Ուսման և պրակտիկայի հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում

Ուսման և պրակտիկայի հնարավորություն Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակներում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ 2023-24 ուս․ տարվա գարնանային կիսամյակում Մարկեի պոլիտեխնիկական համալսարանում (Իտալիա) ուսումը շարունակելու կամ պրակտիկա անցնելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել Ագրոնոմիական, Պարենամթերքի տեխնոլոգիաների, Ագրոբիզնեսի ու տնտեսագիտության առաջին կուրսն ավարտած և անգլերենին տիրապետող (B2) բակալավրիատի ուսանողները, բացառությամբ՝ ավարտական կուրսում սովորողների։ Պրակտիկային մասնակցելու համար կարող են դիմել նաև մագիստրանտները։
Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ պետ Գ․ Համբարձումյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. անձնագրի գունավոր պատճե
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձևաչափով, անգլերենով, https://europa.eu/europass/en)
5. ակադեմիական տեղեկագիր (հայերենով)
6. առկայության դեպքում՝ անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (նվազագույնը՝ B1 մակարդակ)
7. առարկաների կրեդիտների ճանաչման ձևաթուղթ (https://docs.google.com/document/d/1ZHrU292lXtj0v8YO2tYvmNaZZjymig4k/edit

Պրակտիկայի դեպքում մոտիվացիոն նամակում պետք է հստակ գրվի այն ոլորտը, որում ցանկանում են գործնական հմտություններ ձեռք բերել։
Մասնակիցը պետք է ընտրի 25-30 կրեդիտ, որի գոնե 1/3-ը պետք է համապատասխանի իր հաջորդ գարնանային կիսամյակի առարկաների կրեդիտներին։
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաև ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։
Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 27-ը։

Օգտակար հղումներ․
• Անգլերենով դասավանդվող առարկաները՝ https://www.univpm.it/Entra/Internazionale/Offerta_formativa_internazionale/Corsi_in_Lingua_Inglese/L/1
• Ընդհանուր տեղեկություններ՝ https://guide.univpm.it/
• Միջազգային կրեդիտային շարժունության արդյունքների ճանաչման ընթացակարգը՝ https://drive.google.com/drive/folders/1-2-PxNyA0Qfbxxa-Z99mKoKlMhy0SfmN։
• Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?fbclid=IwAR1vEDSlKzugQAbP32IZLqeJvdS4EPICXFEgW4kO-_7B13HSh5Pf8ZgggKU ։

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի և ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Գ․ Համբարձումյանին՝ [email protected] էլ․ հասցեով կամ այցելել ՄԿԴ: