Author: Elya Nazaryan

Ձմեռային դպրոց․ դեպքերի ուսումնասիրությունը՝ ուսումնական գործընթացի արդյունավետ գործիք

Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Պարենային անվտանգության եվրասիական կենտրոնը դեկտեմբերին կազմակերպեց հերթական վերապատրաստումը պարենային անվտանգության ոլորտում դասավանդողների համար։ Վերապատրաստման հիմնական նպատակը դեպքերի ուսումնասիրման միջոցով դասավանդման նոր մեթոդների և մոտեցումների ուղղությամբ դասախոսական անձնակազմի հմտությունների զարգացումն էր։ ՀԱԱՀ-ից վերապատրաստմանը մասնակցեցին Ագրարային էկոնոմիկայի ամբիոնի դասախոս Մերի Մանուչարյանը, Ագրոբիզնեսի կառավարման և քաղաքականության ամբիոնի ասիստենտ Ծաղկանուշ Միրզոյանը և անասնաբուժասանիտարական փորձագետ, [...] Read More

Հարգանքի ու երախտիքի տուրք Եռաբլուրում․ մեկնարկել է ՀԱԱՀ-ի «Հիշատակարան» կայքը

Երկրում հայտարարված եռօրյա սգո երկրորդ օրը՝ դեկտեմբերի 20-ին, ՀԱԱՀ ռեկտորատի անդամներն այցելեցին Եռաբլուր պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին։ ՀԱԱՀ պատվիրակությունը ծաղիկներ խոնարհեց համալսարանի զոհված ուսանողների եւ շրջանավարտների շիրիմներին եւ անհետ կորած ազատամարտիկների հուշակոթողին։ Եռաբլուր այցելությունից առաջ, օրվա առաջին կեսին ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Էդուարդ Ղազարյանը մեկնել [...] Read More

ՀՀ-ում պարենի հեռանկարային արժեշղթաների վերաբերյալ ՀԱԱՀ-ի հետազոտության արդյունքները ներկայացնում է Հրաչյա Զաքոյանը

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի  (ՊՀԾ) հետ գործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի մասնագետների ուժերով իրականացվել է վերջին տասնամյակում ՀՀ-ում պարենի հեռանկարային արժեշղթաների վերաբերյալ իրականացված հետազոտությունների ուսումնասիրություն և համադրություն, որի արդյունքների ներկայացմամբ օրերս հանդես եկավ ՀԱԱՀ տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Հրաչյա Զաքոյանը: Արդյունքները ներկայացվեցին Microsoft Teams Meeting առցանց հարթակում՝ ՊՀԿ, ՀԱԱՀ հետազոտող թիմի և այլ գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ։ [...] Read More

ՀԱԱՀ ուսանողուհին Վայհենշտեֆանի համալսարանում դասավանդում է իր հավասարակիցներին

ՀԱԱՀ-ի եւ Գերմանիայի Վայհենշտեֆան Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի միջեւ տարիներ ի վեր ծավալված գործակցության շրջանակում  այս պահին այդ համալսարանում իրենց ուսումն են շարունակում ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի 12 ուսանողներ: Նրանք այն լավագույններն են, ովքեր ինչպես Հայաստանում էին աչքի ընկնում առաջադիմությամբ եւ բարձր ակտիվությամբ, այնպես էլ այսօր՝ Գերմանիայում: ՀԱԱՀ-ի «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի [...] Read More

CASCADE կոնսորցիումի շրջանակում համագործակցությունը լավ արդյունքներ է գրանցում եւ հավակնում ավելիին  

Կենտրոնական Ասիայի և Հարավային Կովկասի ագրարային համալսարանների կոնսորցիում հանուն զարգացման (CASCADE) կոնսորցիումի՝ սեպտեմբերին մեկնարկած տնտեսագիտության եւ մենեջմենթի հեռավար դասընթացի հերթական շաբաթը հյուրընկալում է Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Յուրաքանչյուր շաբաթ 15 համալսարանների ուսանողներ՝ յուրաքանչյուր համալսարանից 10-30-ը, մասնակցում են որեւիցե առարկայի դասերին, որոնք ռուսերեն լեզվով վարում են կոնսորցիումի անդամ համալսարանների դասախոսները (հաջորդ փուլում դասընթացի լեզուն կլինի անգլերենը): [...] Read More

Մրցույթ. Մագիստրանտների վերապատրաստում ABioNet ծրագրի շրջանակում

ABioNet Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Սննդամթերքի անվտանգություն կրթական ծրագրով սովորող մագիստրանտների համար։ Վերապատրաստման վայրերն ու տևողությունն են՝ Միջազգային Հելենիկ համալսարան (Հունաստան)՝ 1 ամիս (3 մագիստրանտ) և 2 ամիս տևողությամբ (2 ուսանող), Տերամոյի համալսարան (Իտալիա)՝ 2 ամիս տևողությամբ (1 մագիստրանտ)։ Վերապատրաստման ընթացքում մագիստրանտները կիրականացնեն իրենց թեզի շրջանակում նախատեսված հետազոտական աշխատանքների մի մասը։ [...] Read More

Զարգանալ եվ հզորանալ․ այլ տարբերակ չկա

Ղազախստանի ազգային ագրարարային հետազոտական համալսարանի (ՂԱԱՀՀ) հիմնադրման 90-ամյակի շրջանակում կազմակերպվող «Տնտեսության գլոբալացման պայմաններում ԱՊՀ-ի նորարարական զարգացում» թեմայով միջազգային ագրոտեխնոլոգիական 5-րդ գագաթնաժողովի մասին տեղեկանալուց հետո որոշեցի մասնակցել։ Որոշումս պայմանավորված էր այն հանգամանքով, որ արդեն մի քանի ամիս է աշխատում եմ նորարարական գյուղատնտեսությանը նվիրված գիտական թեմայի վրա, որի շուրջ արդեն կատարել էի որոշակի ուսումնասիրություններ։ Մասնակցության շահադրդվածությունս էլ [...] Read More

Գյուղատնտեսական դաշինքի հայտարարությունը

Հայաստանի Հանրապետությունում և Արցախում ագրոպարենային ոլորտին ու պարենային անվտանգությանն առնչվող խնդիրները 2020 թվականի ընթացքում կտրուկ ավելացել են՝ կորոնավիրուսի տարածման և աննախադեպ պատերազմի աղետալի հետևանքներով: Պաշտոնական տվյալներով 2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունները կազմել են ընդամենը 222.2 հազ. հեկտար, ինչը նշանակում է, որ հանրապետությունում առկա ընդհանուր վարելահողերի կեսից ավելին նպատակային չի օգտագործվում։ Պատերազմի հետևանքով մեծապես [...] Read More

Ագրարային համալսարանը եւ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինը գործակցության հուշագիր են կնքել

Դեկտեմբերի 2-ին գործակցության վերաբերյալ մտադրությունների հուշագիր ստորագրեցին ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ ՀՀ Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանը: Հուշագրով նախատեսվում է փորձի փոխանակման, ուսանողների փորձուսուցումների եւ ԱԱՏՄ եւ ՀԱԱՀ աշխատակիցների վերապատրաստման դասընթացների անցկացման հարցում գործակցության բավականին լայն շրջանակ: ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ըստ արժանվույն գնահատելով ԱԱՏՄ-ի հետ կնքված հուշագիրը, շնորհակալություն հայտնեց ԱԱՏՄ-ի [...] Read More

ՀԱԱՀ ջերմատան բերքը՝ Հայրենիքի պաշտպաններին

Երբ ՀԱԱՀ նորարարական ջերմատանը հասունացավ վարունգի առաջին բերքը, դրա հասցեատերը դարձավ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական  կենտրոնը: Ջերմատան պատասխանատուների եւ ուսանողների միահամուռ կարծիքով, արդիական տեխնոլոգիաներով աճեցված առողջ բերքը, բնականաբար որպես նվիրատվություն, կենտրոնում բուժվող մեր հերոսներից ավելի արժանավոր հասցեատեր դժվար է պատկերացնել: Վարունգի բերքահավաքը շարունակվում է, եւ սկսել է հասունանալ նաեւ լոլիկը: Ջերմատան գլխավոր խորհրդատու, ՀԱԱՀ դասախոս Արամ [...] Read More