Մարտի 12-ին Մարզահամերգային համալիրում ավարտվեց «Դիջիթեք 2023» եռօրյա ցուցահանդեսը, որին Ագրարային համալսարանը մասնակցում էր երկու տաղավարով։ Դրանցից մեկում ցուցադրվում էին ՀԱԱՀ ճշգրիտ գյուղատնտեսության կենտրոնի գյուղատնտեսական անօդաչու թռչող սարքերը, գեոդեզիական եւ այլ սարքավորումները։ Մյուս տաղավարում այցելուները հնարավորություն ունեին ծանոթանալու «Հայաստանի տեխնոլոգիական ապագան» (ՀՏԱ) նախաձեռնությանը, որի մաս է կազմում Ագրարայինը՝ ի թիվս հայաստանյան հինգ համալսարանների։ «ԴիջիԹեք 2023»-ին մասնակցեց [...] Read More
Ռեկտորատի մարտի 10-ի հերթական նիստը, որը վարում էր ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը, քննարկեց վճարովի համակարգում սովորող ուսանողների վարձավճարների զեղչերին, աշխատանքային կիսամյակի անցկացումը բարելավելու ուղղությամբ կատարվող աշխատանքներին եւ քոլեջների, բակալավրիատի եւ մագիստրատուրայի ավարտական կուրսերի դիպլոմային/ավարտական աշխատանքների եւ մագիստրոսական թեզերի պաշտպանության նախապատրաստական գործընթացներին առնչվող հարցերը։ Աշխատանքային կիսամյակների նորարարական գործելակերպի ներդրման հաջողությունը կայացած փաստ է, որը [...] Read More
Առաջնորդվելով ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն որակավորման կոմիտեի հրապարակած նոր չափանիշներով` «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականի խմբագրությունը փոփոխել է հոդվածների ամփոփագրերին վերաբերող պահանջները: Խնդրում ենք այսուհետ հայերեն եւ ռուսերեն հոդվածներ ներկայացնելիս ամփոփագրերը շարադրել հետևյալ սկզբունքով` հայերեն (առնվազն 60 բառ), ռուսերեն (առնվազն 60 բառ) եւ անգլերեն (150-250 բառ), իսկ անգլերեն հոդվածի դեպքում՝ միայն անգլերեն (առնվազն 60 բառ): «Ագրոգիտություն [...] Read More
Լիտվայի Հանրապետության Վիտաուտաս Մագնուսի (VMU) համալսարանի Ագրարային ակադեմիայի նախաձեռնությամբ մեկնարկել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ համագործակցությունը։ Մինչ ակադեմիայի կանցլեր Աստրիդա Միցեյկիենեի այցը Հայաստան եւ երկու համալսարանների միջեւ հուշագրի կնքումը, ՀԱԱՀ ռեկտորի առաջարկով իրականացվեց առցանց հանդիպում համալսարանների ներկայացուցիչների միջեւ։ Վիտաուտաս Մագնուսի համալսարանի ագրարային ակադեմիայից հանդիպմանը ներկա էին կանցլեր Աստրիդա Միցեյկիենեն, միջազգային ծրագրերի համակարգող Եկատերինա Մակրիկիենեն, [...] Read More
Ապագա մասնագիտության հարցում կողմնորոշման ակնկալիքով մարտի 7-ին Ագրարային համալսարան էին այցելել Խարբերդի թիվ 2 և Երեւանի թիվ 182 դպրոցների 9-10-րդ դասարանի աշակերտները: Բուհի հետ ծանոթությունը մեկնարկեց Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորի՝ հարմարավետ ու ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լսարանում, որտեղ Կարիերայի զարգացման եւ շարունակական կրթության բաժնի աշխատակից Մանե Շուշանյանը ներկայացրեց Ագրարային համալսարանում սովորելու առավելությունները՝ աշխատաշուկայում մեծ պահանջարկ ունեցող եւ բարձր [...] Read More
Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ս.թ. հունիսի 12-16-ին Գայզենհայմի համալսարանում (Գերմանիա) կազմակերպվող միջազգային շաբաթին մասնակցելու եւ այդ ընթացքում վերապատրաստվելու եւ/կամ դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն աշխատակիցները, որոնք աշխատում են գինեգործության, խաղողագործության, գինու բիզնեսի, սննդմաթերքի անվտանգության եւ տեխնոլոգիաների ոլորտներում։ Մրցույթին [...] Read More
Սիրելի կանայք, Մարտի 8-ը ամենալուսավոր կետերից մեկն է ձեր եւ մեր կյանքում։ Այն ոչ միայն պարզապես կանանց իրավունքների պաշտպանության համար պայքարի միջազգային օր է եւ մեր երկրում պետականորեն նշվող հերթական տոն, այլեւ բովանդակային առումով բոլորիս համար խորհրդանշական հանգրվան։ Այս օրը մենք յուրօրինակ ձեւով ամփոփում ու գնահատում ենք նախորդ մարտի 8-ից մինչ այսօր ձեր կատարած աշխատանքը, [...] Read More
Մարտի 6-ին ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում բացվեցին մսամթերքի, կաթնամթերքի եւ պահածոների ու սննդախտանյութերի վերամշակման ուսումնական լաբորատորիաները։ Արդիական եւ գերարդիական տեխնոլոգիաներով հագեցած երեք լաբորատորիաների ստեղծման ծրագիրը Հայաստանում աշխատուժի զարգացման ծրագրի շրջանակում իրականացրել են գլխավոր գործընկեր՝ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ՀՕՖ-ը եւ CIVITTA Հայաստանը՝ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ։ Որպես ուսումնագործնական եւ կարճաժամկետ մասնագիտական վերապատրաստումների ժամանակակից ենթակառույցներ, [...] Read More
-Գիտեք, մրցումների ժամանակ կարեւոր են ոչ միայն ֆիզիկական, հոգեբանական ամուր պատրաստվածությունը, այլ նաեւ ծրագրածդ գեղեցիկ մատուցելու կարողությունը: Զրուցակիցս քոլեջի երկրորդ կուրսի ուսանող Հայկ Հակոբյանն է, Արարատի մարզի Բարձրաշեն գյուղից: Ընտանիքը կաթնային ագարակ ունի եւ ցանկանում էր համապատասխան կրթություն ստանալ՝ հորը նեցուկ լինելու համար: Բայց հանգամանքների բերումով ընտրեց գինու տեխնոլոգիան եւ չի ափսոսում: Գինին նույնպես հետաքրքիր [...] Read More
Երկրորդ կիսամյակի հենց սկզբից բուռն հագեցած էր բուհական կյանքը: Ուսխորհրդի նախաձեռնած Միջֆակուլտետային խաղերի շրջանակում սկզբում մեկնարկեցին մարզական, հետո՝ ինտելեկտուալ մրցամարտերը, մարտի 2-3-ին մշակութային փուլն էր՝ երգ, պար, մանրապատումներ եւ ասմունք: Եղան հաղթողներ, գավաթակիրներ, բայց համաձայնեք՝ մշակութային երկու օրն արդեն հաղթանակ է, հաղթանակ առօրեականի, ձանձրույթի, անիմաստ վատնած ժամանակի նկատմամբ: Մշակութային օրերն անցան, ու մնացին հայտնագործություն-անմոռանալի կերպարները՝ [...] Read More