Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոն

Սիմոնյան Նունե Ռուբիկի

տեխ․գիտ․թեկն․, դոցենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 105 սենյակ
  • (+374 12) 56 04 24, ներքին՝ 3-86, 4-81
  • [email protected]

Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ամենամեծ ամբիոններից է, որն իր տեղն ու դերն ունի Հայաստանի սննդարդյունաբերության զարգացման ոլորտում:
1930թ. նորաստեղծ Գյուղատնտեսական ինստիտուտում ստեղծվում է այգեգործական ֆակուլտետը: 1972թ. առանձնանում է գինեգործության և պահածոյացման տեխնոլոգիայի ամբիոնը: Այժմ այն համարվում է 3 մասնագիտությունների գծով թողարկող ամբիոն՝

  • խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն
  • պարենամթերքի տեխնոլոգիա (պահածոյացման և սննդախտանյութերի տեխնոլոգիա, հացի, հրուշակեղենի և մակարոնի արտադրության տեխնոլոգիա)
  • սննդի անվտանգություն։

Նշված մասնագիտության ուսանողները համալսարանում ստանում են արդիական, տեսական և գործնական գիտելիքներ՝ որպես լիարժեք մասնագետներ ներկայանալու արտադրությունում, որոնց մեծ պահանջարկը մշտապես առկա է:
Ամբիոնը համագործակցում է արտադրության առաջատար ձեռնարկությունների հետ: Համագործակցությունն իրականացվում է պրակտիկաների կազմակերպման, դասաժամերի անցկացման, հրավիրված մասնագետներին ուսումնական գործընթացում ընդգրկելու մակարդակում: Ուսանողներն առաջին և երկրորդ կուրսերում դասախոսների ղեկավարությամբ ուսումնաճանաչողական այցեր են կատարում նորագույն սարքավորումներով հագեցած գործարաններ, ծանոթանում տեխնոլոգիական գործընթացներին, իսկ 4-րդ կուրսի ամբողջ 1-ին կիսամյակում լինում են արտադրությունում, ըստ ուսումնական պլանի անցկացնում աշխատանքային կիսամյակ (4ամիս):
Այս համագործակցության շրջանակներում դասախոսների և ուսանողների հետ համատեղ քննարկման, սեմինարների անցկացման և փորձի փոխանակման համար հրավիրվում են ոլորտի լավագույն մասնագետները:
Բակալավրի կոչում ստանալուց հետո ուսանողները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու մագիստրատուրայում, որի ընթացքում երիտասարդ մասնագետները զարգացնում են ինչպես տեխնոլոգիական, այնպես էլ գիտահետազոտական և վերլուծական ունակություններ: Այդ ընթացքում նրանք հնարավորություն ունեն վերապատրաստման դասընթացներ անցնել արտադրության մի շարք բարձրագույն ուսումնական հաստատություններում ,այդ թվում Գերմանիայի Գայզենհայմ, Իտալիայի Տուշայի և այլ երկրների համալսարաններում:
Ավարտելուց հետո մագիստրոս-շրջանավարտները վստահորեն կարող են զարգացնել նորագույն տեխնոլոգիաներ, իրականացնել դրանք և ներկայացնել սպառողական շուկայում:

Ամբիոնում կատարվում են բարեփոխումներ.
1. Ուսումնական գործընթացի բարելավում.
կրթական ծրագրերի շարունակական կատարելագործում,
տեղական և միջազգային աշխատաշուկային համապատասխան տեխնոլոգիաներին տիրապետող որակյալ մասնագետների պատրաստում,
դասավանդման գործընթացում կրթություն-գիտություն կապի ապահովում,
ժամանակակից դասավանդման և ուսումնառության մեթոդների շարունակական բարելավում,
ուսանողների աշխատանքային կիսամյակի կազմակերպում,
նորարարական կրթական տեխնոլոգիաների, նոր, թարմացվող և համալրվող նյութատեխնիկական բազայի հիման վրա ուսուցման որակի ապահովում:
2. Գիտության բնագավառի բարելավում.
դասախոսական անձնակազմի կողմից նորարական գաղափարները գիտական ծրագրերի վերածելու և մրցույթներին մասնակցության ապահովում,
հետազոտական աշխատանքներում ուսանողների ներգրավվածության ապահովում,
գիտական ամսագրերում տպագրության և միջազգային կոնֆերանսներում մասնակցության ավելացում,
հարակից ամբիոնների և գիտական կենտրոնների հետ համագործակցության ծրագրերի մշակում,
կրթություն-գիտություն-արտադրություն շղթայի ամրապնդմանն ուղղված միջոցառումների մշակում,
հետազոտական աշխատանքների որակական բարելավում,
գիտական միջավայրի համար նպաստավոր պայմանների ստեղծում:
3. Անձնակազմի որակավորման բարելավում.
պրոֆեսորադասախոսական անձնակազմի կարողությունների և հմտությունների շարունակական բարելավման նպատակով տեսական և գործնական վերապատրաստումների ավելացում,
դասախոսների և ոլորտի մասնագետների հետ համատեղ քննարկումների, սեմինարների անցկացում և փորձի փոխանակում,
միջազգային վերապատրաստումներ և փորձի փոխանակում,
երիտասարդ և հրավիրյալ մասնագետների շարունակական ներգրավում,
ամբիոնի ներսում մասնագիտական խմբերի ձևավորում,
օտար լեզվի և համակարգչային հմտությունների իմացության բարելավում:
4. Ուսանողակենտրոն միջավայրի ստեղծում.
պահպանել դասախոս-ուսանող համատեղ աշխատանքային կապը,
շարունակաբար իրականացնել մասնագիտության համակարգողների և ուսանողների արտալսարանային հանդիպումներ և քննարկումներ,
ուսանողներին ներգրավել անհատական և հետազոտական աշխատանքներում,
5. Միջազգային համագործակցության բարելավում.
Էրազմուս+, Տեմպուս և այլ ծրագրերին մասնակցության ապահովում,
բենչմարքինգի մշտապես իրականացում արտաքին աշխարհի հետ, որը հնարավորություն կտա տեղյակ լինելու լավագույն փորձից:
Ամբիոնին կից բացվել են երկու լաբորիատորիաներ՝ «Գարեջրագործության և թորման ուսումնափորձարարական լաբորատորիա», «Հացի, հրուշակեղենի և շոկոլադագործության ուսումնական լաբորատորիա», որտեղ իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

