Շաբաթ-կիրակի․ մասնագիտական կարողությունները լավարկում ենք 7/24 օրակարգով

Նոյեմբերի 25-ին, Աղվերանում, Մանր կենդանիների անասնաբույժների հայկական ասոցիացիան (ARMSAVA) Ագրոբիոպրոմի եւ Փեթհաուսի աջակցությամբ գործնական քննարկում էր կազմակերպել նվիրված երիկամային (նեֆրոլոգիական) խնդիրներին: Մասնակցության հրավեր էին ստացել միայն հիշյալ միության անդամները, այդ թվում ՀԱԱՀ Անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետի մի խումբ դասախոսներ ու աշխատակիցներ՝ դեկան Արեւիկ Աբովյանի գլխավորությամբ։
Բանախոսը՝ անասնաբույժների «ՆեֆրոՈւրոՎետ» ասոցիացիայի նախագահ Նադեժդա Կրուտիցկայան, ժամանել էր Մոսկվայից:
Ինչպե՞ս ստույգ-անսխալ ախտորոշենք՝ երիկամների սուր վնասվածքի հե՞տ գործ ունենք, թե՞ երիկամների քրոնիկ հիվանդության։ Կամ, գուցե ընդհանրապես երիկամները չեն, կամ գուցե կան այլ հիվանդություններ, որոնք կարող են երիկամների հետ կապված խնդիրներ առաջացնել: Ինչ անել հիվանդ կենդանուն օգնելու եւ ոչինչ բաց չթողնելու համար: Այս խնդիրները լուսաբանելու նպատակով դիտարկել են հետեւյալ հարցերը.
1) ԵՍԱ (երիկամային սուր անբավարարություն)
2) ԵՔԱ (երիկամային քրոնիկ անբավարարություն)
Ուրայի եւ կրեատինինի ավելացման պատճառները:
Վերջում մեր գործընկերներին շնորհվել են մասնակցության վկայագրեր: