Author: Elya Nazaryan

Excel. տեսությունն ու փորձը՝ հավասարապես կարեւոր եւ միատեղ

Ժամանակակից կյանքն ու տեխնոլոգիաները պարզապես հնարավորություն չեն թողնում, որ մարդն ապրի ունեցած գիտելիքներով ինքնաբավ, ինքնագոհ դոփի տեղում: Անհնար է: Գիտե՞ս համակարգչային որեւէ ծրագիր, ուրեմն ամիսներ անց պետք է լավարկես հենց այդ ոլորտից գիտելիքներդ: Հետո՝ էլի, էլի, նույնը՝ անվերջ, անդադար: Երեք շաբաթ առաջ մեր գործընկերների համար մեկնարկեց Excel ծրագրի իմացության բարձրացման դասընթացը (չորս շաբաթ տեւողությամբ, շաբաթը [...] Read More

Ֆարմ Կրեդիտ Արմենիան 15 տարեկան է

Հայաստանում առաջին եւ առայժմ միակ վարկային կոոպերատիվը՝ «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ունիվերսալ վարկային կազմակերպություն առեւտրային կոոպերատիվը հոկտեմբերի 20-ին դարձավ 15 տարեկան։ Մեկնարկելով 57 ֆերմերների միավորումից՝ կոոպերատիվն անցել է գյուղատնտեսության եւ ՓՄՁ ոլորտների զարգացմանն օժանդակելու փայլուն ուղի։ Այսօր ՀԱԱՀ-ի հուսալի գործընկեր Ֆարմ Կրեդիտ Արմենիա կոոպերատիվն ավելի քան 9700 անդամ-փայատեր, 2,2 միլիարդ դրամ սեփական կապիտալ եւ 15,2 միլիարդ [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունել է «Այբ» կրթական հիմնադրամի ներկայացուցիչներին

Ագրարային համալսարանում էին «Այբ» կրթական հիմնադրամի պատասխանատուները, որոնց հաճույքով ընդունեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Քննարկվեցին հիմնադրամի «Այբ» դպրոցի, Դիլիջանի կենտրոնական դպրոցի, Արարատյան բակալավրիատի, «ԱյբԼաբ»-երի եւ հիմնադրամի նախաձեռնությամբ ստեղծված ու գործող այլ կառույցների հետ ՀԱԱՀ համագործակցության մի շարք նպատակներ եւ ուղղություններ։ Ռեկտոր Ուռուտյանի ուղեկցությամբ հյուրերը շրջագայեցին համալսարանի նորարարական լաբորատորիաներում եւ կենտրոններում, եղան ջերմատանը, կենսատեխնոլոգիաների տարածաշրջանային ինկուբատորում, որը [...] Read More

Ագրարային համալսարանը Գյուղական կյանքի եւ ավանդույթների փառատոնում

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մասնակցեց անցյալ հանգստյան օրերին՝ հոկտեմբերի 22-23-ին Կոտայքի Ձորաղբյուր համայնքում տեղի ունեցած «Բերքի տոն․ գյուղական կյանք եւ ավանդույթներ» ամենամյա փառատոնին։ Մեր գործընկեր «Կանաչ արահետ» ՀԿ-ն հերթական անգամ բացառիկ հնարավորություն էր ընձեռել բոլոր մարզերից, Արցախից, Վրաստանից եւ Ուկրաինայից եկած ֆերմերային խմբերին՝ ցուցադրելու եւ վաճառելու իրենց արտադրանքը՝ թարմ եւ վերամշակված գյուղմթերք, հրուշակեղեն, խմիչքներ, ձեռագործ [...] Read More

Մրցույթ դեկանի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է ՄՐՑՈՒՅԹ ՊԱՐԵՆԱՄԹԵՐՔԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ ԴԵԿԱՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ Մրցույթին կարող են մասնակցել առնվազն գիտությունների թեկնածուի գիտական աստիճան եւ 5 տարվա գիտամանկավարժական ստաժ ունեցող անձինք, որոնց տարիքը չի գերազանցում 65-ը։ Դիմումներն ընդունվում են հայտարարության հրապարակման օրվան հաջորդող 30 օրվա ընթացքում՝ աշխատանքային օրերին ժամը 900-ից մինչեւ ժամը 1700-ը՝ «Հայաստանի ազգային [...] Read More

