Մեկ շաբաթ առաջ ռեկտոր Վարդան Ուռուտյանն ու Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի Գյուղատնտեսական մեքենաշինության եւ տեխնիկական շահագործման ամբիոնի վարիչ, տեխ.գ.դ., պրոֆեսոր Արմեն Մարգարյանը այցելել էին ZEPPELIN CAT ընկերություն, որտեղ, հաճույքով պետք է ընդգծենք, որ աշխատակիցների շարքերում շատ կան մեր համալսարանի շրջանավարտներից: - Շատ հետաքրքիր էր: Իրոք ձեռնարկություն է, որ ճիշտ կազմակերպվել ու ճիշտ աշխատում է, անթերի մաքրությամբ, [...] Read More
Հունիսի 25-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում կայացավ «Ինչպես խթանել գյուղատնտեսական արտահանումը, արտահանման ոլորտի ներդրումները. խոչընդոտներ եւ մարտահրավերներ» վերտառությամբ սեմինար-քննարկում, որը նախաձեռնել էին ՀԱՀ-ը եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը: Բացման եւ ողջույնի խոսքերով հանդես եկան ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ՀԱՀ նախագահ Կարին Մարկիդեսը եւ ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանը: Շեշտելով գյուղատնտեսական արտահանումների կարեւորությունը Հայաստանի համար, տիկին Մարկիդեսն [...] Read More
MATLAB ծրագրի շրջանակում տվյալագիտության ամբիոնի դասախոսները վերապատրաստվել են՝ ուսումնասիրելով գործիքակազմը, մաթեմատիկական եւ ճարտարագիտական հաշվարկների նրբությունները, օրինակների միջոցով ուսումնասիրվել է տարբեր մեխանիզմների աշխատանքը: Նաեւ դիտարկվել է MATLAB-ի Simulink միջավայրը, որի գործիքները հնարավորություն են տալիս ստեղծելու ճարտարագիտական համակարգերի մոդելներ: Դասընթացը վարել է Հայաստանի ազգային պոլիտեխնիակական համալսարանի ANEL լաբորատորիայի աշխատակցուհի Ազատուհի Ուլիկյանը, որը բազմամյա փորձառություն ունի այս ոլորտում: [...] Read More
Ագրոբիզնեսի եւ տնտեսագիտության ֆակուլտետի դասախոսները՝ անկախ տարիքից (ի դեպ, ավագ սերունդը՝ Աշոտ Ոսկանյան, Նելլի Գրիգորյան, Ծովաչ Խալաթյան՝ ավելի ջանասիրաբար), մասնակցեցին վերապատրաստման 10 ժամ ընդգրկմամբ դասընթացի՝ «Burke-Litwin-ի կազմակերպական փոփոխությունները եւ արդյունավետության մոդելը» թեմայով: Դասընթացը վարում էր ԵՊՀ-ից տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Աննա Հակոբջանյանը: Եթե խիստ հակիրճ, ապա Ուորներ Բըրքի և Ջորջ Հ. Լիտվինի ստեղծածը՝ Burke-Litwin կազմակերպչական գործունեության [...] Read More
Սումիի ազգային ագրարային համալսարանում (Ուկրաինա) ամփոփվել են ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ագրարային ուսուցման ոլորտում տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության» TOPAS Էրազմուս+ ՀԳ2 ծրագրի հիմնական արդյունքներն ու ձեռքբերումները։ Հունիսի 16-ից 18–ը ծրագրի մասնակից կազմակերպությունները, այդ թվում՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, ի դեմս Միջազգային կապերի դեպարտամենտի պետ Գարեգին Համբարձումյանի եւ Ֆինանսահաշվային ամբիոնի դասախոս Արման Տոնիկյանի, հաշվետվողական ներկայացումների [...] Read More
Ավարտին մոտեցավ Եվրամիության ֆինանսավորմամբ «Տեսական ուղղվածությունից անցում դեպի գործնական կրթության ագրարային ուսուցման ոլորտում» (TOPAS) Էրազմուս+ ՀԳ2 ծրագիրը, որի նպատակը կարողությունների բարելավումն ու խթանումն է՝ հմտությունների զարգացման մեխանիզմների ներդրման եւ կատարելագործման միջոցով: Թիրախային երկրներն էին Հայաստանը, Ուկրաինան եւ Ուզբեկստանը, իսկ եվրոպական գործընկերները՝ Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Ռումինիան եւ Լեհաստանը։ Ծրագրի գլխավոր համակարգողը ՀԱԱՀ-ի երկարատեւ գործընկեր Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը ընդունում է դիմում-հայտերը սույն թվականի հունիսի 26-ից մինչև հուլիսի 1-ը ( մինչև ժամը 17։00-ն) Կարող են դիմել՝ 1.Առաջին փուլում ընդունելության դիմում-հայտ չներկայացրած դիմորդները, 2․Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիները և օտարերկրացիները, 3․ Օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, 4․ Զորացրված կամ տվյալ տարվա մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները։ Դիմորդները [...] Read More
Հունիսի 15-18-ը առցանց ձեւաչափով տեղի է ունեցել «Կենսաբազմազանության հետազոտությունների խթանում ԴՆԹ բարկոդավորման, տվյալների հավաքագրման եւ կառավարման միջոցով» թեմայով դասընթացը, որն իրականացվում էր «Բարձրագույն կրթության որակի բարելավման եւ միջազգային համագործակցության գործակալության» (DIKU) կողմից ֆինանսավորվող BioDATA ծրագրի շրջանակում, ՀԱԱՀ Գիտական աշխատանքների համակագման բաժնի միջազգային ծրագրերի փորձագետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Արմինե Աբրահամյանի ղեկավարությամբ: «Դասընթացի նպատակն էր մասնակիցներին տալ [...] Read More
Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի մագիստրատուրայի Պարենամթերքի տեխնոլոգիա մասնագիտության տասներկու ուսանողների մագիստրոսական թեզերի պաշտպանությունը տեղի ունեցավ այսօր՝ հունիսի 23-ին: Պաշտպանության վայր էր ընտրվել Ագրոտեխնոլոգիաների ինկուբատորը: Առաջին ակնհայտ տպավորությունը, որ դարձավ նաեւ եզրահանգում, այն էր, որ թեմաները լավագույնս «աշխատված» էին, ուսանողները եւ նրանց ղեկավարները ջանքեր էին ներդրել ոչ միայն մագիստրոսական թեզերին ներկայացվող չափորոշիչները պահպանելու, այլեւ մասնագիտական ու ստեղծագործական [...] Read More
ՀԱԱՀ Վանաձորի մասնաճյուղում գործող Լոռու մարզի Գիտելիքի նորարարական հաբի համակարգող Տաթեւիկ Հովսեփյանը հաղորդում է, որ հունիսի 17-ին հաբում կայացել է հերթական հետաքրքիր միջոցառումը՝ հյուրընկալել են China-Armenia Bridge կազմակերպության հիմնադիր Նոնա Գրիգորյանին, ինչպես նաեւ արդեն փորձառու շահառուների եւ հետաքրքրված երիտասարդների՝ լսելու հաջողության պատմություններ, ստանալու բազմաթիվ կարեւոր հարցերի պատասխաններ: Հանդիպումը մեկնարկել է Տաթեւիկ Հովսեփյանի ողջույնի խոսքով. նա ներկայացրել է հանգույցի [...] Read More