էրազմուսյան հանդիպում․ ագրարայինը հյուրընկալել էր իր հին ու նոր գործընկերներին

Այստեղ ե´ւ Շուշիի տեխնոլոգիական համալսարանի ներկայացուցիչներն էին, ե´ւ Մայր բուհից, ե´ւ Գավառի ՊՀ-ից, ե´ւ քոլեջներից: Ակներեւ է, որ գիտակրթական պատկառելի ներուժով մի կուռ «էրազմուսյան համայնք» է ձեւավորվել երկրում:
Ներկաներին ողջունեց, եւ արդյունավետ աշխատանք մաղթեց Հայաստանում Էրազմուս + ազգային գրասենյակի համակարգող Լանա Կառլովան: Նա հորդորեց, որ կրթական հաստատություններում ուշադիր հետեւեն միջազգային այդ կառույցի գործունեության ընթացքին, կարդան ծրագրերին մասնակցելու բոլոր ազդերը, ուղեցույցները, օգտագործեն ընձեռվող բոլոր հնարավորությունները, որոնք նոր հորիզոններ են բացում ընդհանրապես ոլորտի, մասնավորապես՝ մասնակից բուհերի համար:
Հիմնական բանախոսներից մեկը՝ Եւրասիա միջազգային համալսարանի համահիմնադիր Արեւիկ Օհանյանը, որ ծրագեր կազմել- ներկայացնելու հաջող փորձառություն ունի (տես օրինակ՝ ArmDoct հարթակը) նկատեց, որ այսօր ավելի հեշտ է նախագծեր մտահղանալ- իրականացնելը, որովհետեւ ՀՀ-ն սահմանել է իր ազգային առաջնահերթությունները, որոնք ուղենիշ կարող են լինել բոլորի համար:
Հարակայուն աշխարհ, հաստատութենական բարենորգումներ, միջազգայնացում, թվայնացում, եւրոպական փորձի տեղայնացում, միջբուհական արդյունավետ կապերի ձեւավորում, որակի բարելավում, սրանք են այն ուղղությունները, որոնց պետք է միտված լինի ժանամակակից բուհական կառույցը:
Արեւիկ Օհանյանը լսարանը բնորոշեց իբրեւ «աշխատարան», ուստի, բնական էր, որ ներկաներից կազմված հինգհոգանոց խմբերը լծվեցին հանձնարարությունների թիմային կատարմանը:
Աշխատարանքի երկրորդ մասում մեր բուհի Միջազգային կապերի դեպարտամենտի պետ, ա.գ.թ., դոցենտ Գարեգին Համբարձումյանը ներկայացրեց ծրագրերի նախահաշիվները ստույգ եւ անսխալ կազմելու նրբությունները: Չէ որ նաեւ ճիշտ հաշվարկն է հաջող ընթացքի եւ անթերի ավարտի նախապայմանը:
Ենթադրվում է, որ այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԵՄ-ն կհայտարարի Էրազմուսյան նոր ծրագրերի փուլի մեկնարկի մասին: