Այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոն

Տեր-Գրիգորյան Արմենակ Ջալլադի

գյուղ.գիտ.թեկնածու, դոցենտ

Ամբիոնի վարիչի պարտականությունները կատարող

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 242, 342 սենյակներ
  • (+37412) 58 11 03, ներքին՝ 2-36, 3-94, 3-87, 3-61
  • [email protected]

Երևանի պետական համալսարանից 1930 թվին նորաստեղծ Գյուղատնտեսական ինստիտուտ է տեղափոխվել խաղողագործության ամբիոնը, որը ԵՊՀ-ի կազմում հիմնադրվել էր 1927թ.-ին: Պտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնները կազմավորվել են 1933 թվին Գյուղատնտեսական ինստիտուտում:

1947թ. այգեգործության ամբիոնը միավորվել է խաղողի և պտղի վերամշակման ամբիոնի հետ ու վերանվանվել այգեգինեգործության ամբիոն: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կազմավորվելուց հետո` 1994 թ., խաղողագործության, պտղաբուծության և բանջարաբուծության ամբիոնները միավորվել են, իսկ 1997թ. այն վերակազմավորվել է այգեպտղաբուծության և բույսերի պաշտպանության ամբիոնի:

2013-2019 թթ. ամբիոնը ղեկավարել է գ.գ.թ., դոցենտ Ա.Ջ.Տեր-Գրիգորյանը: 2019 թվականից մինչև 2022 թվականի սեպտեմբեր ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ա. Մանվելյանը։ Իսկ 2022 թվականի սեպտեմբերից ամբիոնի վարիչի պարտականությունները կատարում է Ագրոնոմիական ֆակուլտետի դեկան, դոցենտ Ա.Ջ.Տեր-Գրիգորյանը:
Ամբիոնը պատրաստում է բույսերի պաշտպանության, խաղողագործության, պտղաբուծության, սորտագիտության ու սելեկցիայի բնագավառների բարձր որակավորմամբ մասնագետներ: Ամբիոնի աշխատակիցների կողմից հրատարակվել են ավելի քան հազար գիտական հոդված, գիտագործնական նշանակության բազմաթիվ գրքույկներ, դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, մենագրություններ:
ՀԱԱՀ-ում գործում է խաղողագործության և պտղաբուծության գիտահետազոտական լաբորատորիան, որը հիմնադրել է պրոֆեսոր Պ.Կ. Այվազյանը, ով 1970-2008թթ. ղեկավարել է այն: Ստեղծվել է խաղողի հարուստ հիբրիդային ֆոնդ, որն ընդգրկում է 35 հազար սերմնաբույս և 550 էլիտային հիբրիդ:
Ամբիոնի աշխատակիցների կողմից ստեղծվել է 24 սեղանի, համապիտանի և տեխնիկական տարբեր ժամկետներում հասունացող խաղողի նոր սելեկցիոն սորտ (հեղինակներ` պրոֆեսորներ Պ.Կ. Այվազյան և Գ.Պ. Այվազյան):

Դոցենտ Գ.Ս. Սանթրոսյանի համահեղինակությամբ ստացվել է ծիրանենու երեք նոր սելեկցիոն սորտ: Ամբիոնում աշխատանքներ են տարվում խաղողի վազի ձևավորման նոր համակարգերի մշակման, սորտային տարբերակված ագրոտեխնիկա մշակելու ուղղությամբ, ծիրանենու այգիներում մշակության նոր տեխնոլոգիաների և սորտերի նկարագրման ու դասակարգման համակարգի ներդրման, ՀՀ հացահատիկային մշակաբույսերի դաշտերում ֆիտոսանիտարական փորձաքննության իրականացման, վնասակար օրգանիզմների տեսակային կազմի բացահայտման, քարտեզագրման, խաղողի վազի, պտղատուների և բանջարային մշակաբույսերի հիվանդությունների և վնասատուների առանձնահատկությունների ուսումնասիրման և պայքարի մշակման վերաբերյալ:

