Author: Elya Nazaryan

Ծանոթացեք «Հայացք» ուսանողական գիտական ժողովածուին

«Հայացք» ուսանողական գիտական ժողովածուն ընդգրկում է ուսանողական գիտական ընկերության կողմից կազմակերպվող ամենամյա գիտաժողովների զեկույցները։ Ժողովածուն ստեղծվել է 2021 թվականի հոկտեմբերի 12-ին։ Այն ներառում է Ագրոէկոլոգիա եւ ագրոնոմիա, Անասնաբուժական բժշկագիտություն եւ անասնաբուծություն, ճարտարագիտություն, Սննդագիտություն եւ կենսատեխնոլոգիաներ, Տնտեսագիտություն եւ ագրոբիզնես եւ Հասարակական գիտություններ բաժինները։ ՀԱԱՀ ուսանողական գիտական ընկերությունը գիտական ժողովածուի ստեղծման գործում ցուցաբերած աջակցության համար շնորհակալություն է հայտնում ՀԱԱՀ ռեկտոր [...] Read More

Ուսման հնարավորություն Արեւմտյան Ատիկայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 1 տեղի մրցույթ 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում Արեւմտյան Ատիկայի համալսարանում (Հունաստան) ուսումը 4 ամսով շարունակելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետների եւ Ագրոբիզնեսի դեպարտամենտի առաջին կուրսն ավարտած եւ անգլերենին տիրապետող (B2) ուսանողները, բացառությամբ ավարտական կուրսում սովորողների։ Խրախուսվում է [...] Read More

Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացում

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Ագրիթեք սրահում մեկնարկեց  «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան կարողությունների զարգացում» մենթորական միջազգային ծրագիրը: Այն սկսվեց Գերմանիայի կառավարության  աջակցությամբ իրականացվող ԷԿՈսերվ ծրագրի ներկայացմամբ: ՀԱԱՀ բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանն ու ԷԿՈսերվի խորհրդական Սիրանույշ Գալստյանը հակիրճ պատմեցին այն կարեւոր ուղղությունների մասին, որոնք ընկած են գործունեության հիմքում: Կենսաբազմազանության տվյալների թվայնացումը կարեւորագույն գործընթաց է, որը Գլոբալ կենսաբազմազանության [...] Read More

Այս անգամ՝ բիզնես պլանավորում եւ կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիա

Սիսիանի մասնաճյուղի դասախոս Արմինե Շողունցը հաղորդում է մասնաճյուղում Արցախից տեղահանված բնակիչների համար մեր գործընկեր Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ իրականացվող ուսումնախորհրդատվական շարունակվող դասընթացների մասին։ Վերջինը վերաբերում էր բիզնես պլանավորմանը եւ կաթի արտադրության տեխնոլոգիային ու կովերի կաթնատվության բարձրացման ուղիներին։ Դասընթացավարներն էին, համապատասխանաբար՝ ՀԱԱՀ Մարկետինգի եւ զարգացման բաժնի ղեկավար Միսակ Ղարագոզյանը եւ Անասնաբուծության ամբիոնի վարիչ,  գ.գ.թ., դոցենտ Տիգրան [...] Read More

Ավելի հարակայուն ագրոպարենային համակարգ․ Պարենի համաշխարհային օրվան նվիրված համաժողով

Պարենի համաշխարհային օրվան՝ հոկտեմբերի 16-ին նվիրված համաժողովում ռեկտոր Վարդան Ուռուտյանը հանդես է եկել «Ավելի լավ կյանք (գյուղական համայնքների զարգացումը Հայաստանում)» թեմայով զեկուցմամբ։ Համաժողովը կազմապերպել էր ՄԱԿ-ի ՊԳԿ-ն՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ավստրիական զարգացման գործակալության, Հարավային Կովկասում Շվեյցարական համագործակցության գրասենյակի, ՄԱԿ-ի ՊՀԾ-ի եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ համագործակցությամբ։ Հայաստանում ագրոպարենային ոլորտի մարտահրավերներն ու հաղթահարման ուղիները քննարկելու նպատակով [...] Read More

Ագրարայինում շարունակվում են էրազմուսյան օրերը

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, միջազգային կապերի դեպարտամենտի աշխատակցուհի Զարինե Պողոսյանը Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի առաջին կուրսեցիների համար խոսեց համալսարանի ընձեռած լայն հնարավորությունների մասին՝ փոխանակման ծրագրերի մասին: Բոլոր գործընկեր համալսարանները ներկայացնելուց հետո տիկին Պողոսյանը հատկապես մանրամասն պատմեց ագրոբիզնեսի եւ տնտեսագիության բաղադրիչ ունեցող բուհերի մասին: Ակադեմիական առաջին տարվա ավարտին բարձր կրեդիտներ եւ օտար լեզվից բավարար գիտելիքներ ունեցողները կարող [...] Read More

Պարզաբանում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղից

Հոգաչափ շնորհակալ պիտի լինենք այսչափ զգոն ու լայն բացած աչքերով Ագրարային համալսարանի անցուդարձին հետեւելու համար, ընդհուպ մինչեւ այն, որ սովորական վրիպումը կարող է դառնալ հատուկ նյութի աղբյուր: Մասնավորապես  երեկ՝ հոկտեմբերի 12-ին, Yerkir.am կայքը հրապարակել էր մի հոդված, որտեղ զավեշտալի դեպք էր համարել համալսարանի Վանաձորի մասնաճյուղում ընդունելության քննությունների արդյունքների ամփոփ տվյալների հրապարակումը՝ մեղադրելով համալսարանին գործընթացի իրավակարգավորումներին [...] Read More

Առաջինկուրսեցիները էրեբունիում

Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը եւ Հասարակական գիտությունների ամբիոնի վարիչ Համո Սուքիասյանն այն հաստատ համոզումն ունեն, որ մասնագիտական պատրաստվածությունից զատ, Ագրարայինի ուսանողներին անհրաժեշտ է նաեւ հաղորդակից դարձնել ազգային մշակութային արժեքներին։ Էրեբունի պատմահնագիտական արգելոց-թանգարան տնտեսականի եւ այլ ֆակուլտետների առաջին կուրսի ուսանողների այցի նախաձեռնումը, ահա, այդ համոզման գործնական մարմնավորումն էր։ Ագրարայինցիներին դիմավորեց փոխտնօրեն, ուրարտագետ Վահե [...] Read More

Ուսումը Իսպանիայի Վալլադոլիդի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում Վալլադոլիդի համալսարանը (Իսպանիա) հայտարարում է 1 ուսանողի տեղի համար մրցույթ 2022-23 ուս․տարվա գարնանային կիսամյակներում ուսումը 5 ամսով (փետրվարից հուլիս ընկած ժամանակահատվածում) շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի անտառային տնտեսություն և բնակավայրերի կանաչապատում մասնագիտության ուսանողները (բացառությամբ առաջին կուրսում սովորողների)։ Դիմումների վերջնաժամկետն է 2022 թ․-ի հոկտեմբերի 24-ը (23։59 Իսպանիայի [...] Read More

Արդեն ավանդական դարձած էրազմուսյան օրեր

Միջազգային կապերի դեպարտամենտը դոցենտ Գարեգին Համբարձումյանի ղեկավարությամբ ամեն տարի հոկտեմբերյան այս ժամանակաշրջանում անցկացնում են Էրազմուսյան օրեր: Թիրախում առաջինկուրսեցիներն են: Այսօր, հոկտեմբերի 13-ին հրավիրված էին բոլորը, բացի տնտեսագիտության եւ ագրոբիզնեսի ֆակուլտետի սաներից: Նրանց հետ հանդիպումը կկայանա վաղը: Նպատակը՝ նոր համալրմանը իրազեկել, ներկայացնել գործընկեր համալսարանների մեծ աշխարհագրությունը, փոխանակման ծրագրերին դիմելու, մրցույթին մասնակցելու կարգն ու հնարավորությունները: Միշտ տեղեկացված [...] Read More