ՀԱԱՀ-ն հայտարարում է նախագծի ավագ համադրողի թափուր աշխատատեղի համալրման մրցույթ

Նախագծի ավագ համադրող՝ միջազգային տարակարգով – ռազմավարական պլանավորում, իրականացում եւ ՀԱԱՀ թիմի ղեկավար
Հրապարակման ամսաթիվ՝ 18․01․2024 թ․
Դիմել մինչեւ՝ 28․01․2024 թ․
Հաստիքը՝ լրիվ դրույք
Կարգը՝ ղեկավար անձնակազմ, միջազգային մասնագետ
Մեկնարկի ակնկալվող ժամկետը՝ 12/02/2024 թ․
Պայմանագրի տեսակը՝ Ծառայության մատուցման, ամրագրված ժամկետով (10 ամիս)

ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Շվեյցարիայի զարգացման եւ համագործակցության գործակալությունը (SDC) հայտարարում է «Հայաստանում անտառվերականգնում եւ կլիմայի փոփոխություն» (FORACCA) 10-ամյա նախագծի մեկնարկը։ Նախագիծը նպատակ ունի Հայաստան բերել կլիմայի փոփոխությանն առնչվող ամենաառաջադեմ գիտելիքները, որոնք կօգնեն ոլորտում պատշաճ ազգային քաղաքականության մշակմանը եւ ըստ այդմ գործողությունների ձեռնարկման անհրաժեշտության պատկերացմանը։
Նախագծի երեք հիմնական խնդիրներն են՝ զարգացնել կլիմայի փոփոխությանը դիմակայելու եւ հարակայուն անտառկառավարման՝ Հայաստանի կարողունակության գիտական ընկալումը․ նպաստել գյուղական շրջաններում կլիմայախելամիտ գործելակերպերի կիրառմանը․ ապահովել կլիմայի հարմարվողականության եւ արդյունավետ անտառկառավարման՝ փաստերի վրա հիմնված քաղաքականության մշակումը։
Նախագծի պլանավորման եւ իրագործման ուղղությամբ FORACCA-ն աշխատում է Շվեյցարիայի անտառի, ձյունի եւ լանդշաֆտի դաշնային հետազոտությունների ինստիտուտի (ETH-WSL) հետ, որը աշխարհահռչակ Ցյուրիխի տեխնոլոգիայի դաշնային ինստիտուտի մաս է կազմում։ Հայաստանում այս նախաձեռնության նախապատրաստական աշխատանքներին ակտիվորեն մասնակցում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը (ՀԱԱՀ)՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարության հետ մեկտեղ։ ՀԱԱՀ-ն Հայաստանում գյուղատնտեսական ոլորտի միակ բարձրագույն ուսումնական հաստատությունն է եւ երկրի տնտեսական զարգացման գործում ռազմավարական դերակատարություն ունի։ Այն պատրաստում է գյուղատնտեսության, անտառագիտության եւ գյուղի զարգացման ոլորտի մասնագետների։ ՀԱԱՀ ուսանողները ու հետազոտողները նախագծում եւ իրականացնում են ակադեմիական գործունեության լայն շրջանակ՝ բնական պաշարների հարակայուն կառավարումից, խելացի հողագործությունից, ճշգրիտ գյուղատնտեսությունից, մշակաբույսերի արտադրությունից, ագրոէկոհամակարգերի հարակայունությունից, կենսաբանական գիտություններից, կլիմայափոխությունից եւ հարմարվողականությունից մինչեւ պարենային անվտանգություն եւ այլն։ Առաջին տարում ՀԱԱՀ-ն լիազորված է ղեկավարել մեկնարկային փուլը եւ նախանշել նախագծի հիմնական փուլի տարբեր երկարաժամկետ արդյունքները։ Հանձնառության նպատակն է հավաքել եւ համադրել գիտական տեղեկույթը, ինչպես նաեւ կոնկրետացնել FORACCA նախագծի նպատակները։

FORACCA-ի աշխատանքները համակարգելու համար ՀԱԱՀ-ն փնտրում է նախագծի՝ միջազգային որակավորում ունեցող, կայացած, պրոֆեսիոնալ ավագ համադրողի։ Ակնկալվում է, որ նախագծի համադրողը կապահովի արդյունավետ ու որակյալ կառավարում, հաշվետվություն, ամենօրյա պատշաճ ֆինանսական կառավարում, տվյալների եւ գիտելիքների պատշաճ կառավարում, մտավոր սեփականության իրավունքի պաշտպանություն, բարոյական նորմերին համապատասխանություն, գենդերային եւ մշակութային հավասարություն։ Նախագծի համադրողը հանդես է գալու որպես Հայաստանում Շվեյցարիայի համագործակցության գրասենյակի գլխավոր կապող օղակ։

