Մեկնարկում է «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» նախագիծը

Շվեցարական համագործակցության գրասենյակը (SDC) տալիս է «Հայաստանում անտառների վերականգնում եւ կլիմայի փոփոխություն» նախաձեռնության (FORACCA) մեկնարկը, որի նպատակն է աջակցել Հայաստանում անտառի ազգային քաղաքականության ներդրմանը՝ անտառների մշտադիտարկման բարելավման եւ ՀՀ միջազգային պարտավորությունների կատարման համատեքստում։
Նախաձեռնության արդյունավետ մեկնարկի նպատակով Շվեյցարական համագործակցության գրասենյակը Հայաստանի ազգային ագրարային համալսարանին պատվիրակել է իրականացնել մեկնարկային հետազոտություն։ ՀԱԱՀ հետազոտական թիմը, մեկտեղելով միջազգային փորձագետների եւ գործընկեր կառույցների ջանքերը, իրականացնելու է միջգիտակարգային համալիր հետազոտություն՝ շեշտը դնելով անտառվերականգնման եւ հատկապես Հայաստանում ագրոանտառաբուծության զարգացման հնարավորությունների ուսումնասիրման վրա։ Մեկնարկային հետազոտությունը կընթանա 2024 թ․ հունվար-նոյեմբեր ամիսներին։ FORACCA նախաձեռնության վերաբերյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումներով․
SDC կայք
Ֆեյսբուքյան  հրապարակում