻՆ Դասընթացի շնորհիվ կսովորես՝ պատրաստել պանիր, թթվասեր և կաթնաշոռ, ընտրել տվյալ արտադրական գործընթացի համար ճիշտ սարքավորում, իրականացնել կաթի կեղտամաքրում, սերզատում եւ նորմալացում, կատարել ջերմային ռեժիմների ճիշտ ընտրություն, պատրաստել եւ մակարդել կաթնային խառնուրդ՝ ըստ մթերքի տեսակի, կիրառել [...] Read More

Դասավանդում Արեւմտյան Ատիկայի համալսարանում եւ մասնակցություն միջազգային շաբաթին

Եվրոպական հանձնաժողովից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս․ թ․ դեկտեմբերի 5-9-ը Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու եւ դասավանդելու համար։ Հանդիպման թեման է՝ Նորարարական կառավարում բարձրագույն կրթության ոլորտում, կիրառական գործելակերպեր Քովիդ-19 համավարակի պայմաններում եւ չհաղթահարված մարտահրավերներ։ Մասնակիցը պետք է ներկայացնի 15-րոպեանոց շնորհանդես Covid-19-ով պայմանավորված [...] Read More

Գործակցության հուշագիր Ագրարային համալսարանի եւ Արսի-Ագրոհոլդինգի միջեւ

Այսօր՝ հոկտեմբերի 4-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը եւ Արսի-Ագրոհոլդինգ ընկերության գլխավոր տնօրեն Արարատ Սինանյանը ստորագրեցին գործակցային հուշագիր։ Հանդիպմանը ներկա էր Ջրային ռեսուսրների կառավարման ամբիոնի վարիչ, ԳԳԴ, պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը։ Հուշագրով նախատեսվում է ՀԱԱՀ Ջրային եւ հողային ռեսուրսների կառավարման տեխնոլոգիական հետազոտական կենտրոնի գործունեության արդյունավետության բարելավման նպատակով համատեղ իրականացնել ջրային եւ [...] Read More

ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղն ընդլայնում է գործակցության շրջանակը Վիվա-ՄՏՍ-ի հետ

Գործընկերային հարաբերությունների զարգացման միտումով ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղի ժողովների դահլիճում հյուրընկալել էինք Վիվա-ՄՏՍ ընկերության մեծ թիմի աշխատակիցներին: Ինչպես հաղորդում է մասնաճյուղի որակի ապահովման մասնագետ, դասախոս Աննա Խառատյանը, նոր աշխատատեղերի հնարավորությունների ստեղծման նախագիծը, հավաքագրման գործընթացի պահանջվող քայլերն ամենայն մանրամասնությամբ ու գայթակղիչ գրավչությամբ ներկայացնելուց զատ, ընկերության ներկայացուցիչները պարզաբանել են ուսանողներին հետաքրքրող բազմաթիվ թնջուկ հարցեր։ Շատ հարցեր ունեին, մասնավորապես, [...] Read More

Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net) գիտելիքի համաստեղծման ծրագիր

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը (JICA) տեղեկացնում է, որ Հայաստանում իրականացնում է «Գյուղատնտեսական ուսումնասիրությունների ցանցեր սննդի անվտանգության համար (Agri-Net)» գիտելիքի համաստեղծման ծրագիրը (երկարաժամկետ)։ Այս ծրագիրը երիտասարդ հետազոտողներին եւ բիզնես ներկայացուցիչներին հնարավորություն է տալիս Ճապոնիայում սովորելու ճապոնական համալսարանների մագիստրատուրայում կամ ասպիրանտուրայում։ Կրթական ծրագրերը վերաբերում են գյուղատնտեսությանը, գյուղի զարգացման քաղաքականությանը, հարակայուն գյուղատնտեսության արտադրությանը, սննդի արժեշղթային եւ այլն։ JICA-ն [...] Read More

Ագրարայինում բաց դռների օր էր

Սեպտեմբերի 30-ին Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի կազմակերպած Բաց դռների օրվան մասնակցեցին ավագ դպրոցների, վարժարանների քոլեջների սովորողներ եւ ծնողներ։ Համալսարանի Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում հյուրերի երկու խմբերին դիմավորեցին աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը, ֆակուլտետների դեկանները եւ Ուսումնական գործընթացի կառավարման վարչության գլխավոր մասնագետ Հայկ Մկրտչյանը։ Նրանք ներկայացրեցին համալսարանը, [...] Read More

Գիտության ինկուբացիոն ծրագրի 7-րդ համաշխարհային մրցույթ

Ուրախ ենք հայտարարել PMI Science-ի աջակցությամբ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի կողմից իրականացվող Գիտության ինկուբացիոն ծրագրի 7-րդ համաշխարհային մրցույթը։ Ծրագիրը նպատակ ունի զարգացնել նոր գործընկերություններն ու ամրապնդել երկկողմ համագործակցությունը արտադրության եւ ակադեմիական գործընկերների միջեւ հետազոտությունների եւ գիտելիքների փոխանակման ոլորտում՝ դրանով իսկ նպաստելով գիտության առեւտրայնացման գործընթացին: Որպես արդյունք, մի քանի թիմեր կստանան մինչեւ 100,000 ԱՄՆ դոլարի ֆինանսավորում եւ [...] Read More