Բարսեղյան Մարինա Սերգեյի
տեխ․գիտ․թեկն․, դոցենտ
Ամբիոնի վարիչի պաշտոնակատար
Հետադարձ կապ
- ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
ՀԱԱՀ, II մասնաշենք, 339, 203, 209 ա, 229 ա սենյակներ - (+37412) 52 55 41, (+37412) 52 96 15, ներքին՝ 2-65, 2-67, 2-66, 4-76, 2-27, 2-90
- [email protected]
ՀԱԱՀ ռեկտորի՝ 2023 թվականի հոկտեմբերի 20-ի թիվ 956 հրամանով (հիմք՝ համալսարանի Հոգաբարձուների խորհրդի և Գիտական խորհրդի համապատասխան որոշումները) «Գյուղատնտեսական մեքենաշինության, ավտոմատացման և տեխնիկայի շահագործման» ու «Կենսագործունեության անվտանգության» ամբիոնների միավորման արդյունքում ստեղծվել է «Մեքենասարքավորումների ճարտարագիտության և տեխնիկական անվտանգության» ամբիոնը։
Վերոնշյալ երկու ամբիոններում էլ դասախոսների կողմից տարիներ շարունակ գիտամանկավարժական գործունեությանը զուգահեռ կատարվել են գիտահետազոտական աշխատանքներ: Ամբիոնի գիտնականների կողմից աշխատանքներ են տարվել տեխնոլոգիաների ու փոքրաչափ մեքենաների մշակման ուղղությամբ․ մշակվել և արտադրությունում ներդրել են գոմաղբի աերոբային և անաերոբային մշակման և կենսահումուսի արտադրության նոր տեխնոլոգիաներ և մեքենասարքավորումներ, խտացրած, կոպիտ, հյութալի կերերի մանրիչ մեքենաներ, շարժական կթի ագրեգատ և այլն:
Ամբիոնում կատարվող գիտահետազոտական աշխատանքներն ուղղված են նաև գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման հիմնական ուղղություններից մեկին` ՀՀ գյուղատնտեսական արտադրության ոլորտում արևային և այլընտրանքային էներգոաղբյուների ներդրմամբ, ինչպես նաև հետազոտություններ են իրականացվում մետաղահատ հաստոցների համակարգում կտրման դինամիկական գործընթացների վերաբերյալ։
Որոշակի աշխատանքներ են կատարվել փոքրաչափ կերամանրիչների մշակման և պարամետրերի հիմնավորման ուղղությամբ: Ամբիոնի դասախոսները ստացել են մոտ 100 գյուտերի հեղինակային վկայականներ ու պատենտներ, մի քանի գյուտեր պատենտավորվել են Կանադայում, Ֆրանսիայում, Գերմանիայում։
Ամբիոնում գործում են ուսումնական անհրաժեշտ արհեստանոցները՝ մետաղների կտրման, նյութագիտության, համափոխարինելիության և տեխնիկական չափումների լաբորատորիաները, որոնք հագեցած են համապատասխան տեխնիկական միջոցներով, սակայն դեռևս համալրման կարիք ունեն։
«Կենսագործունեության անվտանգության» ոլորտում ամբիոնում իրականացվում են ուսումնամեթոդական, գիտահետազոտական աշխատանքներ՝ հետևյալ ուղղություններով` ռադիոակտիվ աղտոտված հողերում գյուղատնտեսական արտադրության վարման տեխնոլոգիաների կատարելագործում, կերատեսակների քիմիական կոնսերվացում և ծղոտի քիմիացում, հատիկային կերատեսակների մանրիչների կատարելագործում, տրանսպորտային էկոլոգիայի և երթևեկության էկոլոգիական անվտանգության բարձրացման մեթոդների մշակում, Էներգիայի այլընտրանքային աղբյուրների արդյունավետ օգտագործման և հանրապետությունում արտակարգ իրավիճակներում բնակչության անվտանգության ապահովման մեթոդների կատարելագործում:
Ուսումնաարտադրական պրակտիկաները կազմակերպելիս ամբիոնը համագործակցում է «ԳարիԳրուպ» ՍՊԸ-ի, «ԻԿՕ Մաշիների» ՍՊԸ/կամացու, «Ցեպելին»-ի, «Ար-Բե» ՍՊԸ-ի, «Նաիրի Բերրիություն» ՍՊԸ-ի, «ՄԷԿ» ՎԲԸ-ի, «SHTIGEN», «ՀԷՑ» ՓԲԸ-ի հետ և այլն:
Ուսումնամեթոդական և գիտական աշխատանքների բնագավառում ամբիոնը համագործակցում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կենսագործունեության անվտանգության ամբիոնի, ինչպես նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի հետ:
Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը
-
- Մարգարյան Արմեն Ստեփանի – տ.գ.դ., պրոֆեսոր
- Հակոբյան Հովհաննես Թելմանի – տ.գ.դ., պրոֆեսոր
- Աղասարյան Արմեն Արտյուշայի – տ.գ.թ., դոցենտ
- Գրիգորյան Ալբերտ Սուրենի – տ.գ.թ., դոցենտ
- Վարդանյան Գոհար Լիպարիտի – տ.գ.թ., դոցենտ
- Կոխլիկյան Սեյրան Արամայիսի – տ.գ.դ., դոցենտ
- Մատղաշյան Հակոբ Աղասու – տ.գ.թ., դոցենտ
- Գալստյան Համեստ Ժորայի – տ.գ.թ., դոցենտ
- Ալթունյան Արթուր Վաղինակի – տ.գ.թ., դոցենտ
- Մազմանյան Արամ Գրիգորի – տ.գ.թ., դոցենտ
- Անտոնյան Լուսինե Գևորգի – տ.գ.թ., դոցենտ
- Մկրտչյան Արմեն Արամայիսի – տ.գ.թ., դոցենտ
- Արտեմյան Ռոբերտ Նորիկի – տ.գ.թ., դոցենտ
- Խաչատրյան Լիանա Համլետի – տ.գ.թ., դոցենտ
- Մխիթարյան Մարինե Վաչիկի – տ.գ.թ., դոցենտ
- Միքայելյան Գեղամ Միշայի – տ.գ.թ., դոցենտ
- Բաբայան Արմեն Ռազմիկի – տ.գ.թ., դասախոս
- Բաղդագուլյան Ալեքսեյ Հակոբի – դասախոս
- Ղազարյան Արմեն Իվանի – դասախոս
- Սարգսյան Լաուրա Ռազմիկի -ասիստենտ
- Հակոբյան Լիաննա Ռուբենի -ասիստենտ
- Նուրազյան Գրիգոր Զավենի – ասիստենտ
- Մուրադյան Գայանե Սերյոժայի – մասնագետ
- Ղարիբյան Կարինե Հայկի – մասնագետ
- Հարությունյան Ավետիս Անդրանիկի– մասնագետ
- Հարությունյան Լուսինե Վիկտորի – մասնագետ
- Հարությունյան Սպարտակ Արամայիսի – մասնագետ
Դասավանդվող առարկաները
Գյուղտեխնիկայի շահագործում
Անտառտնտեսության աշխատանքների մեքենայացում
Գյուղատնտեսության նյութատեխնիկական ապահովում
Անասնապահական ֆերմաների մեքենայացում
Գյուղատնտեսության մեքենայացում
Արտադրական ուսուցում և ճանապարհային երթևեկության կանոններ
Մեքենատրակտորային հավաքակայանի շահագործում
Անասնապահության մեքենասարքավորումների հաշվարկը և նախագծումը
Ագրարային տեխնիկա և վարում
Գիտական ուսումնասիրությունների մեթոդաբանություն
Անասնապահական առաջնակարգ տեխնոլոգիաներ և տեխնիկական միջոցներ
ՄՏԱ շահագործման առանձնահատկությունները ՀՀ-ում
Մեքենայացված աշխատանքների որակի գնահատման և տեխնիկական նորմավորման հիմունքները
ՀՀ-ում ՄՏՊ կառուցվածքի բարելավում
