Category: Բոլոր նորությունները

Ագրոձեռնարկատիրության դասընթաց սկսնակների համար

Զբաղվու՞մ եք կամ ուզու՞մ եք զբաղվել ագրոբիզնեսով։ Ցանկանո՞ւմ եք ձեռք բերել գիտելիքներ ձեռնարկատիրության տնտեսական բնույթի ու գործառույթների ագրոձեռնարկատիրության իրավակազմակերպական ձեւերի ՀՀ-ում ագրոձեռնարկատիրության զարգացման միտումների ագրոձեռնարկատիրության մոդելների գյուղատնտեսության նորարարական տեխնոլոգիաների կապիտալ ներգրավելու եւ աջակցության ուղղությունների վերաբերյալ: Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հմտությունների եւ գիտելիքի զարգացում» պիլոտային ծրագրի շրջանակում կազմակերպում է «Իմ ագրոբիզնեսը» թեմայով դասընթաց: Դասընթացը բաղկացած է [...] Read More

Փափուկ հմտությունների վերաբերյալ ոչ կաղապարային մոտեցումով

Փափուկ հմտությունները ոչ մասնագիտական, բայց բոլոր մասնագիտություններին առնչվող հմտություններն են, առանց որոնց իրեն հարգող գործատուն այսօր  այլեւս չի պատկերացնում աշխատակիցների եւ իր «համատեղ կյանքը»: Գնալով ավելի հրատապ դարձող թեման չէր կարող Ագրարային համալսարանում համարժեք վերաբերմունքի չարժանանալ: ՀԱԱՀ-ն «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի, Հայ օգնության ֆոնդի եւ Civitta Հայաստանի հետ համատեղ, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ, իրականացնում է «Փափուկ հմտություններ [...] Read More

Ավարտվել է ապագա ագրարային ճարտարագետների փորձուսուցումը ԱԱՏՄ-ում

Այսօր՝ մարտի 11-ին Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողներն ավարտեցին հերթական ուսումնական փորձուսուցումը ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնում: Փետրվարի 21-ից սկսած, ուսանողներն ԱԱՏՄ-ում ուսումնասիրում էին աշխատողների առողջության պահպանման եւ անվտանգության ապահովման բնագավառի հարաբերություններն ու աշխատանքային օրենսդրության ոլորտի այլ կարգավորումները։ Տեսչական մարմնում մեր ուսանողների փորձուցումներն անցկացվում են այդ կազմակերպության եւ Ագրարային համալսարանի միջեւ 2020 թ․ կնքված համագործակցության [...] Read More

«Կանաչ ձեռներեցություն» եւ «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթացներին մասնակցելու հնարավորություն

Գերմանական «ԿՈՊԵՐՆԻԿՈՒՍ ԲԵՌԼԻՆ» ասոցիացիան հնարավորություն է ընձեռում հայ երիտասարդներին մասնակցելու «Կանաչ ձեռներեցություն» եւ «Բլոկչեյն հմտություններ երիտասարդների համար» դասընթացներին: Դիմելու վերջնաժամկետը մարտի 17-ն է: Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: Read More

ԵՊՀ ուսանողները հրուշակեղենի արտադրության հմտություններ են սովորում Ագրարային համալսարանում

Հացի, հրուշակեղենի եւ շոկոլադագործության լաբորատորիան ոչ երկար պատմության ընթացքում հասցրել է հյուրընկալել տարբեր զբաղմունքների եւ տարիքի շահառուների բազմաթիվ խմբերի՝ տարբեր ժամկետներով: Վերջին երկօրյա դասընթացին մասնակցում էին Երեւանի պետական համալսարանի քիմիայի ֆակուլտետի ուսանողները: Դասընթացն անցկացվեց ֆակուլտետի ուսխորհրդի հետ գործակցության շրջանակում: Երկօրյա դասընթացի ժամանակ լաբորատորիայի համադրող, Բուսաբուծական մթերքների վերամշակման տեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ Նարինե Հովհաննիսյանը ԵՊՀ ուսանողներին հաճույքով [...] Read More