 

    1. Տեր-Մովսեսյան Հասմիկ Ժիրայրի – կ.գ.թ., դոցենտ
    2. Մխիթարյան Հեղինե Վազգենի – տ.գ.թ., դոցենտ
    3. Գոմցյան Եպրաքսյա Խնկյանոսի – տ.գ.թ., դոցենտ
    4. Հակոբյան Արուսյակ Ռաֆիկի – տ.գ.թ., դոցենտ
    5. Հակոբյան Հայաստան Արմենակի – տ.գ.թ., դոցենտ
    6. Պետրոսյան Արմենուհի Վարազդատի – տ.գ.թ., դոցենտ
    7. Կարապետյան Նարինե Տիգրանի – տ.գ.թ., դասախոս
    8. Սամվելյան Լիլիա Ռոբերտի – տ.գ.թ., դասախոս
    9. Ֆահրատյան Աղավնի Արտավազդի – տ.գ.թ.,դասախոս
    10. Հովհաննիսյան Նարինե Գեղամի – տ.գ.թ., դասախոս
    11. Յավրույան Նաիրա Վարդանի – տ.գ.թ., դասախոս
    12. Ջավադյան Հռիփսիմե Գերմանի – ասիստենտ
    13. Հովսեփյան Ստելլա Սուրենի – ասիստենտ
    14. Վարդանյան Մերի Ռաֆայելի – ասիստենտ
    15. Սոլոմոնյան Արմեն Կարենի – ասիստենտ
    16. Հայրապետյան Ռուզաննա Սամվելի – ասիստենտ-մասնագետ
    17. Գրիգորյան Էլինա Բահատուրի – ասիստենտ-մասնագետ
    18. Իսկանդարյան Գրետա Բորիսի – ասիստենտ-մասնագետ
    19. Դավդյան Նելլի Արշակի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Ջերմային պրոցեսներ
Խմորման տեխնոլոգիա
Գինու քիմիա
Գինու տեխնոլոգիա – 1,2
Զգայաբանական գնահատում
Գինիների փորձաքննություն
Արտադրության սանիտարիա և հիգիենա
Աշխարհի գինիներ
Կոնյակագործություն
Համապատասխանության գնահատում
Գինու գործարանների տեխնոլոգիական նախագծում
Օրգանիկ գինեգործություն
Ոչ ալկոհոլային խմիչքների տեխնոլոգիա
Թունդ ալկոհոլային խմիչքներ
Մրգային օղիներ
Երկրորդային հումքի վերամշակում
Սննդագիտություն
Մթերքի պահպանման տեխնոլոգիա
Բուս․ ծագման մթերքի տեխնոլոգիա
Սննդային հավելումներ
Սննդամթերքի անվտանգության կառավարման համակարգեր
Սննդի լաբորատորիաներ
Ռիսկերի վերլուծություն
Անթափոն արտադրություն
Մասնագիտական ներածություն
Հումքի ստացման տեխնոլոգիա
Բուսաբուծական ծագման հումքի վերամշակման տեխնոլոգիա
Սննդի քիմիա
Հացի և մակարոնի արտադրություն
Պահածոների և խտանյութերի արտադրություն
Հրուշակեղենի արտադրության տեխնոլոգիա
Մրգահատապտղային պահածոներ
Մանկական և ֆունկցիոնալ սննդամթերքի տեխնոլոգիա
Չրերի, չիպսերի և ձողիկների արտադրություն
Թեյերի և ջրերի արտադրություն
Սննդի գործարանների նախագծում
Սառնարանային մշակում և պահպանում
Շոկոլադի արտադրություն
Որակի կառավարման համակարգեր
Հատիկամթերքների վերամշակում և փաթեթավորում
Բուժիչ-կանխարգելիչ սննդամթերքի արտադրության տեխնոլոգիա
Արտադրանքի նույնականացում և կեղծում
Սննդամթերքի տեխնոլոգիաների բարելավում, հավելումները սննդարդյունաբերությունում
Երկրորդային հումքի վերամշակման տեխնոլոգիաներ
Իրացվող արտադրանքի փաստաթղթավորում
Էնոլոգիա – 1,2
Գինու զգայաբանական գնահատում
Գինու լաբորատոր փորձարկումներ
Ալկոհոլային ըմպելիքների արտադրություն
Սննդագիտություն և սննդի կենսաքիմիա
Սննդամթերքի արտադրություն