Բադալյան Մանվել Վլադիմիրի
գյուղ.գիտ.թեկն., դոցենտ
Ամբիոնի վարիչ
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74,
ՀԱԱՀ, I մասնաշենք, 311,312 սենյակներ - (+37412) 52 09 05, ներքին՝ 3-71, 4-12
- [email protected]
Ընդհանուր կենսաբանության ամբիոնը կազմավորվել է 1997 թվականին։
2009 թվականից ամբիոնը ղեկավարում է դոցենտ Մ.Վ. Բադալյանը: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմն արդյունավետ գիտահետազոտական ուսումնասիրություններ է ծավալել կենդանիների ինբրեդային դեպրեսիայի և հետերոզիսի կենսաբանական բնույթի բացահայտման, տավարի բազմապտղության գենետիկական օրինաչափությունների պարզաբանման, ճահճակուղբերի մազածածկի գույնի ժառանգման և դրա հետ կապված պլեյոտրոպիայի երևույթի բացահայտման ուղղությամբ, ինչպես նաև մշակել է ինտերֆերոնի ստացման նոր եղանակ, ինչի համար ստացել է հեղինակային վկայական:
Ներկայումս ամբիոնում գիտահետազոտական աշխատանքներ են իրականացվում 3 հիմնական ուղղություններով.
- Գենետիկայի` ուղղված հնդկահավերի կուսածնության հիմնահարցերի, ինչպես նաև գյուղատնտեսական կենդանիների և մշակաբույսերի սպիտակուցների բազմաձևության ուսումնասիրությանը: Մշակվել է չբեղմնավորված ձվից արու հնդկահավերի ստացման եղանակ, ինչի համար տրվել է հեղինակային վկայական /դոցենտ Մ. Բադալյան/:
- Բուսաբանության` ուղղված բուսական էկոհամակարգերի և առանձին հետաքրքրություն ներկայացնող բուսատեսակների բազմակողմանի ուսումնասիրությանը /ասիստենտ Ա. Ալեքսանյան/:
- Կենդանաբանության` ուղղված արյան մակաբուծային հիվանդությունների և իքսոդային տզերի տեսակային կազմի ուսումնասիրությանը (դասախոս Մ. Վարդանյան):
ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2019 թ․ օգոստոսի 30-ի որոշմամբ Ընդհանուր կենսաբանության ամբիոնին է միացել Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը՝ ձևավորելով Կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնը։ Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնը ձևավորվել էր 2013 թվականին՝ նախկին Կենսաքիմիայի և Անասնաբուժական մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնների հիման վրա։
Նախկին Կենսաքիմիայի, մանրէակենսաբանության և վիրուսաբանության ամբիոնի և նյութափոխանակության պրոբլեմային լաբորատորիայի աշխատակիցների համատեղ գիտահետազոտական աշխատանքների հիման վրա էթանոլամինը հանրապետությունում ներդրվել է որպես կենդանիների աճի խթանիչ: Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմի կողմից հրատարակվել է շուրջ 460 գիտական հոդված, 4 դասագիրք, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ և ուղեցույցներ, ստացվել է 7 հեղինակային վկայական: Պաշտպանվել են 18 թեկնածուական և 9 դոկտորական ատենախոսություններ: Աշխատակիցները մասնակցել են կենսաքիմիական միջազգային աշխատաժողովներին, ինչպես նաև FEBS-ի (Եվրոպական կենսաքիմիկոսների ընկերություն), ISN-ի (Համաշխարհային նեյրոքիմիկոսների ընկերություն), ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորությամբ կազմակերպված կենսաքիմիական գիտաժողովներին: Միջազգային դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում վերապատրաստվել կամ աշխատել են Մեծ Բրիտանիայի (Նոթհինգհեմի համալսարան), ԱՄՆ-ի, Գերմանիայի, Իսպանիայի, Հունաստանի, Ֆրանսիայի, Ռումինիայի, Նիդերլանդների համալսարաններում:
Ամբիոնի և նրան կից գործող Հակաբիոտիկների պրոբլեմային լաբորատորիայի ձեռքբերումներից է Հայաստանում առաջին անգամ հետազոտման շճաբանական եղանակով խոշոր եղջերավորների բրուցելյոզի բացահայտումը, ինչպես նաև խոշոր և մանր եղջերավորների բրուցելյոզի հարուցիչների առանձնացումը, դրանց համաճարակաբանության ուսումնասիրումը, հորթերի լեպտոսպիրոզ, գառների պարշա և ոչխարների ստաֆիլակոկային հիվանդությունների բացահայտումը: Ամբիոնի գիտնականները հետազոտություններ են իրականացրել նաև մածունի միկրոֆլորայի, տեղական պանիրների մանրէակենսաբանական պրոցեսների, թեյի սնկի կուլտուրալ հեղուկի բազմակողմանի ուսումնասիրման ուղղություններով, մշակվել է ախտահանիչ և ինակտիվացնող պատրաստուկների հայտնաբերման և ախտահանության ստուգման նոր եղանակ:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
- Մարմարյան Գայանե Յուրիի – կ.գ.դ., դոցենտ
- Դիլանյան Վարյա Թելմանի – կ.գ.թ., դոցենտ
- Հարությունյան Հասմիկ Դրաստամատի – կենս.գ.թ., դոցենտ
- Հարությունյան Արթուր Մհերի – անասն.գ.թ., դոցենտ
- Ավագյան Սարգիս Սինոդի – անասն.գ.թ., դոցենտ
- Ավագյան Արամ Ջահանի – անասն.գ.թ., դոցենտ
- Վարդանյան Մարինե Վազգենի – ան.գ.թ., դասախոս
- Ալեքսանյան Ալլա Սամվելի – կ.գ.թ., դասախոս
- Վարդանյան Նելլի Սեդրակի – ասիստենտ
- Մովսիսյան Իրենա Ռոբերտի – ասիստենտ
- Կարապետյան Վարսենիկ Մնացականի -ասիստենտ
- Քոսյան Արմինե Մանվելի -ասիստենտ
- Ավագյան Լուսինե Սարգսի – անասն․գ․թ/, ասիստենտ
- Գրիգորյան Հասմիկ Գրիգորի- ասիստենտ
- Խաչատրյան Էթերա Սերյոժայի- ասիստենտ
- Մելքումյան Գայանե Արամի – մասնագետ
- Գրիգորյան Ջուլիետա Սամսոնի – մասնագետ
- Բաբայան Նազելի Գրիշայի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Բուսաբանություն
Բույսերի ֆիզիոլոգիա
Կենսաբանություն
Հիդրոկենսաբանություն
Գենետիկա
Մուտագենեզ
Կենսատեխնոլոգիա
Ագրոկենսատեխնոլոգիա
Գյուղատնտեսական կենդանիների մասնավոր գենետիկա
Գյուղատնտեսական կենդանիների մարկերային սելեկցիա
Գենային ինժեներիայի հիմունքներ
Բջջագենետիկա
Գենոմիկա
Իմունոգենետիկա
ԳՄՕ/ԿՄՕ
Սննդի և շրջակա միջավայրի անվտանգություն
Կենսաքիմիա
Կլինիկական կենսաքիմիա
Սննդի կենսաքիմիա
Մանրէակենսաբանություն
Անասնաբուժական մանրէակենսաբանություն
Վիրուսաբանություն