Coca cola՝ սիրելի ապրանքանիշից մինչեւ ցանկալի աշխատավայր

Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, ուսանողները հնարավորություն ունեցան հանդիպելու Coca cola HBC Yerevan Plant ընկերության աշխատակիցների հետ, որոնց ներկայացրեց Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության (ԿԶՇԿ) բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը: Ընկերությունը, որ մեր բուհի վաղեմի գործընկեր-գործատուներից է, այս տարվանից սիրով բացեց դռները աշխատանքային կիսամյակի փորձաշրջանն անցնող երիտասարդների համար: Միջազգային ճանաչում ունեցող ապրանքանիշի երեւանյան ներկայացուցչության աշխատանքները հանգամանորեն ներկայացրին ընկերության [...] Read More

Կոոպերատիվներ եւ չրագործություն․ արցախցիները շարունակում են վերապատրաստվել

Սիսիանի մասնաճյուղում Արցախից տեղահանված բնակիչների համար գյուղատնտեսության տարբեր թեմաներով վերապատրաստման դասընթացները շարունակվում են․ վերջին երկու թեմաները վերաբերում էին գյուղատնտեսական կոոպերատիվներին եւ չրի արտադրության տեխնոլոգիային։ Առաջին թեմայով դասընթացն անցկացրեց ՀԱԱՀ փորձագետ Տիգրան Հախնազարյանը։ Գյուղատնտեսական կոոպերատիվների ստեղծման եւ զարգացման վերաբերյալ նրա դասախոսությունը շատ հետաքրքիր էր․ այս ոլորտում փորձագետի ունեցած տեսական ու գործնական մեծ փորձը շատ օգտակար եղավ [...] Read More

Հյուրընկալեցինք Արմավիրի թիվ 4 դպրոցի աշակերտներին

Մասնագիտական կողմնորոշման ծրագրի շրջանակում Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը երեկ՝ հոկտեմբերի 19-ին, Ագրարային համալսարան էր հրավիրել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի 10-ից 12-րդ դասարանների աշակերտների մի խմբի։ Ագրիթեք ինկուբատորի սրահում բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը Պատանի արմավիրցիներին հակիրճ ներկայացրեց համալսարանի առաջարկած կրթական ծրագրերը, ուսանողական կյանքը, աշխատանքային կիսամյակների գործելակերպը, ուսումնառության, վերապատրաստման, փորձեր ու հետազոտություններ անցկացնելու, արտերկրում [...] Read More

Ուսման հնարավորություն Հունաստանի համալսարաններում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ հետեւյալ համալսարաններում 2022-23 ուստարվա գարնանային կիսամյակում սովորելու կամ փորձուսուցում անցնելու համար․ Պիրեուսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն Թրակիայի Դեմոկրիտեսի համալսարան - ագրոբիզնես եւ տնտեսագիտություն, ագրոնոմիա, բույսերի պաշտպանություն, անտառագիտություն, սննդի տեխնոլոգիաներ: Մրցույթին կարող են մասնակցել բակալավրիատի առաջին կուրսն ավարտած եւ վերոհիշյալ ոլորտներում սովորող այն ուսանողները, [...] Read More

Հավաստագրեր «Կիրառական Excel» դասընթացի մասնակից աշխատակիցներին

Հոկտեմբերի 18-ին ավարտական հավաստագրեր հանձնվեցին վերապատրաստման կարճաժամկետ հերթական դասընթացի մասնակից ՀԱԱՀ աշխատակիցներին։ Սեպտեմբերի 27-ից հոկտեմբերի 18-ն ընկած ժամանակամիջոցում Էքսելիստ ՍՊԸ-ի կողմից անցկացված «Կիրառական Excel» դասընթացը վարող Լիլիթ Վարդանյանը հավաստագրեր հանձնեց այն հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին։ Հավաստագրերի հանձնմանը ներկա էին աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի վարիչ Լիանա Վարդանյանը եւ բաժնի մասնագետ Մանե [...] Read More