Համաձայնագիր, որ միտված է ջրային պաշարների կառավարմանն ու խնդիրների նվազեցմանը

Այսօր՝ մարտի 10-ին, համագործակցության համաձայնագիր ստորագրեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի եւ հիդրոտեխնիկայի ինստիտուտի տնօրեն, տեխ. գիտ. դոկտոր, պրոֆ. Պարգեւ Բալջյանը: Համաձայնագրի ստորագրմանը ներկա էին ինստիտուտի գիտական խորհրդի անդամներ, պրոֆ. Հովհաննես Թոքմաջյանը եւ պրոֆ. Աշոտ Մարկոսյանը, ինչպես նաեւ ՀԱԱՀ Ջրային ռեսուրսների ամբիոնի վարիչ, Ջրային եւ հողային ռեսուրսների հետազոտական կենտրոնի ղեկավար, [...] Read More

Վարժարանի սաները եւ համալսարանի ղեկավարները միասին են դիմավորում գարնանամուտը

Գարնան առաջին օրը Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորում տեղի ունեցավ ՀԱԱՀ հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի 11-2 դասարանի աշակերտների կազմակերպած «Երկիր, որի գոյությունն առասպել է» խորագրով միջոցառումը: Միջոցառման խորհուրդը Հայրենիքն էր ու հայի տեսակը: Վարժարանի սաները մեծ գրողների միջոցով արտահայտեցին հայրենիքի հանդեպ սերն ու վերջին իրադարձությունների հետ կապված իրենց հույզերը: Միջոցառման հյուրերն էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, պրոռեկտորներ Հրաչյա Զաքոյանը, [...] Read More

Մշակութային կյանք. Ողջ տարին կանանցն է, միամսյակն՝ առավել եւս

Մենք կնամեծար ժողովուրդ ենք: Ադամի ժամանակներից սկսյալ: Ընտանիքի մայրը՝ մեծ Նանեն միշտ սիրված է եղել պաշտելիության աստիճան: Եւ գարնան, վերածննդի ու մայրերի-կանանց նույնականացումն օրինաչափ է: Բնական: Ուսանողական խորհրդի մշակույթի հանձնաժողովը փոքրիկ տոնական համերգ էր նախապատրաստել: Աշխատակցուհիներին եւ ուսանողուհիներին մաղթանքի խոսքեր ասացին պրոռեկտորներ Հրաչիկ Զաքոյանը եւ Կարեն Մինասյանը: Գլխավոր ցանկությունն անշուշտ մեկն է՝ որ այլեւս ոչ [...] Read More

Հեռանկարում՝ նաեւ վայրի կենդանիների բուժումը

Մարտի 7-ին «Արդշինբանկի ընթերցասրահում» ռեկտոր Վարդան Ուռուտյանը Անասնաբուժականի ուսանողներին ներկայացրեց հրավիրյալ դասախոս, անասնաբուժական գիտությունների դոկտոր, Թեհրանի համալսարանի պրոֆեսոր, Հայաստանի Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կենդանաբույժ, Կենդանաբանական այգիների եւ ակվարիումների եվրոպական ընկերակցության խորհրդական Իման Մեմարյանին: Ռեկտոր Ուռուտյանը տեղեկացրեց, որ դոկտ. Մեմարյանի «Վայրի կենդանիների բժշկագիտության ներածություն» թեմայով դասախոսությունը երկակի նպատակ է հետապնդում՝ ապագա անասնաբույժներին ծանոթացնել [...] Read More

Ուսումնական գործընթաց. Երբ հասկանում ես առարկան՝ բոլոր նրբություններով

Երկուշաբթի: 1-2-րդ ժամի մեկնարկին դեռ շատ ժամանակ կա, բայց ժպտերես, շողուն աչուկներով պարմանուհին դասախոսի հետ արդեն կանգնած է լաբորատորիայի շեմին: Ակնհայտորեն սրտատրոփ սպասում է դասին: Մարիա Գեւորգյանն է` ՊՄՏ-1 կուրսից: Հարցնում եմ. «Ինչո՞ւ, ինչպե՞ս ընտրեցիր բուհն ու մասնագիտությունդ»: - Բուհի հարցում՝ ընտանիքում ուղղորդեցին: Բայց հիմնական դպրոցում քիմիա լավ չէի սովորել: Մեր համալսարանի վարժարանում շատ արագ [...] Read More