Անասնաբուծության ամբիոն

Չիթչյան Տիգրան Ժիրայրի

գյուղ.գիտ.թեկն., դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Կորյունի 19
    ՀԱԱՀ, 5-րդ մասնաշենք, 206, 205, 212, 213, 214 սենյակ
  • (+37412) 52 92 72, ներքին՝ 2-13, 3-92, 3-25, 3-84
  • [email protected]

Մասնավոր անասնաբուծության ամբիոնը ստեղծվել է 1930 թ., հիմնադիրն ու ղեկավարը եղել է ակադեմիկոս Ա.Զ. Թամամշևը (Թամամշյան): Տարբեր տարիներ ամբիոնը ղեկավարել են պրոֆեսորներ Յու.Գ. Մարմարյանը, Շ.Ս. Ներսիսյանը, Գ.Հ. Գիլոյանը, Ռ.Թ. Սարգսյանը, իսկ 2009թ.-ից մինչ օրս այն ղեկավարում է դոցենտ Տ.Ժ. Չիթչյանը: Գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոնը (մինչև 2005թ.` Ընդհանուր անասնաբուծության ամբիոն) կազմավորվել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի Գյուղատնտեսական կենդանիների կերակրման, Գյուղատնտեսական կենդանիների բուծման և Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի Անասնաբուծության ամբիոնների միավորմամբ: 1997-2017թթ. ամբիոնը ղեկավարել է դոցենտ Վ.Ա. Աբրահամյանը:
2017 թվականին կառուցվածքային մասնակի փոփոխությունների արդյունքում Մասնավոր անասնաբուծության ու Գյուղատնտեսական կենդանիների բուծման և կերակրման ամբիոնների միավորմամբ կազմավորվել է Անասնաբուծության ամբիոնը:
Ամբիոնում կատարվել են բազմաթիվ գիտաարտադրական աշխատանքներ, այդ թվում` Հայաստանում բուծվող գյուղատնտեսական կենդանիների և թռչունների ցեղերի ստեղծման և կատարելագործման, գյուղատնտեսական կենդանիների և թռչունների կերակրման, անասնապահության նորագույն արտադրատեխնոլոգիական խնդիրների, նախրի և հոտի վերարտադրության լուծումների, ինչպես նաև բնական ռեսուրսները (բենտոնիտային կավ, ցեոլիտ, տրավերտին) կենդանիների համար որպես հանքային լրացակեր օգտագործելու ուղղությամբ:
Ամբիոնի մի շարք դասախոսներ պետական բյուջեի ֆինանսավորմամբ իրականացնում են «Անասնաբուծական արտադրանքի արտադրության ավելացման ուղիները ճյուղի վարման տեխնոլոգիաների կատարելագործմամբ» գիտական թեման: Ամբիոնի երիտասարդ գիտնականները զբաղվում են հանրապետություն ներկրված տավարի բարձրարժեք ցեղերի մթերատու և կենսաբանական առանձնահատկությունների ուսումնասիրություններով, նաև մեղվաբուծության հիմնախնդիրներով:
Ամբիոնում առանձնահատուկ նշանակություն է տրվում ուսումնա-մեթոդական գրականության հրատարակմանը: Հրատարակվել են 171-ից ավելի դասագիրք և ձեռնարկ, 119 ուսումնամեթոդական ցուցում և 1521 գիտական հոդված, պաշտպանվել է 11 դոկտորական և 21 թեկնածուական ատենախոսություն, ստացել են 6 հեղինակային վկայական, 9 սելեկցիոն նվաճման հրամանագիր, մշակել են տասնյակ հանձնարարականներ:

Ամբիոնի դասախոսները սերտորեն համագործակցում են անասնապահական տոհմային և առաջատար տնտեսությունների հետ` իրականացնելով նախրի և հոտի տոհմային մթերատու հատկանիշների կատարելագործման, բուծման, վերարտադրության, պահվածքի նոր և առաջավոր տեխնոլոգիաների արմատավորման աշխատանքներ:
Գյուղական համայնքների մանկապատանեկան ակումբներում «Ագրոբիզնես անասնապահությունում» ծրագրի շրջանակում իրականացվում է պատանի ֆերմերների ուսուցում, անցկացվում են մրցույթներ, շնորհանդեսներ/Ամքոր/: Ամբիոնի աշխատակիցները համագործակցում են ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի գրասենայկի /UNDP/, Ռազմավարական զարգացման գրասենյակի ՀԿ/ՌԶԳ/-ի, ICARE- ի,GIZ և այլ պետական ու հասարակական կազմակերպությունների հետ։ Վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձվում բարձրորակ և անվտանգ մթերքների ստացման, կենդանիների բարեկեցության, ինչպես նաև կլիմայի փոփոխման հետ կապված անասնապահության խնդիրներին, ինչպես նաև օրգանական անասնապահությանը: Այս և նման այլ հարցերի շուրջ հանրապետության բոլոր մարզերի առաջավոր‎‎ ֆերմերների հետ խորհրդատվական աշխատանք է տանում ամբիոնի վարիչ Տ. Չիթչյանը: Ամբիոնի առաջնահերթ խնդիրներից է ուսումնական գործընթացում կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների և մեթոդների ներդրումը:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Չիթչյան Տիգրան Ժիրայրի – գ. գ.թ., դոցենտ
  2. Հարությունյան Արթուր Սարգսի – գ.գ. թ., դոցենտ
  3. Փամբուխչյան Զորիկ Սլավիկի – գ.գ.թ., դոցենտ
  4. Վարդանյան Հարություն Ռոբերտի – կ.գ.թ., դասախոս
  5. Չիթչյան Ժիրայր Տիգրանի – գ.գ.թ., դասախոս
  6. Բաղրամյան Ավետիք Ռազմիկի- գ.գ.թ., դասախոս
  7. Մկրտչյան Նարինե Հմայակի – մասնագետ
  8. Ջիլավյան Արմինե Ռոբերտի – մասնագետ
  9. Ղազարյան Նինել Գագիկի- մասնագետ

Դասավանդվող առարկաները

Անասնաբուծություն
Անասնաբուծական արտադրանքի արտադրության տեխնոլոգիա
Անասնաբուծական մթերքների և հումքի ապրանքագիտություն և ստանդարտացում
Ապրանքագիտություն
Գյուղատնտեսական կենդանիների բուծում
Գյուղատնտեսական կենդանիների կերակրում
Տոհմային գործ
Անասնաբուծության փորձնական գործի մեթոդիկա
Հումքի ստացման տեխնոլոգիա
Անասնաբուծության հիմունքներ
Գյուղատնտեսական կենդանիների սելեկցիայի մոդելավորում
Օրգանական անասնաբուծություն