Տեխնոլոգիաների զարգացման և տեխնիկական միջոցների կատարելագործման ուղղությունները անասնապահությունում
Գյուղարտադրության մեքենայացում
Էլեկտրատեխնիկա և էլեկտրոնիկայի հիմունքներ
Ավտոմատիկա և արտադրական պրոցեսների ավտոմատացում
Էլեկտրական հաղորդակ
Գյուղատնտեսության էլեկտրիֆիկացում
Էլեկտրատեխնիկայի տեսական հիմունքներ
Էլեկտրական սարքավորումների մոնտաժ
Էլեկտրական չափումներ
Էլեկտրական մեքենաներ
Էլեկտրոնիկա
Էլեկտրամատակարարում
Ավտոմատիկա և տելեմեխանիկայի հիմունքներ
Էլեկտրական սարքավորումների շահագործում և նորոգում
Էներգիայի այլընտրանքային աղբյուրներ
Էլեկտրական լուսավորում և ճառագայթում
Էներգաաուդիտ
Էներգախնայողություն և մենեջմենթ
Վերամշակող արտադրամասերի էլեկտրական սարքավորումներ
Ավտոմատացված էլեկտրահաղորդակ
Փոքր ՀԷԿ-երի էլեկտրական սարքավորումներ
Գյուղատնտեսական մեքենաների և հոսքագծերի էլեկտրաշարժաբեր
Ոչ էլեկտրական մեծությունների էլեկտրական չափումներ
Էներգոռեսուրսների և էներգիայի կառավարում
Գյուղատնտեսական մեքենաներ և վերամշակման տեխնոլոգիական սարքավորումներ
Ավտոմատ համակարգերի էլեկտրամեխանիկական կայանքներ
Տեղեկատվական տեխնոլոգիաներ էներգետիկ համակարգում
Էլեկտրական մեքենաների և համակարգերի ռելեային պաշտպանություն
Էլեկտրատեխնոլոգիաները գյուղատնտեսությունում
Ջերմատների էլեկտրիֆիկացում և ավտոմատացում
Ջերմության օգտագործումը գյուղարտադրությունում
Նյութագիտություն
Կառուցվածքային նյութերի տեխնոլոգիա
Մետաղահատ հաստոցներ, գործիքներ և հարմարանքներ
Գյուղմեքենաշինության տեխնոլոգիա
Համափոխարինելիության հիմունքներ և տեխնիկական չափումներ
Տեխնոլոգիական գործընթացների ավտոմատացում
Կտրման տեսության հիմունքներ
Մեքենաների հուսալիություն և նորոգում
Նյութաբանություն և չափագիտություն
Չափագիտություն
Նյութագիտություն և ԿՆՏ
Չափագիտություն, ստանդարտացում և սերտիֆիկացում
Քաղաքացիական պաշտպանություն և արտակարգ իրավիճակների հիմնահարցեր
Արտադրական սանիտարիա և աշխատանքի հիգիենա
Փրկարարական տեխնիկա և մեքենաներ
Արտադրական անվտանգություն
Տարերային և տեխնածին աղետներ
Էրգոնոմիկա և ճարտարագիտական հոգեբանություն
Կենսագործունեության անվտանգության տեսական հիմունքներ
Բժշկական օգնություն արտակարգ իրավիճակներում
Տեխնածին ռիսկերի գնահատում
Ռադիացիոն անվտանգություն
Քիմիական անվտանգություն և պաշտպանություն
Ոլորտային անվտանգություն
Անվտանգության ոլորտի հսկում և ստուգում
Դժբախտ դեպքերի փորձաքննություն
Տեխնածին համակարգեր և էկոլոգիական ռիսկերի վերլուծություն
Շրջակա միջավայրի մոնիտորինգ և տեխնիկական միջոցներ
Ինժեներատեխնիկական ապահովումն արտակարգ իրավիճակներում
Հրդեհապայթյունային անվտանգություն
Վթարային փրկարարական աշխատանքների կազմակերպում
Աշխատանքի պաշտպանության համակարգված ուսումնասիրությունների մեթոդական հիմունքներ