Category: Բոլոր նորությունները

ԱԳՐԻ ՔԵՄՓ-ի սննդագիտության եւ սննդի անվտանգության դասընթացը հագեցած էր

Հուլիսի 6-9-ը մասնակցեցի «ժամանակակից սննդագիտության եւ սննդամթերքի անվտանգության համակարգեր» թեմայով 4-օրյա դասընթացին, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող ԱԳՐԻ ՔԵՄՓ ծրագրի շրջանակում՝ ICARE-Armenia-ի կողմից։ Չորս օրն էլ հագեցած են անցել ինձ համար։ Օրինակ` առաջին օրն իմացա, թե ինչպես կարելի է պատրաստել համեղ իտալական պիցա, տարբերակեցի սննդագետ եւ սննդաբան եզրույթները։ Այնքան էի ուզում օսլա հայտնաբերել [...] Read More

Ուսանողի ակադեմիական ազնվությունն ու բարեվարքությունը առաջնահերթություններ են

Երեկ տեղի ունեցավ ռեկտորատի նիստ, որտեղ ֆակուլտետների դեկանների, քոլեջի եւ մասնաճյուղերի տնօրենների զեկուցումների հիման վրա ամփոփվեցին քննաշրջանի արդյունքները, կրեդիտային եւ վարձավճարների պարտքերի մարման ընթացքը: Հենց սկզբից ռեկտոր Վարդան Ուռուտյանը զեկուցողներին հորդորեց շեշտադրել առկա՝ լուծման կարոտ խնդիրները: - Վերլուծե՞լ, համադրե՞լ եք թեստային եւ ավանդական համակարգերով քննությունների արդյունքները: Եւ՛ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր, Կարեն Մինասյանը, եւ՛ ագրոբիզնեսի [...] Read More

Մարզական անասնաբուժություն՝ չտրորված արահետ

Ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւ «Երեւան քաղաքի ձիասպորտի ֆեդերացիա» ՀԿ-ի նախագահ Քրիստինա Նեբոգովայի՝ հուլիսի 13-ին ստորագրած համագործակցության հուշագրով հեռանկարային գործակցության սկիզբ է դրվում միանգամայն նոր՝ մարզական անասնաբուժության ոլորտում։ Տիկին Նեբոգովայի եւ Հայաստանի ձիասպորտի ֆեդերացիայի փոխնախագահ, մոսկվաբնակ գործարար Արմեն Աղաջանյանի հետ զրույցի ընթացքում ռեկտոր Ուռուտյանն ասաց, որ մարզական անասնաբույժների պահանջարկը ձիասպորտի բնագավառում կա, համալսարանին այս հարցով դիմում [...] Read More

Ագրարայինը կարող է եւ պետք է դառնա գիտելիքահենք արտադրանք տվող համալսարան

Ռեկտորատի այսօրվա՝ հուլիսի 14-ի նիստում այս մասին շեշտեց ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Աշնանացան հացահատիկի էլիտար սերմերի հավաստագրում ստացած Ագրարայինը շատ շուտով կարող է դառնալ ակնառու մատակարար: Ընդսմին, ֆերմերը կիլոգրամի համար կվճարի 180, +70 դրամ կհատկացնի կառավարությունը: Բացի այդ, մեր մասնագետները անվճար խորհրդատվություն կիրականացնեն: Մինչեւ տարեվերջ հավանաբար կգործարկվի նաեւ ԵՄ Կանաչ գյուղատնտեսություն նախագծի շրջանակում կառուցվելիք ժամանակակից ջերմատունը, [...] Read More
Ագրարային համալսարանը հայտարարում է

ՀԱԱՀ Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանում ընդունելությունը սկսված է

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանը սկսում է 2021-2022 ուսումնական տարվա ընդունելությունը 10-րդ դասարանի հետևյալ հոսքերում. Տնտեսագիտական (մաթեմատիկայի և անգլերենի խորացված ուսուցում) Ագրոնոմիական (քիմիայի և կենսաբանության խորացված ուսուցում) Տեխնոլոգիական (մաթեմատիկայի և քիմիայի խորացված ուսուցում) Ճարտարագիտական (մաթեմատիկայի և ֆիզիկայի խորացված ուսուցում) Վարժարանի ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել ներքոհիշյալ փաստաթղթերը` դիմում (լրացվում է վարժարանում [...] Read More

Խաչքար-հուշարձան անմահացած հերոսի հիշատակին․ Նորայր Արտեմյանը քսան տարեկան է 

Նոր Նորքի յոթերորդ զանգվածում՝ թիվ 17 շենքի բակում հուլիսի 13-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու քահանայի ձեռամբ օծվեց եւ բացվեց խաչքար Արցախյան երկրորդ պատերազմի հերոս Նորայր Արտեմյանի հիշատակին։ Նորայրն այդ շենքում էր ապրում ծնողների՝ Ագրարային համալսարանի Կենսագործունեության անվտանգության ամբիոնի դոցենտ Ռոբերտ Արտեմյանի եւ համալսարանի Հողագիտության, ագրոքիմիայի եւ մելիորացիայի գիտական կենտրոնի աշխատակից Աննա Ստեփանյանի հետ։ Համալսարանի նրանց [...] Read More

Ոռոգման նորագույն տեխնոլոգիաների դաշտային փորձարկում-սեմինար

Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնը CARD հիմնադրամի հետ համատեղ հուլիսի 12-ին անցկացրեց սեմինար-փորձուսուցում, որի ընթացքում դաշտային պայմաններում ցուցադրվեցին ոռոգման կառավարման նորագույն տեխնոլոգիաները: Մասնակցում էին «Կոտայք» ՋՕԸ-ի աշխատակիցներ, Եղվարդ համայնքի ֆերմերներ, ՀԲ-4 եւ ՀԲ-3 կուրսերի ուսանողներ եւ ՋՌԿ ամբիոնի դասախոսներ: Սեմինար-փորձուսուցումը վարում էր ՋՌԿ ամբիոնի պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը, մասնակցում էին  դոցենտ Արտակ Զաքարյանը, դասախոս Գեղամ Նավոյանը, մասնագետ [...] Read More

Ամառային փորձուսուցում. հավաքվել էինք պարզ, հանգիստ պայմաններում սովորելու

-Եթե ինչ-որ բան գիտեք՝ կխորացնեք, ով չգիտե՝ առաջին փորձառությունը կլինի: Իսկ հաջորդ պարապմունքը կլինի Ոսկեհատում,- դիմելով լսարանին ասում է Ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ, գ.գ.դ., պրոֆեսոր Գուրգեն Եղիազարյանը: Մինչ Արմեն Սաֆարյանը՝ համանուն ԱՁ-ից եւ DJI-ի հայաստանյան ներկայացուցչությունից՝ ArmCopters-ից, կսկսեր գործնական պարապմունքը, հիշյալ ամբիոնի ասիստենտ Տիգրան Հովհաննիսյանն արդեն մանրամասն ներկայացրեց սարքը, իր փորձից անգամ ֆորսմաժորային դեպքեր [...] Read More

Հետքովիդյան Էրազմուսի առաջին հյուրերը ՀԱԱՀ-ում․ ռումինական այցը

Քովիդի հետեւանքով սահմանված եւ շուրջ մեկուկես տարի տեւած տարբեր աստիճանի սահմանափակումների պատճառով հետաձգվեցին գրեթե բոլոր միջազգային դեմառդեմ հանդիպումներն ու գործողությունները։ Բարեբախտաբար, աշխարհը դանդաղորեն վերադառնում է բնականոն կյանքին, միջազգային գործողություններն էլ դանդաղորեն ակտիվանում են։ Այս շաբաթ ՀԱԱՀ-ը հյուրընկալեց հետքովիդյան իր առաջին էրազմուսյան հյուրերին, ովքեր մեր երկիր էին ժամանել Ռումինիայի Կլուժ Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների եւ անասնաբուժական բժշկագիտության [...] Read More

Անտոն Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի ընդունելությունը սկսված է

Դիմորդը` կրթության կառավարման տեղեկատվական համակարգում էլեկտրոնային եղանակով լրացնում է դիմում հայտը՝ սույն թվականի հուլիսի 15-ից մինչև օգոստոսի 15-ը dimord.emis.am կայքում: Դիմում-հայտը իր մեջ ներառում է անձնական տվյալները (անուն ազգանուն հայրանուն, ծննդյան օր ամիս տարեթիվ, Էլեկտրոնային հասցե, հեռախոսահամար), ինչպես նաև Հանրային ծառայության համարանիշը կամ օրենքով սահմանված կարգով դրանից հրաժարվելու մասին տեղեկանքի համարը և կից ներբեռնում է [...] Read More