Գործնական շուկայաբանություն. պարապմունքի հենց սկզբից ներկաները նեյրոմարկետինգի «զոհ» դարձան

Rafayel Vardanyan neyromarqeting agrarayin hamalsaran

ՀԱԱՀ-ում մեկնարկեց մարկետինգային շաբաթը, որի նախաձեռնողները, որքան էլ զարմանալի է, տնտեսագետները չէին, այլ ճարտարագիտական ֆակուլտետի ուսանողական խորհուրդը: Հատկանշական է, որ քննարկմանը սկզբից մինչեւ վերջ ներկա էր ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան, տ.գ.դ., պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը:

Նպատակն էր ուսանողների շրջանում սերմանել վստահություն, զինել համարձակությամբ ու համոզմունքով, որ լավ գաղափարի մեկնարկի եւ իրականացման համար աջակիցներ (այդ թվում՝ ֆինանսական, թող որ սկզբում փոքրածավալ) միշտ էլ կգտնվեն: Պետք է միայն հետեւողական լինել:

Իսկ այս առումով «կենդանի» օրինակը կանգնած էր՝ տեսանելի, հաջողակ: Նելլի Դավթյանը 2009-2019 թվականների ընդգրկումով ճանաչվել է Եւրամիության լավագույն ձեռնարկատեր եւ գլոբալ խաղաղության դեսպան: Ի դեպ, այս անվանակարգի հավակնորդները շուրջ 7000 հոգի էին, հայուհին լավագույնն էր:

Նա վստահաբար պնդում է՝ ՀՀ-ում բիզնես հիմնելու, մեկնարկի համար ամենեւին էլ պարտադիր չէ մեծ գումարի առկայությունը: Պետք է պարզապես ստեղծագործ-պրպտուն միտք ունենալ, անհանգիստ-որոնող բնավորություն, որ գտնես համախոհներ երկրի ներսում եւ դրսում: Իսկ թիմային աշխատանքը երբեք ու երբեք անպտուղ չի լինում:

Մեր հյուրը երիտասարդներին խոստացավ իր փորձառությամբ օգնել-աջակցել բոլորին, ովքեր հետաքրքիր ծրագրեր կունենան: