ՀԱԱՀ-ն հայտարարում է փորձարարական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման մրցույթ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը հրավիրում է որակավորված կազմակերպություններին «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» նախագծի շրջանակում Կոտայքի մարզի Բալահովիտ համայնքում գործող փորձացուցադրական տնտեսությունում հիմնված՝ գոմաղբից պարարտանյութ/կենսազանգված (կենսահումուս) ստանալու փորձացուցադրական մոդելներում ընտրված մշակաբույսերի համար պարարտանյութի (կենսազանգվածի), կենսահեղուկի փորձարկման ծառայությունների համար գնառաջարկ տրամադրելու:
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Հայաստանում շրջանաձեւ ագրոպարենային մոդելի ներդրում ՀԱԱՀ-ի Բալահովիտի տնտեսությունում» ծրագիրն իրականացնում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ/ԳՄՀԸ) ECOserve Հայաստան ծրագրի աջակցությամբ:
Մասնակցության չափանիշներին եւ գնահատման կարգին, ներկայացվող հայտի բովանդակությանը, հայտի ներկայացման կարգին, մատուցվող ծառայության նկարագրությանը, ծառայության մատուցման նմուշային ձեւին, դիմելու վերջնաժամկետին եւ այլ մանրամասների կարելի է ծանոթանալ այս հղումով։