Նորություններ

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի ուղերձը մայիսյան հաղթանակների առթիվ

Ագրարային համալսարանում մայիսյան հաղթանակներին նվիրված միջացառումներն ավանդաբար սկսվել են Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ֆաշիզմի դեմ պայքարում ընկած ագրարայինցիների հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ։ Այս տարի համավարակով պայմանավորված իրավիճակը մեզ հարկադրում է զերծ մնալ զանգվածային միջոցառումներից։ Սակայն դրանից չի խամրում 1945թ. տարած մեծ հաղթանակի, 1992թ. մայիսի 8-ին Շուշիի դարակազմիկ ազատագրման, Արցախի Պաշտպանության փառապանծ բանակի հիմնադրման (1992թ. մայիսի [...] Read More

Համաշխարհային բանկը եւ ՊԱԵԿ-ը հայտարարում են թեմատիկ հետազոտությունների մրցույթ

Համաշխարհային բանկը եւ Պարենային ապահովության եվրասիական կենտրոնը ուրախ են հայտարարել պարենային քաղաքականության թեմատիկ (իրական դեպքերի ուսումնասիրություն՝ case studies) հետազոտությունների մրցույթի 5-րդ շրջափուլի մասին։ Ընդունվում են հայտեր զանազան թեմաներով, որոնք կվերաբերեն COVID-19 վարակով պայմանավորված ճգնաժամի ազդեցությանը Եվրասիական տարածաշրջանում պարենային եւ սննդառության ապահովության վրա։ Մրցույթի նպատակն է՝ հավաքել անհրաժեշտ փաստական նյութ COVID-19-ի համավարակի ազդեցության մեղմացմանն ուղղված պետական [...] Read More

Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժին․ մտածելով հող-բույս-կենդանի-մարդ միասնական շղթայի մասին

Կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աստղիկ Փեփոյանը ղեկավարում է ՀԱԱՀ Սննդագիտության եւ կենսատեխնոլոգիաների ԳՀԻ-ի Սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժինը: Մեկ եւ կես տասնամյակից ավելի իր ընդամենը հինգ հիմնական աշխատակցի հետ իրականացրել է բազմաթիվ գիտական ծրագրեր: Նրա ղեկավարած միջազգային գիտական ծրագրերում տարիներ շարունակ համախմբվել եւ արարել են նաեւ լավագույն մասնագետներ ՀՀ այլ բուհերից, ԳԱԱ տարբեր ինստիտուտներից: Հետխորհրդային [...] Read More

ՀԱԱՀ-ի մասնագետների ստեղծած հողամշակման մեքենան կպայքարի այգիների մոլախոտվածության դեմ

ՀԱԱՀ Գյուղատնտեսության մեքենայացման եւ ավտոմատացման ԳՀԻ Դաշտավարության եւ անասնապահության մեքենայացման բաժինը, բազային ֆինանսավորման թեմաներին զուգահեռ, ներկայումս իրականացնում է ինտենսիվ եւ ավանդական այգեգործության լիակատար հողամշակման մեքենայի նախագծման աշխատանքներ: Այն կատարվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտական կենտրոնից ֆինանսավորվող թեմատիկ ֆինանսավորման դրամաշնորհային ծրագրի շրջանակում։ Ծրագրի ընդհանուր բյուջեն 25.7 միլիոն ՀՀ դրամ է, որից 9 միլիոնը՝ համաֆինանսավորմամբ: Բաժնի վարիչ [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը․ մասնագիտական գիտելիք եւ անգլերենի իմացություն՝ սրանք են հաջողության ճանապարհը հարթելու միջոցները

«Այսօրվա շրջանավարտը պետք է համոզված լինի, որ անհնար է նպատակասլաց, ջանասեր աշխատանքի դեպքում չհասնել երազանքների իրականացմանը: Հարկավոր է միայն սովորել, համառորեն գիտելիք ամբարել եւ հետեւողականորեն բարելավել անգլերենի իմացությունը»,-ասում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության ֆինանսական եւ հաշվապահական հաշվառման վարչության ֆինանսական եւ բյուջետային ծրագրերի բաժնի ավագ տնտեսագետ, ՀԱԱՀ ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս, տնտեսագիտության թեկնածու Թամարա Հարությունյանը: Իրավաբան էր ուզում [...] Read More

Մայիսյան եռատոնը դիմավորում ենք Ագրոճամբարի նախագծի մեկնարկով 

2020թ․ մայիսի 1-ը Ագրարային համալսարանի համար նշանավորվեց եւս մեկ նորարարական նախագծի մեկնարկով։ «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման եւ ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագիծն իրականացվելու է Ագրոբիզնեսի հետազոտությունների եւ կրթության միջազգային կենտրոն (ICARE) հիմնադրամի հետ համատեղ։ Նախագծի հիմնական ֆինանսավորողը ԱՄՆ ՄԶԳ-ն է (77,2%), մնացած մասն էլ ֆինանսավորում են համալսարանը եւ ICARE հիմնադրամը։ Եռամյա նախագծի ընդհանուր բյուջեն կազմում է [...] Read More

ՀԱԱՀ-ի ռեկտորի ուղերձը Աշխատավորների միջազգային օրվա առթիվ

Այսօր Աշխատավորների միջազգային օրն է, Հայաստանում՝ նաեւ մայիսյան եռատոնի մեկնարկը։ Տարբեր երկրներում աշխատավոր մարդու եւ աշխատանքի արժեւորումը, աշխատավորների համերաշխությունը եւ աշխատանքային իրավունքների պաշտպանությունը խորհրդանշող այս տոնը հանդես է գալիս տարբեր անվանումներով եւ նույնիսկ նշվում տարվա տարբեր ամսաթվերին։ Սակայն տոնի էությունը դրանից չի փոխվում․ այն լավագույն առիթն է գնահատելու աշխատող մարդկանց վաստակը, մեծարելու ազնիվ աշխատանքի վետերաններին [...] Read More

Զարհուրելի պարապությունը, որ մեզ էր սպառնում՝ լիովին վանվեց եւ ի չիք եղավ

Զարուհի Հովեյանը սովորում է մագիստրատուրայում՝ բնապահպանական կենսատեխնոլոգիա մասնագիտությամբ: Թագավարակի պարտադրած անսովոր պայմաններում համակուրսեցիների հետ առցանց հետեւել են դասընթացներին, հանձնել են երեք քննություն, մոտ օրերս նույն ձեւաչափով կպաշտպանեն նաեւ ավարտաճառերը: «Արտակարգ դրության պայմաններում միանգամայն ճիշտ լուծում գտնվեց: Մենք ժամանակն ավելի արդյունավետ էինք օգտագործում, դասախոսները մատուցման ավելի ժամանակակից միջոցներ էին կիրառում: Լրացուցիչ հանձնարարությունները մեզ ավելի պրպտուն եւ [...] Read More

Էմիլ Գեւորգյանը միացել է ՀԱԱՀ-ի թիմին․ նա կզբաղվի բնապահպանական կրթական ծրագրերի մշակմամբ

Այս ապրիլին Ագրարային համալսարանը կարեւոր համալրում ունեցավ․ Միջազգային միգրացիայի և զարգացման կենտրոնի (CIM, կարդացեք այստեղ) ծրագրի շրջանակում Հայաստան է ժամանել եւ Ագրարային համալսարանի թիմին միացել Բնապահպանական կրթական ծրագրերի զարգացման խորհրդատու Էմիլ Գեւորգյանը։ Գործակցելով Անտառագիտության և ագրոէկոլոգիայի ամբիոնի հետ, պարոն Գեւորգյանն աջակցելու է Մարկետինգի եւ զարգացման բաժնին՝ իրականացնելով մի շարք գործառույթներ կրթական նորարարական ձեւաչափերի մշակման եւ [...] Read More

Համատեղ վեբինար Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հետ

Շուշիի տեխնոլոգիական և Հայաստանի ազգային ագրարային համալսարանների համագործակցությամբ ապրիլի 30-ին կմեկնարկի ՀԱՅԱՍՏԱՆ-ԱՐՑԱԽ ZOOM ԿԱՄՈՒՐՋ «Գյուղատնտեսությունն այսօր» խորագրով վեբինար- քննարկումների շարք: Վեբինար-քննարկումներին կարող եք միանալ հետևյալ հղումով https://zoom.us/j/2406660933 Read More