Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» ՓԲԸ-ի մեջեւ երկարամյա փոխգործակցությունը օրերս նշանավորվեց հուշագրով։ Ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ի գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանի ստորագրություններով հուշագրի օրինակները փոխանակեցին ՀԱԱՀ աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը եւ Կոկա-Կոլա ՀԲՔ-ի մարդկային ռեսուրսների բաժնի ղեկավար Նելլի Փուրթոյանը։ Գործընկերության՝ հուշագրով նախատեսված գործողություններն ու ծրագրերը ներառում են ՀԱԱՀ-ի՝ որպես ագրարային [...] Read More
Որպես հայաստանյան համալսարանական գործընկերներից մեկը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը երրորդ օրն է ինչ հյուրընկալել է Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի կողմից համակարգվող «Հայաստանում եւ Ղրղզստանում աշխարհատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջառարկայական հետբուհական ծրագրերի մշակում եւ հետազոտական ցանցերի ամրապնդում (GeoTAK)» նախագծի շրջանակում վերապատրաստման հերթական դասընթացը։ Էրասմուս+ ՀԳ1 միջազգային ծրագրից ղեկավարվող GeoTAK-ի հիմնական նպատակը երկրատեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում հետբուհական կրթության զարգացումը եւ [...] Read More
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում Լոռու մարզի երիտասարդների համար անվճար «Միածաղկային մեղվաբուծություն» թեմայով դասընթաց են անցկացրել «Հաթերք Ֆուդ» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Սամվել Միրզախանյանը եւ գլխավոր մեղվաբույծ Վլադիմիր Հովսեփյանը։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, եւ գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության եւ զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտներում: [...] Read More
Կիրակի օրը՝ հոկտեմբերի 9-ին ICARE հիմնադրամի Զապել Եսայան ագրոբիզնեսի կենտրոնում (ZYAC)՝ Պռոշյան համայնքում, բացվեց ականավոր գրող, թարգմանիչ, հրապարակախոս, ազգային գործիչ Զապել Եսայանի արձանը։ Հիմնադրամի կազմակերպած գեղեցիկ միջոցառման հյուրերը, չնայած անձրեւին, հաճույքով հաղորդակից դարձան թե եսայանական շնչին եւ թե արվեստի գործերի ու գյուղատնտեսական մթերքների ցուցահանդեսին։ Պոլսում ծնված, Եվրոպայում եւ Խորհրդային Հայաստանում բուռն գործունեություն ծավալած եւ որպես [...] Read More
Հոկտեմբերի 10-ին ռեկտոր Վարդան Ուռուտյանն ընդունեց ԱՄՆ գյուղդեպարտամենտի հայաստանյան լեգենդար առաքելության՝ Մարկետինգի աջակցության ծրագրի (ԳԴ ՄԱԾ, գործել է 1992-ից 2005 թթ․) մի քանի ղեկավարների, որոնք Հայաստանում են ծրագրի 30-ամյա հոբելյանի շրջանակում։ Վաշինգտոնում ծրագրի համադրող Թիմ Գրոսերը, 2000-2002 թթ․ տնօրեն Քրեյգ Ինֆանգերը, ծրագրի վերջին տնօրեն Ջեֆրի Էնգելսը եւ ՀԱԱՀ Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի (հիմնադրվել է 2000 թ․) [...] Read More
«Էրասմուսյան օրեր» #ErasmusDays միջոցառման շրջանակում ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտը կազմակերպում է Էրազմուս+-ի տեղեկատվական հանդիպումներ։ Հանդիպումների ժամանակ կներկայացվեն ՀԱԱՀ-ում գործող էրազմուսյան հնարավորությունները, դիմելու պայմանները եւ, վերջապես, թե ինչպես է էրազմուսյան այցը փոխում մարդու կյանքը․․․ Առավել խրախուսվում է ՀԱԱՀ առաջին կուրսեցիների մասնակցությունը միջոցառմանը։ Հանդիպումները կկայանան Ագրիթեք լսարանում (1-ին մասնաշենք, 4-րդ հարկ)։ Եվ այսպես՝ 13․10․2022, ժ․ 12։30 - [...] Read More
Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժինը հոկտեմբերի 7-ին կազմակերպել էր մասնագիտական կողմնորոշման նպատակ հետապնդող հերթական այցը․ այս անգամ հյուրնըկալեցինք Արարատի պետական քոլեջի 2-րդ եւ 3-րդ կուրսի ուսանողներին։ Բաժնի մասնագետ Մանե Շուշանյանը արարատցի պատանիներին ու աղջիկներին նախ ընդունեց Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի լսարանում եւ հակիրճ շնորհանդեսով ներկայացրեց համալսարանի կրթական ծրագրերը, ուսումնառության եւ դասավանդման նոր միջավայրը, շուկայում մեծ պահանջարկ [...] Read More
Հոկտեմբերի 5-ին Պարենամթերքի տեխնոլոգիայի ֆակուլտետի Խմորման արտադրություն եւ գինեգործություն մասնագիտության 3-րդ կուրսի եւ Ա․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի դուալ ծրագրով սովորող նույն մասնագիտության 2-րդ կուրսի ուսանողները, Այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտներ Բելլա Գրիգորյանի եւ Արտեմ Օհանյանի գլխավորությամբ, գործնական դաս-խաղողի բերքահավաք անցկացրեցին ՀԱԱՀ Ոսկեհատի ՈՒՓՏ-ում։ Թե համալսարանականները եւ թե քոլեջականները մեծ եռանդով մասնակցեցին բերքահավաքի աշխատանքներին, կատարեցին [...] Read More
Սեպտեմբերի 16-ին, Մտավոր սեփականության գրասենյակը պետական գրանցամատյանում՝ օրենքի համաձայն, արտոնագիր է շնորհել «Հողմաէներգետիկ տեղակայանք» գյուտի համար: Հեղինակներն են Նորայր եւ Ռոբերտ Արտեմյանները, Արա եւ Հրանտ Ամիրյանները: Նորայրը, ցավոք, 44-օրյա պատերազմում հերոսացավ-անմահացավ, անամոք ու չսպիացող վերք թողնելով բոլորիս հոգիներում: Նորայրին ճանաչողները՝ հարազատներ, ուսուցիչներ միակարծիք էին՝ տաղանդավոր-օժտված երիտասարդին մեծ ապագա է սպասվում… Ավաղ: Պատերազմը խլեց մեզնից լավագույններին, [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ գործող միջբուհական համաձայնագրի շրջանակում «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի մագիստրանտներ Լիանա Աթանեսյանը, Սարգիս Գեւորգյանը եւ Մանյա Անտոնյանը, Գերմանիայում ավարտելով փորձուսուցման կիսամյակը եւ հաջողությամբ հանձնելով քննությունները, հոկտեմբերի 1-ից իրենց ուսումը շարունակում են Վայհենշտեֆանի համալսարանում։ ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի անձնակազմը սրտանց շնորհավորում [...] Read More