Բիզնես գաղափարների մրցույթ՝ Աքսելերատոր 28 ծրագրի շրջանակում

Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջեւ գործող գործակցային հուշագիրը վերաբերում է, մասնավորապես,  ստարտափային ծրագրերի ակսելերացիայի եւ ինկուբացիայի իրականացման գործընթացին։

Մեր գործընկերը հանդես է եկել հետաքրքիր նախաձեռնությամբ. Հայաստանում ֆրանսիական համալսարանի «Աքսելերատոր 28» նախագիծը վերաբերում է ուսանողներին, ովքեր ցանկություն ունեն հանդես գալ նորարարական բիզնես գաղափարով եւ շահադրդված են այն իրականացնելու գործում:

Նախագծի առաջին փուլի հաջող ավարտից հետո «Աքսելերատոր 28»-ը հայտարարում է 2-րդ փուլի մեկնարկը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ: