Սիրելի ուսանողներ:
Հաշվի առնելով աշխատաշուկայի պահանջարկը՝ ապագա շրջանավարտների մասնագիտական մրցունակությունը բարձրացնելու նպատակով «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնը կազմակերպում է AutoCAD ծրագրակազմի կարճաժամկետ ուսուցման ԱՆՎՃԱՐ դասընթացներ:
Որպես արդյունք, մասնակիցները կսովորեն՝
- Ինքնուրույն իրականացնել փորձարարական և նախագծային աշխատանքներ,
- Նախագծել մեքենաներ, մեխանիզմներ, դրանց հանգույցներ և մեքենամասեր,
- Իրականացնել գեոդեզիական քարտեզների համակարգչային նախագծում,
- Մշակել տեխնիկական փաստաթղթեր, տեխնիկական պայմաններ և այլ նորմատիվային փաստաթղթեր:
Դասընթացները կկազմակերպվեն ս.թ․ ապրիլի 19-ից, շաբաթական 3 անգամ, 1 դասաժամ տևողությամբ:
Ցանկացողները կարող են դիմել ՀԱԱՀ 2-րդ մասնաշենք, 509 սենյակ: Գրանցման վերջնաժամկետն է ապրիլի 16 -ը, ժ. 17:00:
Դասընթացներին ակտիվ մասնակցած և քննությունը հանձնած ուսանողներին կտրվեն հաավաստագրեր: