Category: Միջազգային կապեր

Դասավանդում Շչեցինի համալսարանում

Եվրամիության կողմից ֆինանսավորվող Էրազմուս+  Միջազգային շարժունություն ծրագրի շրջանակներում 2022 թ. հունիսի 6-10-ը ՀԱԱՀ Ագրարային Էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ Սերգեյ Մելոյանը դասավանդման նպատակով Լեհաստանի Շչեցինի համալսարանում էր: Շչեցինի համալսարանը նորաստեղծ է, այն հիմնադրվել է 1985 թվականին: Համալսարանն ունի 7 ֆակուլտետներ, 18 ստորաբաժանումներ, 1 առանձին դոկտորական ստորաբաժանում, 88 ուսումնական ծրագրեր, այդ թվում՝ անգլերեն դասավանդվող 4 բակալավրիատի, 2 մագիստրոսական [...] Read More

Վերապատրաստում Ռումինիայում

Էրազմուս+ՀԳ1 «Միջազգային կրեդիտային շարժունություն» ծրագրի շրջանակում, 2022 թվականի մայիսի 23-ից մինչ մայիսի 27-ը վերապատրաստվել ենք Ռումինիայի Բանատի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)։ Ագրարային համալսարանի պատվիրակությունը ներկայացնում էին «Անասնաբուժական սանիտարական փորձաքննության, սննդամթերքի անվտանգության և հիգիենայի» ամբիոնի ասիստենտ, անասնաբուժ.գ.թ. Սոնա Ծառուկյանը և «Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի» ամբիոնի պրոֆ․, տ․գ․դ․ Արա Ամիրյանը Վերապատրաստման առաջին օրը տարբեր [...] Read More

Դասավանդում և վերապատրաստում Իսպանիայի Միգել Հերնանդես համալսարանում

2022 թ. մայիսի 23-ից 27-ը Ագրարային համալսարանի աշխատակիցներ՝ ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դոցենտ, տնտ.գ.թ. Սերգեյ Մելոյանը, ագրոնոմիական ֆակուլտետի դեկանի տեղակալ, գ.գ.թ., դոցենտ Սասուն Մամաջանյանը, գյուղմեքենայացման և ավտոմատացման գիտահետազոտական ինստիտուտի դաշտավարության և անասնապահության մեքենայացման բաժնի վարիչ, տ.գ.թ., դոցենտ Արթուր Ալթունյանը, ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նաիրա Ավետյանը, հողաշինարարության և հողային կադաստրի ամբիոնի ասիստենտ, տ.գ.թ. Նանե Խուդավերդյանը [...] Read More

Վերապատրաստման շաբաթ

Միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2022 թ. հունիսի 6-10–ը այցելել եմ Հունաստանի Սալոնիկ քաղաքի Արիստոտելի համալսարանի քիմիայի ֆակուլտետ, որտեղ պետք է վերապատրաստվեի։ Վերապատրաստումից առաջ հանդիպում ունեցա Արիստոտելի համալսարանի միջազգային կապերի պատասխանատուի` Քրիստինա Պասչոույի հետ։ Այնուհետև այցելեցի քիմիայի ֆակուլտետում գործող «Պոլիմերների քիմիայի և տեխնոլոգիայի» լաբորատորիա, որի ղեկավարն էր պրոֆեսոր [...] Read More

Էրազմուս+․ այց Յագելոնյան համալսարանից

Այս շաբաթ ՀԱԱՀ-ն իրականացրեց իր հերթական ներգնա շարժունությունը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում։ Այս անգամ մեր հյուրն էր Յագելոնյան համալսարանի միջազգային և քաղաքական հետազոտությունների ֆակուլտետի դոցենտ Պյոտր Բայորը, ով համալսարան էր եկել դասավանդման նպատակով։ Այցի առաջին օրը մեր հյուրը այցելեց ՀԱԱՀ Միջազգային կապերի դեպարտամենտ, որտեղ հանդիպեց դեպարտամենտի պետ Գ․ Համբարձումյանին և աշխատակից Զ․ Պողոսյանին։ Նրանք ներկայացրեցին [...] Read More

Շարժունության պատմություն․ վերապատրաստում Ռումինիայում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում 2022 թ.-ի մայիսի 16-ից 20-ը մասնակցել եմ վերապատրաստման Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժական բժշկագիտության համալսարանում (Ռումինիա)։ Հանդիպման առաջին օրը հյուրերի  (Իսրայել, Ալգերիա, Եգիպտոս, Ուկրաինա) հետ ծանոթությունից հետո  ան. գ. թ. Միհաելա Նիկուլաեի ուղեկցությամբ ծանոթացել եմ հյուրընկալող համալսարանի ուսումնական և գիտական բազային, բուհի կրթական ռեսուրսներին և կարողություններին։ Ուշագրավն այն [...] Read More

Միջազգային աշխատանքային շաբաթ Իտալիայի Տուշայի համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում 2022 թ-ի մայիսի 23-27–ը Իտալիայի Տուշայի համալսարանը կազմակերպել էր միջազգային աշխատանքային շաբաթ, որին մասնակցեց նաև ՀԱԱՀ–ը։ Ագրարային համալսարանի պատվիրակությունը ներկայացնում էին ֆինանսահաշվային ամբիոնի վարիչ, տ․ գ․ թ․ Ամալյա Գալստյանը, հայոց և օտար լեզուների ամբիոնի վարիչ, մ․ գ․ թ․ Ռուզաննա Փիլոսյանը, կենսաբանության և կենսատեխնոլոգիաների ամբիոնի դոցենտ, կ․ գ․ դ․ Գայանե Մարմարյանը, հասարակական [...] Read More

Միջազգային շաբաթ Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում

2022 թ․-ի մայիսի 23-27 Հունաստանի Աթենք քաղաքի Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանը Էրազմուս+ ՀԳ1 ծրագրի շրջանակներում կազմակերպել էր միջազգային շաբաթ, որին մասնակցեց նաև ՀԱԱՀ-ը։ Վերապատրաստման առաջին օրը բացման խոսքով հանդես եկավ միջազգային կապերի և համագործակցության պրոռեկտոր Մարիանա Պսիլլան, ով հակիրճ խոսեց համալսարանի տեսլականի և առաքելության մասին։ Այնուհետև համալսարանի միջազգային կապերի և Եվրոմիության բաժնի աշխատակիցները [...] Read More

Ուսումը Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում շարունակելու հնարավորություն

Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ ձմեռային կիսամյակում Պանթեոնի հասարակական ու քաղաքական գիտությունների համալսարանում ուսումը 4 ամսով շարունակելու համար: Մրցույթին կարող են մասնակցել Ագրոբիզնեսի և տնտեսագիտության բակալավրիատի առաջին կուրսն ավարտած, Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի ուսանողները, ինչպես նաև վերոհիշյալ բաժինների մագիստրանտները, բացառությամբ՝ ավարտական տարում սովորողների: Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև ներկայացված [...] Read More

Էրազմուսյան անմոռանալի շաբաթ հյուընկալվողների և հյուընկալողների համար

Մայիսի 16-ից 20-ը յուրահատւկ միջազգային շաբաթ էր պլանավորված ՀԱԱՀ-ում։ Այս անգամ ՀԱԱՀ-ն միաժամանակ հյուրընկալեց երկու տարբեր համալսարաններից ժամանած հյուրերին։ Մեր հերթական էրազմուսյան հյուրերն էին Բեժայի պոլիտեխնիկական ինստիտուտի միջազգային բաժնի համակարգող Մարիա Քրիստինա Պալման, գյուղատնտեսության դպրոցի, կենսաբանության պրոֆեսոր Սոֆիա Ռամոան և պրոֆեսոր Լուզ Լուիսը, ինչպես նաև Ռումինիայի Կլուժ-Նապոկայի գյուղատնտեսական գիտությունների և անասնաբուժության համալսարանի պրոֆեսոր Ռոբերտ Քրիստիան [...] Read More