Հունիսի 17-ին ICARE հիմնադրամում «Նորարարական գյուղատնտեսության վերապատրաստման և ուսուցման ճամբար (ԱԳՐԻ ՔԵՄՓ)» նախագծի շրջանակում անցկացվեց աշխատաժողով գյուղատնտեսական կոոպերատիվների անդամների, ՓՄՁ-ների, ֆերմերների գիտելիքների եւ հմտությունների վերաբերյալ բացերի գնահատման արդյունքների վավերացման նպատակով: Նախագիծը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացնում է ICARE հիմնադրամը: Աշխատաժողովին մասնակցում էին ՀՀ Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ներկայացուցիչներ Շեն ԲՀԿ-ից, Ավստրիական [...] Read More
Համալսարանի ուսանողական 21-րդ գիտաժողովն անցկացվեց հունիսի 17-ին: Մոտ 60 զեկուցումներից համալսարանական փուլ էր անցել 17-ը: Դրանք աչքի էին ընկնում թեմաների հրատապությամբ, ուսումնասիրվածությամբ, արվող առաջարկների նպատակայնությամբ եւ իրագործելիությամբ: Զեկուցող ուսանողները հիմնականում դրսեւորեցին հաղորդակցական լավ հմտություններ, ոմանք՝ բանախոսական ակնհայտ տաղանդ: ՈՒԳԸ գիտաժողովին մասնակցում էին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը: Պարոն Ուռուտյանը նշեց, [...] Read More
Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի բակալավրիատի ավարտական կուրսի ուսանողները, հաջողությամբ պաշտպանելով դիպլոմային աշխատանքները, այսօր ռեկտոր Վարդան Ուռուտյանից եւ դեկան Արման Սիմոնյանից ստացան իրենց դիպլոմները: Գրադարանի բաց ոճի նոր սրահում կազմակերպված արարողությունը առաջիններից մեկն էր՝ սրահի բացումից հետո: Ռեկտոր Ուռուտյանը ջերմորեն շնորհավորեց նորավարտ ագրարային ճարտարագետներին՝ արդեն որպես գործընկերների: Ուսումնառության տարիներին հարազատ բուհում ձեռք բերած մասնագիտական կրթությունը, գիտելիքներն ու [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը համակարգում էր հունիսի 15-ին Ծաղկաձորում կայացած «ՄԱԿ-ի Պարենային համակարգերի գագաթնաժողով. առաջարկություններ արդյունավետ գործողությունների և քաղաքականության վերաբերյալ» երկրորդ աշխատաժողովը, որն անցկացվեց ՄԱԿ-ի 2021 թվականի Պարենային համակարգերի գագաթնաժողովի շրջանակում՝ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության նախաձեռնությամբ և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ: Աշխատաժողովին մասնակցում էին Պարենային համակարգերի ազգային երկխոսության ղեկավար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, Էկոնոմիկայի նախարարի [...] Read More
Հեռակա դեպարտամենտի Ագրոպարենային համակարգի ֆինանսների կառավարում մասնագիտության բակալավրիատի ավարտական կուրսի դիպլոմային աշխատանքների պաշտպանությունը տեղի ունեցավ հունիսի 15-ին: Դիպլոմայինների հաջող պաշտպանության համար դասավանդող դասախոսները, դիպլոմային աշխատանքների ղեկավարները եւ հեռակա դեպարտամենտի ղեկավարությունը բավականին ջանքեր ու ժամանակ են տրամադրել: Պաշտպանության ժամանակ էլ նպաստավոր միջավայր էր ապահովված ուսանողների համար՝ իրենց ասելիքը հանձնաժողովին եւ կուրսընկերներին հասցնելու համար: Նկատվեց եւ մեկ [...] Read More
Համալսարանի Հրատարակչական-խմբագրական բաժնի խմբագիր Մարգարիտա Ղազարյանի աշխատանքային գործունեության 20-ամյա հոբելյանը նշանավորվեց ռեկտոր Վարդան Ուռուտյանի կողմից շնորհակալագրով եւ բաժնի վարիչ Գրետա Մնացականյանի կազմակերպած գեղեցիկ միջոցառմամբ: Տիկին Մարգարիտայի՝ մասնագետի եւ մարդու վաստակը ըստ արժանվույն գնահատեցին գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Ծպնեցյանը, աշխատակազմի ղեկավար Լուսինե Մնացականյանը, Հրատարակչական-խմբագրական բաժնի վարիչ Գրետա Մնացականյանը, հոբելյարի գործընկերները: Ելույթներում շեշտադրվում էին տիկին Մարգարիտայի [...] Read More
Ագրոնոմիական ֆակուլտետում ամփոփեցին ֆակուլտետի ուսանողական գիտական ընկերության կազմակերպած ուսանողական 21-րդ գիտաժողովի ժամանակ ներկայացված եւ մրցանակային տեղեր շահած զեկուցումները եւ դրանց հեղինակների կատարած աշխատանքը գնահատեցին դեկանատի համապատասխան պատվոգրերով: Ֆակուլտետի դեկան Արմենակ Տեր-Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց հետազոտող ուսանողներին՝ գիտաժողովին արժանապատվորեն ներկայանալու, ֆակուլտետի անունը բարձր պահելու համար: Պարոն Տեր-Գրիգորյանը նշեց, որ այս տարվա թեմաները հետաքրքիր էին, տարբերվող, ոլորտի կարեւոր [...] Read More
Հունիսի 11-ին Ուսանողական խորհրդի նախագահ Թոռնիկ Ալիյանի նախաձեռնությամբ անցկացվեց ուսումնական տարվա ամփոփիչ ժողով, որին հրավիրված էին եւ սիրով մասնակցեցին ռեկտոր Վարդան Ուռուտյանը, դեկանները կամ նրանց ներկայացուցիչները: Ֆակուլտետների, քոլեջի եւ վարժարանի ուսխորհուրդների նախագահները, ինչպես նաեւ համալսարանի ուսխորհրդի բոլոր հանձնաժողովների պատասխանատուները հանդես եկան ուսումական տարվա ընթացքում իրականացրած աշխատանքների վերաբերյալ ամփոփ տեղեկատվությամբ: Ընդհանուր առմամբ, իրականացված աշխատանքները տպավորիչ են, [...] Read More
Ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀԱԱՀ Սիսիանի մասնաճյուղի տնօրեն Տիգրան Վանդունցը մասնակցել են հունիսի 10-11-ը Աղվերանում տեղի ունեցած «Մասնագիտական կրթության եւ ուսուցման զարգացում Սյունիքի մարզում» ծրագրի ամփոփիչ համաժողովին։ Այն ի մի էր բերել ԿԳՄՍ նախարարության, ՄԿՈՒԶԱԿ-ի, ՌԶԳ-ի, ծրագրում ընդգրկված ՄԿՈՒ հաստատությունների, գործատուների պատասխանատուների եւ ներկայացուցիչներին՝ HEKS/EPER-ի ներկայացուցչի, Շվեյցարիայի զարգացման գործակալության (SDC), համագործակցող միջազգային կառույցների այլ ներկայացուցիչների [...] Read More
«Գյումրիի սելեկցիոն կայան» գիտաարտադրական ՓԲԸ-ն 2020 թվականից սկսել է իրականացնել ծրագիր՝ ուղղված հայրենական Կովկասյան գորշ ցեղի պահպանմանն ու մաքրացեղ կենդանիների բուծմանը: Ծրագիրը համատեղ իրականացնում են Սելեկցիոն կայանը եւ ՀԱԱՀ անասնաբուծության ամբիոնը` ամբիոնի վարիչ, գյուղատնտեսական գիտությունների թեկնածու, դոցենտ Տիգրան Չիթչյանի գլխավորությամբ: Պարոն Չիթչյանը մեկ անգամ չէ, որ տարբեր մակարդակներում եւ ատյաններում բարձրացրել եւ հիմնավորել է Կովկասյան [...] Read More