Էրազմուս+ միջազգային շարժունության ծրագրի շրջանակում ՀԱԱՀ «Օրգանական գյուղատնտեսություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդգրկված 4 դասախոսներ՝ Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Սասուն Մամաջանյանը, ամբիոնի դասախոս, գ.գ.թ. Նաիրա Գասպարյանը, Անտառագիտության եւ ագրոէկոլոգիայի ամբիոնի դոցենտ, գ.գ.թ. Հրանտ Խաչատրյանը, Հասարակական գիտությունների ամբիոնի դոցենտ, փ.գ.թ. Արուսյակ Ղարիբյանը, ինչպես նաեւ «Օրգանական գյուղատնտեսության հզորացում Հայաստանում. մասնակցային բարձրագույն կրթություն եւ գիտելիքի փոխանակում հանուն [...] Read More
Միջնադարում բժշկագիտական երեք լեզվից մեկը հայերենն էր՝ լատիներենի եւ արաբերենի հետ հավասարազոր: Դեղագիտական գրականության եզրույթներն էլ բերվում էին մեր լեզվում եղած համարժեքների հետ միասին: Մխիթար Հերացու եւ Ամիրդովլաթ Ամասիացու հեղինակության, նրանց հիմնած դպրոցների հետեւանքներն էին, որ երկար կյանք ունեցան, մինչեւ նոր ժամանակներ… Բառարանն ու հանրագիտարանը ամենահիմնարար շտեմարաններն են եւ հաճախ չեն ստեղծվում: Հեշտությամբ չեն ստեղծվում: [...] Read More
ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը եւ «Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սանկտ Պետերբուրգի դաշնային գիտահետազոտական կենտրոն» գիտության դաշնային պետական բյուջետային հաստատության տնօրեն Անդրեյ Ռոնժինը համագործակցության պայմանագիր են ստորագրել հունիսի 13-14-ը Երեւանում կայացած Հայ-ռուսական գիտակրթական համաժողովի շրջանակում։ Պայմանագրի նպատակն է կողմերի միջեւ համագործակցություն զարգացնել գիտահետազոտական եւ կրթական գործունեության, տեղեկատվության եւ գիտական փոխանակման ոլորտներում։ Պայմանագրով ամրագրվել է միջազգային, եվրոպական եւ [...] Read More
ՀԱԱՀ միջազգային կապերի դեպարտամենտի կողմից համակարգվող, Եվրամիության ֆինանսավորմամբ Էրազմուս+ ՀԳ1 միջազգային կրեդիտային շարժունության ծրագրի շրջանակում 2023 թ. մայիսի 29-ից հունիսի 2-ը վերապատրաստման նպատակով միջազգային կապերի դեպարտամենտի առաջատար մասնագետ Զարինե Պողոսյանը և ագրոբիզնեսի ու տնտեսագիտության ֆակուլտետի հեռակա ուսուցման դեկանի տեղակալ Մանյա Կարապետյանը մեկնել են Պորտուգալիայի Բրագանսայի պոլիտեխնիկական ինստիտուտ՝ մասնակցելու միջազգային շաբաթին, որը համախմբել էր 19 երկրի [...] Read More
«Ակվակուլտուրայի եւ ձկնային տնտեսության կրթության զարգացումը հանուն Կանաչ գործարքի Հայաստանում եւ Ուկրաինայում. կրթությունից դեպի էկոլոգիա» (AFISHE) Էրազմուս+ կարողությունների զարգացման ծրագրի երկրորդ հանդիպումը վերջերս կայացավ Սլովակիայի գյուղատնտեսական համալսարանում (Նիտրա)։ Մասնակցում էին նախագծի անդամ բոլոր հաստատությունների ներկայացուցիչները (ՀԱԱՀ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն, Դուբրովնիկի համալսարան, Պորտոյի համալսարան, Սլովակիայի գյուղատնտեսական համալսարան, [...] Read More
Հունիսի 16-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը ստորագրել են համագործակցության եռակողմ հուշագիր, որով մեկնարկում է «Հորիզոններ» դուալ կրթական ծրագիրը։ Այն նախատեսված է Սիսիան եւ Գորիս խոշորացված համայնքների 21 բնակավայրերի 10-12-րդ դասարանների աշակերտների համար: Ինչպես տեղեկացրել է «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր [...] Read More
Սան Ֆրանցիսկոյի «Arable Labs» սրարտափ կազմակերպության արտադրանքի գծով ղեկավար Լեւոն Մինասյանը, որ Հայաստանում է Birthright Armenia (Դեպի Հայք) հիմնադրամի երկշաբաթյա կամավոր փորձնակության առաքելությամբ, երկու հանդիպում է անցկացրել Ագրարային համալսարանում՝ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի աշխատակիցների եւ ոլորտի գործող մասնագետների հետ։ Առաջին հանդիպման ժամանակ Լեւոնը ներկայացրեց իր աշխատանքային փորձը՝ նշելով, որ ապրել է Սիլիկոնյան հովիտում, ունի 10 տարվա [...] Read More
Հուլիսի 17 – 21-ը Հայաստանում կլինի Գերմանիայի Գայզենհայմի համալսարանի դասախոսների խումբը՝ ելույթ ունենալու եւ դասախոսություններ վարելու հուլիսի 17-ին կայանալիք «Գինու բիզնես» խորագրով համաժողովում եւ դրան հաջորդող ամառային դպրոցում: Համաժողովը կազմակերպվում է Գայզենհայմի համալսարանի նախաձեռնությամբ՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ), Հայաստանի խաղողագործության եւ գինեգործության հիմնադրամի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի համագործակցության շրջանակում: Համաժողովը կկայանա հուլիսի 17-ին, [...] Read More
ՖՐՈՒՏԵՆԻԱ ծրագիրը հայտարարում է ամառային երիտասարդական ճամբարի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկը։ Ամառային երիտասարդական ճամբարը հիանալի հնարավորություն է՝ անցկացնել ակտիվ ու հետաքրքրիր օրեր, ընդլայնել ծանոթությունների շրջանակը, ինչպես նաև ձեռք բերել նոր ու կիրառական գիտելիքներ։ Ամառային երիտասարդական ճամբարին կարող են մասնակցել․ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողները, ՀՀ-ում գործող բոլոր գյուղատնտեսական քոլեջների ուսանողները։ Հայտերի ընդունման վերջնաժամկետ՝ հուլիսի 1։ [...] Read More
Այսօր՝ հունիսի 15-ին, ավարտական աշխատանքներն էին պաշտպանում Անտոն Քոչինյանի անվան քոլեջի հողաշինարարություն, հողային կադաստր մասնագիտության ուսանողները: Շուրջ երկու ամիս շարունակվող պաշտպանությունների ֆոնին քոլեջի սաները ակնհայտորեն տարիքային ավելի ցածր խմբի ներկայացուցիչներ էին՝ պատանիներ, թինեյջերներ, ինչպես կամենաք՝ կոչեք: 15 հոգի են, որոնցից շուրջ 6 –ը հավակնում է բակալավրիատի հեռակա համակարգի երկրորդ կուրսի ուսանող դառնալուն: Նրանց տարիների ջանքերը, [...] Read More