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Նախագծի համադրողը կհամադրի եւ կմշտադիտարկի FORACCA նախագծի շրջանակում ՀԱԱՀ պատասխանատվության ներքո եղած աշխատանքների իրականացումը, ներառյալ՝
– Նախագծի իրականացման ռազմավարության ուրվագծում եւ նախագծում։
– Նախագծի՝ ՀԱԱՀ-ից ղեկավարվող աշխատանքների պլանավորում եւ համադրում, նախագծի թիմի ղեկավարում։
– Գիտական տեղեկությունների հավաքման համար անհրաժեշտ նյութատեխնիկական ապահովման (լոգիստիկայի) եւ աշխատանքների սահմանում ու մշտադիտարկում։
– Յուրաժամանակ աջակցության ապահովում նախագծի փաստաթղթերի (ինչպիսիք են՝ գործողությունների պլանները, տեխնիկական հաշվետվությունները, ուղեցույցները եւ այլն) ստուգման ու ներկայացման գործում։
– Աջակցություն նախագծի ֆինանսական եւ մարդկային ռեսուրսների կառավարմանը։
– Ապահովել ազգային եւ միջազգային չափորոշիչներին եւ նախագծի արդյունավետ իրականացման պահանջներին համապատասխանությունը՝ ամբողջ թիմին ներգրավելու միջոցով։
– Նախագծով սահմանված դաշտային աշխատանքների կազմակերպում եւ տեխնիկական տեղեկությունների ստուգում դաշտային թիմերի հետ միասին։
– Նախագծի ընթացիկ հաշվետվությունների մշակում։
– Ակտիվ եւ պարբերական հաղորդակցության խթանում՝ ապահովելով համապատասխան տեղեկատվության շարունակական հոսքը։
– Ղեկավարել միջոցառումների (հանդիպումներ, աշխատաժողովներ, ֆոկուսխմբային քննարկումներ եւ այլն) կազմակերպումը։
– FORACCA նախագծի թիմի հետ պարբերական հանդիպումների կազմակերպում եւ մասնակցություն՝ ռազմավարության համաձայնեցման եւ աշխատանքների մշտադիտարկման նպատակով։
– Համադրել տարբեր շահակիրների՝ պետական մարմինների, քաղհասարակության կազմակերպությունների, ֆերմերային խմբերի, դոնորների եւ այլոց աշխատանքը։
– FORACCA նախագիծը ներկայացնել ազգային եւ միջազգային մակարդակի հանդիպումներում, համաժողովներում եւ տեխնիկական ու գիտական իրադարձությունների ժամանակ։

ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
– Առնվազն մագիստրոսական աստիճան ագրոանտառագիտության, գյուղատնտեսության, բնապահպանական գիտությունների, բնական ռեսուրսների կառավարման կամ հարակից ոլորտներում՝ ներառյալ բիզնեսի կառավարումը։
– Բազմագիտակարգային եւ բազմազգ աշխատակազմով միջազգային նախագծերի, միջգիտակարգային ծրագրերի կառավարման առնվազն 10 տարվա գործնական փորձ։
– Գործընկերների բազմազան շրջանակ ունեցող բարդ ծրագրերի համադրման հաջողված փորձ։
– Զարգացմանն ուղղված համագործակցության կամ հարակից աշխատանքի փորձ միջազգային կամ դոնոր կազմակերպությունում։
– Բնապահպանական հարակայունության, կլիմայափոխության եւ անտառվերականգնման ոլորտներին վերաբերող ստուգումների, նախագծային փաստաթղթերի, հայեցակարգերի նախապատրաստման՝ նվազագույնը 7 տարվա փորձ։
– Հայաստանում աշխատելու փորձ եւ երկրի ընկերային-տնտեսական ու բնապահպանական ներկա իրավիճակի իմացություն։ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հետ աշխատելու փորձը կդիտվի որպես առավելություն։
– Խնդիրներ լուծելու եւ քննադատական մտածողության վկայված հմտություններ։ Արդյունքին միտվածություն եւ միջազգային թիմեր ղեկավարելու ունակություն։
– Հաղորդակցական գերազանց հմտություններ եւ զանազան ազգային ու միջազգային շահակիրների հետ ցանցաստեղծման եւ երկարատեւ երկխոսություն հաստատելու փորձ։
– Անհրաժեշտության դեպքում լարված իրավիճակներում աշխատելու ունակություն եւ անսպասելի աշխատանքային հանձնարարությունները գլուխ բերելու ճկունություն։
– Բազմազան, բազմամշակութային, բազմագիտակարգային աշխատանքային միջավայրում աշխատելու ունակություն։
– Անգլերենի եւ հայերենի ազատ տիրապետումը պարտադիր է։ Գերմաներենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։

ՄԵՐ ԱՌԱՋԱՐԿԸ
ՀԱԱՀ-ն առաջարկում է պատասխանատու եւ հետաքրքիր ոլորտում աշխատելու հնարավորություն՝ իր գործին մեծապես նվիրված թիմի կազմում։ ՀԱԱՀ-ն մեծ կարեւորություն է տալիս իր աշխատակիցների/պայմանագրային գործընկերների անձնական ու մասնագիտական զարգացմանը եւ նրանց անձնական կյանքի ու աշխատանքի հավասարակշռությանը։ Ընդ որում աշխատավարձը հիմնված է սեռից անկախ սանդղակի վրա։

ԻՆՉՊԵՍ ԴԻՄԵԼ
Խնդրում ենք դիմումները ներկայացնել էլփոստի [email protected] հասցեով՝ որպես թեմա նշելով՝ SENIOR PROJECT COORDINATOR WITH INTERNATIONAL PROFILE։
Դիմումը պետք է լինի անգլերենով եւ պետք է ներառի՝
– թարմանցած կենսագրական՝ CV,
– ուղեկցող նամակ, որը կմանրամասնի, թե ինչու եք հետաքրքրված FORACCA նախագծի շրջանակում ՀԱԱՀ-ում աշխատելով եւ Ձեր որակավորումը կանկրետ որքանով է համապատասխանում նախագծի ավագ համադրողի պաշտոնի համար պահանջվող կարողություններին։
Թափուր աշխատատեղը համալրելու համար դիմելու ժամկետն ավարտվում է ս․ թ․ հունվարի 28-ին, Երեւանի ժամանակով կեսգիշերին։ Փակման ժամկետից հետո ուղարկված դիմումները չեն ընդունվի։
Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ հարցազրույցի կհրավիրվեն միայն ընտրված դիմորդները։