Ամբիոնը համագործակցում է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության, Ֆրանսիայի Օռլեանի համալսարանի, Կրասնոդարի մարզի Ղրիմսկ քաղաքի սելեկցիոն փորձարարական կայանի, հանրապետության ֆերմերային տնտեսությունների և անհատ հողօգտագործողների հետ: Ամբիոնի աշխատակիցները մասնակցում են հանրապետության տարբեր մարզերում իրականացվող մասնագիտական խորհրդատվական աշխատանքներին:
Ամբիոնում տարբեր մասնագիտությունների գծով գիտական աշխատանքներ են կատարում ասպիրանտներ և հայցորդներ: Հետևողական աշխատանք է տարվում նաև ուսանողների գիտական հետազոտությունների կազմակերպման ուղղությամբ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Մանվելյան Արմինե Աշոտի – գ.գ.թ., դոցենտ
  2. Ավագյան Գայանե Վարուժանի – գ.գ.թ., դոցենտ
  3. Սանթրոսյան Գագիկ Սերյոժայի – գ.գ.թ., դոցենտ
  4. Օհանյան Արտեմ Իոսիֆի – գ.գ.թ., դոցենտ
  5. Գաբրիելյան Գայանե Սարդարի – գ.գ.թ., դոցենտ
  6. Ստեփանյան Էթերի Ռաֆիկի – գ.գ.թ., դասախոս
  7. Մուրադյան Արամայիս Կառլենի – գ.գ.թ., դասախոս
  8. Սարգսյան Լուսինե Խաչիկի – գ․գ․թ․, ասիստենտ
  9. Գրիգորյան Բելլա Արկադիի – գ.գ.թ., ասիստենտ
  10. Ղազարյան Մարգարիտ Հակոբի – ասիստենտ
  11. Ասատրյան Սամվել Սիմոնի – ասիստենտ
  12. Ամիրյան Քրիստինա Ռոբերտի – ասիստենտ-մասնագետ
  13. Աֆյան Ռոզա Նիկոլայի -մասնագետ

Դասավանդվող առարկաները

Խաղողագործություն
Խաղողագործություն – 1
Խաղողագործություն – 2
Խաղողագործություն /դուալ/
Բուսաբուծության հիմունքներ
Պտղահատապտղատուների և խաղողի սորտագիտություն
Այգեպտղաբուծություն
Գյուղատնտեսական էնտոմոլոգիա
Գյուղատնտեսական ֆիտոպաթոլոգիա
Օրգանական գյուղատնտեսության հիմունքներ
Ընդհանուր ֆիտոպաթոլոգիա
Անտառային Ֆիտոպաթոլոգիա
Անտառային էնտոմոլոգիա
էնտոմոլոգիա /պաշտպ.գրունտում/
Ագրոնոմիայի հիմունքներ
Բույսերի կենսաբանական պաշտպանություն
Վնասակար տզեր, նեմատոդներ, կրծողներ
Բույսերի վնաս.օրգանիզ․ զարգաց․ կանխատեսում, ահազանգ․
Բուսաբուծական և այգեգործական նախագծերի կառավարում
Սերմնաբուծական տեխնոլոգիաներ և բազմամյա տնկարաններ
Հետբերքահավաքյա տեխնոլոգիաներ
Վնասակար օրգանիզմների ախտորոշում. Մոդուլ 1․ Միջատաբ․ փորձաքննություն, մոդուլ 2․ ֆիտոպաթ․ ախտաբան․ փորձաքննություն
Բուսասանիտ.փորձաքննություն և սերտիֆիկացում
Պեստիցիդների թունաբանություն
Վնասակար օրգանիզմների դեմ ինտեգրացված պայքար
Բուսասանիտարական ռիսկերի վերլուծություն և գնահատում
Անտառային արժեշղթաներ
Բույսերի պաշտպանություն
Ինովացիոն բուսաբուծություն և կիրառական կենսատեխնոլոգիա
Պաշտպանված գրունտում պտղահատապտղային բույսերի մշակությունը
Պտղահատապտուղների և խաղողի սորտագիտություն
Բույսերի կարանտինի հիմունքներ
Բույսերի իմունիտետ
Գյուղատնտեսության հիմունքներ
Ընդհանուր էնտոմոլոգիա
Ֆիտոպաթոլոգիա
Ֆիտոպաթոլոգիա/պաշտպանվ.գրունտում/
Պտղաբուծություն
Էնտոմոլոգիա
Բույսերի քիմիական պաշտպանություն-2
Հատիկաբանություն և պտղաբուծություն
Տնկարանային գործ
Բուսաբուծություն
Հումքի ստացման տեխնոլոգիա
Կլիմայի փոփոխությունը և բուսաբուծությունը
Սորտային բազմազանություն, տրանսգենային բույսեր և բարելավված գենոմներ
Ագրոնոմիական Էկոլոգիա
Գիտական հետազոտության մեթոդներ
Անտառային վնասակար օրգանիզմներ
Ծաղկաբույսերի վնասակար օրգանիզմներ
Ֆիտոֆագ.տզերի ուսումնասիրություն
Ջերմատնային տնտեսության հիվանդությունները և պայքարը
Խաղողագործություն սորտագիտության հիմունքներով /դուալ/
Ջերմատնային տնտեսության վնաստուները և պայքարը
Պտղի և խաղողի արտադրության տեխնոլոգիա
Այգեպտղաբուծության հիմունքներ
Պտղատու այգիների հատապտղանոցների մշակության ու բերքահավաքի իրականացում
Խաղողի մշակության և բերքահավաքի իրականացում
Պաշտպանված գրունտում պտղատու ծառատեսակների տնկիների և արմատակալների աճեցման հմտություններ
Պտղատու բույսերի կենսաբանական հիմունքներ
Պտղաբուծության և խաղողագործության հիմունքներ