Ուսումը Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանողների համար՝ 2023-24 ուստարում 4 ամսով (2024 թ․ գարնանային կիսամյակ) Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանում (Բուլղարիա) սովորելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել երկրորդ կուրսի այն ուսանողները, որոնք տիրապետում են անգլերենին (B2): Խրախուսվում է հատուկ կարիքավոր ուսանողների մասնակցությունը:
Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորեւ նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձեւաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար մասնագետ Սուսաննա Հայրապետյանին ([email protected]), իսկ բնօրինակները հանձնել Միջազգային կապերի դեպարտամենտ․
1. ապացույց ՀԱԱՀ ուսանող լինելու վերաբերյալ՝ տեղեկանք դեկանատից
2. անձնագրի պատճեն
3. մոտիվացիոն նամակ (անգլերենով)
4. ինքնակենսագրական (Europass ձեւաչափով, անգլերենով) (https://europa.eu/europass/en)
5. ակադեմիական տեղեկագիր (անգլերեն)
6. առարկաների կրեդիտների ճանաչման ձեւաթուղթ
7. անգլերենի իմացությունը հաստատող փաստաթուղթ (առկայության դեպքում):
Փաստաթղթերի էլեկտրոնային տարբերակների անվանումը պետք է պարունակի դիմորդի անուն-ազգանունը, ինչպես նաեւ ցուցադրի փաստաթղթի բնույթը (օրինակ՝ CV_Name Surname)։ Փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի հոկտեմբերի 13-ը։
Օգտակար հղումներ․
Ռուսեի «Անջել Կնչեւ» համալսարանի վերաբերյալ՝ https://www.uni-ruse.bg/en
Անգլերենով դասավանդվող առարկաների ցանկը՝ https://docs.google.com/spreadsheets/d/1OQgTnh9n8yLaI1ZU8r2lq7CvfuPKZfej/edit?usp=sharing&ouid=116868386372043447769&rtpof=true&sd=true
Անհրաժեշտ փաստաթղթեր՝ https://drive.google.com/drive/folders/1SRZj7WLKT934gzTJlyNNozgup2z-0-Dq?usp=sharing

Ծրագիրը հոգում է ճանապարհածախսը, օրապահիկի ու կեցության ծախսերը: Ծրագիրը չի հոգում վիզայի եւ ապահովագրության հետ կապված ծախսերը։
Հարցերի դեպքում կարող եք դիմել Ս․ Հայրապետյանին՝ [email protected] էլհասցեով: