Էվոլյուցիան որպես զարգացման ուղիղ ճանապարհ. խոշոր գործատու է մտնում աշխատաշուկա

Շվեդիայում ընդամենը 2006-ին հիմնված միջազգային ընկերությունն այսօր ներկայացուցչություններ ունի 24 երկրում: Համավարակի եւ համընդգրկուն-խիստ լոքդաունի պայմաններում, երբ շատ հաստատություններ ստիպված եղան սահմանափակել իրենց գործունեությունը՝ Evolution-ը ավելի ընդլայնեց սահմանները: Այն մուտք է գործում նաեւ ՀՀ եւ նախատեսվում է, որ շուրջ 5000 աշխատատեղ կստեղծվի (Թբիլիսիում ճիշտ այդքան է ընդգրկումը եւ զարգանում է շատ արագ):

Էվոլուշնը երիտասարդներին հնարավորություն է տալիս հաջողությամբ համատեղել ուսումն ու աշխատանքը՝ ճկուն ժամանակացույցով: Ընդսմին աշխատանքային փորձառությունը պարտադիր չէ (այսօր սա շատ հազվադեպ է պատահում եւ լուրջ խոչընդոտ է դառնում առաջին քայլերն անողների համար):

Հավակնորդների համար ընկերությունը կազմակերպում է վերապատրաստման իննօրյա դասընթացներ: Աշխատակիցներին տրամադրում է առողջության ապահովագրություն, աշխատանքային անթերի-ժամանակակից պայմաններ՝ մարզասրահ, հանգստի համար նախատեսված գողտրիկ անկյուններ:

Մի հետաքրքիր մանրամասն՝ Evolution ընկերության մարդկային ռեսուրսենրի կառավարման մասնագետները ՀԱԱՀ հմայքը նկատել են մեր բուհում կազմակերպված աշխատանքի տոնավաճառի ժամանակ եւ բուհական երիտասարդության հետ հանդիպումների շարքը սկսեց հենց այստեղից:

Մաղթենք, որ մեր երիտասարդները կարողանան գտնել իրենց երազած աշխատանքը: