Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետ

Հասմիկ Վաղինակի Հովհաննիսյան

Տնտեսագիտության թեկնածու

Դեկանի պաշտոնակատար

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 350 և 351 սենյակներ, 2-րդ հարկ, 252 սենյակ
  • (+374) 10 52-37-30, ներքին` 3-77, 3-39, 3-37
  • [email protected]

Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետն Ագրարային էկոնոմիկայի, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության, Ֆինանսահաշվային, Տվյալագիտության և Հասարակական գիտությունների մասնագիտական ամբիոնների հետ համատեղ պատրաստում է ագրոպարենային համակարգի և այլ ոլորտների բարձր որակավորում ունեցող տնտեսագիտության բակալավրեր, տնտեսագիտության մագիստրոսներ, իսկ ասպիրանտուրայում՝ տնտեսագիտության թեկնածուներ:
Ֆակուլտետի դեկանատն իրականացնում է ուսումնական գործընթացի կազմակերպման աշխատանքներ 6 մասնագիտություններով բակալավրիատում, մագիստրատուրայում և ասպիրանտուրայում:
2020/2021 ուսումնական տարվանից դիմորդների ընդունելությունը կազմակերպվում է տնտեսագիտական մասնագիտությունների երկու ուղղությամբ՝ «Ագրոէկոնոմիկա» ու «Ագրոբիզնես և ֆինանսներ»: Ուսուցման տարիներին ապագա մասնագետները կուսումնասիրեն ժամանակակից առարկաներ, կանցնեն մեկ աշխատանքային կիսամյակ մասնագիտական հմտություններ ձեռք բերելու համար, կներգրավվեն ուսանողական գիտական ընկերության խմբակներում, կմասնակցեն համալսարանական և միջազգային ուսանողական գիտաժողովներին, իսկ բակալավրիատն ավարտելու պահին լիովին կլինեն մրցունակ աշխատաշուկայում՝ զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ հանրապետության ագրոպարենային համակարգի տնտեսվարող սուբյեկտներում, ազգային տնտեսության տարբեր կազմակերպություններում, բանկային և հարկային համակարգերում:
Իսկ մագիստրատուրայում կշարունակվի տեսական ու գործնական գիտելիքների յուրացումը և մագիստրանտների ներգրավվածությունը գիտական և գիտահետազոտական աշխատանքներում: Մագիստրատուրան ավարտողներից շատերն անցնում են գիտամանկավարժական արդյունավետ գործունեության, նրանց մեծ մասն աշխատում և դասավանդում է Ագրարային համալսարանում: Ֆակուլտետի շրջանակներում շուրջ 20 տարի արդյունավետ իրագործվում է «Ագրարային մենեջմենթ» գերմանական մագիստրոսական միջազգային ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում ստանալ երկակի դիպլոմներ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Վայենշտեֆան-Թրիսդորֆ համալսարանի կողմից:
Ֆակուլտետը պարբերաբար կազմակերպում է բաց դասեր արտադրության ներկայացուցիչների, ոլորտի ճանաչված գիտնականների, արտասահմանցի գործընկերների հետ: Բազմաբովանդակ են միջազգային համագործակցության կապերն արտասահմանյան համալսարանների հետ: Ֆակուլտետի դասախոսներն ու ուսանողները պարբերաբար զեկուցումներով հանդես են գալիս տարբեր համալսարաններում կազմակերպվող միջոցառումներին, գիտաժողովներին, սեմինարներին, քննարկումներին և հեռուստակամուրջներին:
Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետն իրականացնում է իր դիրքերի ամրապնդմանը, արտաքին գրավչության ապահովմանը, բարձրագույն կրթության ոլորտում մրցունակության բարձրացմանը և գերակա բոլոր ուղղություններով բարձր ցուցանիշների ձեռքբերմանը միտված քաղաքականություն:

դեկանի տեղակալ

Կարապետյան Մանյա Սեդրակի

(+374 55) 52-37-30, ներքին` 3-37
[email protected]

գործավար

Բազեյան Լյուսյա Արսենի

(+374 55) 52-37-30, ներքին` 3-77
[email protected]

գործավար

Ալավերդյան Քրիստինե Խաչիկի

(+374 55) 52-37-30, ներքին` 3-37
[email protected]

դեկանի տեղակալ

Նիկողոսյան Հայկանուշ Պանդուխտի

(+374 55) 52-37-30, ներքին` 3-77
[email protected]

գործավար

Մաթևոսյան Մարինե Հրաչյայի

(+374 55) 52-37-30, ներքին` 3-77
[email protected]

Ֆակուլտետի պատմությունը

ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի 2018թ. նոյեմբերի 6-ի նիստի՝ համալսարանի կառուցվածքային փոփոխությունների մասին որոշմամբ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ու Տնտեսագիտական ֆակուլտետների միավորման արդյունքում ստեղծվեց Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետը: Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի կազմում դեռևս 1967թ. կազմավորված Տնտեսագիտական ֆակուլտետը ղեկավարել են Վ.Շ. Գրիգորյանը, Ս.Ս. Տիտանյանը, Գ.Վ. Դավթյանը, Լ.Ա. Մարգարյանը, Է. Ս. Ղազարյանը: Իսկ Ագրոբիզնեսի և շուկայաբանության ֆակուլտետը, 2008 թ. տարանջատվելով Տնտեսագիտական ֆակուլտետից, ստեղծվել է Հայաստանի պետական ագրարային համալսարանի կազմում: Այն ղեկավարել է Կ. Ա. Գրիգորյանը, ապա Հ. Ս. Ջավադյանը:
Մասնագիտութուններ

Ագրոպարենային համակարգի էկոնոմիկա
Ագրոբիզնես և ֆինանսներ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, 350 և 351 սենյակներ, 2-րդ հարկ, 252 սենյակ
  • (+374) 10 52-37-30, ներքին` 3-77, 3-39, 3-37
  • [email protected]