ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ/WFP) հայաստանյան ներկայացուցչության հրավերով ռեկտոր Վարդան Ուռուտյանն այսօր մասնակցել է Կաթի համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում։ Այս հետաքրքիր ու գեղեցիկ օրվա տոնակատարության մասնակիցների թվում էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ, ՀԱԱՀ-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Արաքսիա Սվաջյանը, էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՄԱԿ ՊՀԾ հայաստանյան գրասենյակի տնօրենի պաշտոնակատար [...] Read More
Գիտական խորհրդի երեկվա՝ մայիսի 31-ի հերթական նիստը, ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ, քննարկեց դոցենտի գիտական կոչում շնորհելու վերաբերյալ հարցը, իսկ օրակարգային երկրորդ հարցով կազմակերպվեց ամբիոնի վարիչի թափուր պաշտոնների մրցույթ՝ այս տարվա ապրիլի 28-ի հայտարարության համաձայն։ Երկու հարցերով էլ զեկուցումով հանդես եկավ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը՝ ներկայացնելով դոցենտի գիտական կոչմանը հավակնող երկու եւ ամբիոնի վարիչի [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոսները, «Ագրոնոմիա, սելեկցիա եւ գենետիկա» մասնագիտության 2-րդ եւ քոլեջի «Պաշտպանված գրունտի կենսատեխնոլագիա» մասնագիտության 2-րդ եւ 3-րդ կուրսերի ուսանողները մայիսի 16-17-ին մասնակցել են Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն (CARD) հիմնադրամի կազմակերպած «Գյուղական տնտեսական զարգացում - նոր տնտեսական հնարավորություններ» (RED-NEO) ծրագրի շրջանակում իրականացվող «Ակվա¬պոնիկ եւ պոնիկ համակարգեր․ ներածություն» թեմայով վերապատրաստման դասընթացին։ [...] Read More
Այսօր՝ մայիսի 30-ին կայացավ ռեկտորատի հերթական նիստը ռեկտոր Վարդան Ուռուտյանի նախագահությամբ։ Օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին փորձուսուցումների կազմակերպման արդյունավետությանը, ռեկտորատի որոշումների կատարման ընթացքին, կամընտրային առարկաների դասընթացների կազմակերպման խնդիրներին եւ ՀԱԱՀ ինստիտուցիոնալ հավատարմագրման համատեքստում հաստատված «Փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման ծրագրի» կատարողականի միջանկյալ հաշվետվությանը։ Աշխատանքային կիսամյակի գործելակերպը, ինչպես պարզ դարձավ Ագրոնոմիայի ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանի զեկուցումից, [...] Read More
Օրերս ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունից տեղեկացանք, որ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կրկին ստացել է մետատվյալների մատակարարի կարգավիճակ, իսկ «Ագրոգիտություն եւ տեխնոլոգիա» գիտական պարբերականը ինդեքսավորվել է AGRIS շտեմարանում (փաստացի հասանելիությունը՝ հուլիսից): ՀԱԱՀ գիտական գրադարանը ոչ վաղ անցյալում համագործակցում էր ՄԱԿ-ի ՊԳԿ դեպոզիտար գրադարանի հետ եւ փաստորեն AGRIS հարթակ մուտք գործելու հասանելիություն ուներ: Սակայն մի շարք [...] Read More
Ամեն աշխատանքային առավոտ Չարենցավանից Երեւան շտապելու պատճառը գրասեղանիդ սպասող ուսումնամեթոդական գրականության տրցակն է, համակարգչումդ` գիտական ամսագրի ընթացիկ համարի հոդվածները: Այս ամենը` հերթով, կարգով, ըստ ժամանակացույցի, խմբագրում, սրբագրում, հանձնում ես հրապարակման: Սա է քո աշխատանքը, որն անում ես արդեն երկու տասնամյակ, անում ես սիրով, պատասխանատվությամբ, համեստորեն: Սիրելի՛ Սաթենիկ, մեր լավ ու բարի ընկեր, մի զրույցի ժամանակ [...] Read More
ՀԱԱՀ գիտական գրադարանը վերջերս լուրջ համալրում է ստացել՝ 662 կտոր մասնագիտական գրականության տեսքով։ Այս արժեքավոր համալրումը կենսաբանական գիտությունների դոկտոր, մեր համալսարանի շրջանավարտ Հենզել Վրթանեսի Գեղամյանի առատաձեռն նվիրատվությունն է։ Ֆրանսիայից, որտեղ բնակվում է պարոն Գեղամյանը սկսած 1975-ից, ուղարկված գրքերը գլխավորապես ռուսերեն են, կան նաեւ հայերեն, ֆրանսերեն եւ անգլերեն բարձրարժեք գրքեր։ Դոկտոր Գեղամյանը գիտական բեղմնավոր գործունեությանը զուգահեռ [...] Read More
Այսօր՝ մայիսի 29-ին տեղի ունեցավ Ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետի գիտխորհրդի ընդլայնված նիստը՝ ՈՒԳ շաբաթն ամփոփելու եւ անելիքները հստակեցնելու համար: Բացելով այն, դեկանը՝ տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Ղազարյանը գոհունակություն հայտնեց կատարված ահռելի աշխատանքի համար. «Ուսանողական գիտական ընկերությունը հրաշալի դպրոց է, որ սկսվում է ամբիոններից եւ շարունակվում ընդհուպ մինչեւ միջազգային հարթակներ»: Ամբիոնները երեշխավորել էին 31 աշխատանք: Ներկայացվեց [...] Read More
Հարգելի գործընկերներ, սիրելի շրջանավարտներ։ Վարժարանի մանկավարժական հանրույթի համար այսօր շատ կարեւոր եւ հիշարժան օր է․ սիրելի գործընկերներ, դուք այսօր հրաժեշտ եք տալիս շրջանավարտների հերթական խմբին, որին տարիներ շարունակ տվել եք արժեքավոր գիտելիքներ եւ նվիրել ձեր ամենաարժեքավոր ռեսուրսը՝ ձեր հոգու լույսը։ Այսօր կարեւոր ու տոնական օր է համալսարանի ամբողջ մեծ ընտանիքի համար, քանի որ մենք բոլորս [...] Read More
Առանց բացառության: Հուզվում են ուսուցիչները, սաները, շրջանավարտների ծնողները: Այս տարակարգերից դուրս մյուսներս էլ հիշում ենք մերը… անկախ ժամանակային մեեեծ վիհ հիշեցնող բացատից: Եւ այսպես՝ միշտ, ամեն տարի սպասված, հախուռն, խենթ ու խելառ, անմոռանալի: Շրջանավարտները լավ էին պատրաստվել՝ երգ, պար, մանրապատումներ (էլ ինչ վերջինզանգյան մանրապատումներ առանց ուսուցիչների «տնազը դնելու»՝ սիրառատ, բարեկամաբար, անչար), հետո էլի՝ երգ-պար, իմպրովիզներ, [...] Read More