Ֆիզիկական կուլտուրայի ամբիոն

Կիրակոսյան Հայկ Սաշայի

ասիստենտ

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, I մասնաշենք, 143 սենյակ
  • (+37412) 58 33 31, ներքին՝ 3-23
  • [email protected]

Ամբիոնի աշխատակիցները խիստ կարևորում են «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի հիմնական նպատակը․ բարելավել ուսանողների առողջական վիճակը, նպաստել համակողմանի ֆիզիկական զարգացմանը, տալ թիմային մտածողության մոտիվացիա: Ամբնիոնի երկու դասախոսներ բուժական ֆիզկուլտուրայի ծրագրով վերապատրաստվել են Հայաստանի Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի Կինեզիոլոգիայի և բուժական ֆիզկուլտուրայի ամբիոնում: Ելնելով յուրաքանչյուր ուսանողի անհատականությունից՝ կազմվել են բուժական ֆիզկուլտուրայի վարժությունների համալիրներ, որոնցով էլ դասախոսներն առաջնորդվում են՝ ցուցաբերելով անհատական մոտեցում։ Վարժությունների մշակված համալիրները կիրառվում են բուժական խմբի ուսանողների համար դասերի ժամանակ և դասերից հետո: Իսկ 1-ին կուրսի ուսանողների Ֆիզիկական կուլտուրայի դասերն անցկացվում են սեկցիոն պարապմունքների ձևով, հիմնականում խաղային մարզաձևերով (վոլեյբոլ, բասկետբոլ, ֆուտզալ, սեղանի թենիս ինչպես նաև ուժային ձևեր): Աշխատակիցների համար պարբերաբար կազմակերպվում են սպորտային միջոցառումներ վոլեյբոլ, սեղանի թենիս, ֆուտզալ մարզաձևերից:

Ամբիոնի աշխատակիցները ուսումնադաստիրակչական, սպորտ-մասսայական աշխատանքներին զուգընթաց կատարում են գիտահետազոտական և ուսումնամեթոդական աշխատանքներ․ հանրապետական գիտամեթոդական ժողովածուներում և ամսագրերում հրատարակվել են մեթոդական ձեռնարկներ, մեթոդական ցուցումներ, գիտական և մեթոդական բնույթի հոդվածներ։ Համալսարանի ուսանող-մարզիկները և հավաքական թիմերը տարբեր սպորտաձևերից մասնակցում են միջֆակուլտետային, շրջանային, քաղաքային, հանրապետական, համամիութենական տարբեր մրցաշարերի: Ուսանողական հանրապետական և Հայաստանի առաջնության մրցումներում վոլեյբոլի, բասկետբոլի, ըմբշամարտի, ծանրամարտի, պաուերլիֆթինգի, բազկամարտի, ձյուդոյի, աթլետիկայի, ֆուտզալի, սեղանի թենիսի և ժայռամագլցման, թիավարության, շախմատի և այլ մարզաձևերի հավաքական թիմերը բազմիցս գրավել են մրցանակային տեղեր: Համալսարանի լավագույն թիմերը, մարզիկները և դասախոսները պարգևատրվել են հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության դիպլոմներով և պատվոգրերով, ինչպես նաև ռեկտորի հրամանով արժանացել շնորհակալագրերի և դրամական պարգևների:

Հայկական գյուղատնտեսական ինստիտուտի ֆիզիկական կուլտուրայի ամբիոնը կազմավորվել է 1947 թվականին, այն ղեկավարել է Պ. Տ. Դոլյանը, իսկ Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ֆիզկուլտուրայի ամբիոնի առաջին վարիչը եղել է Շ. Գ. Ներսիսյանը: Այնուհետև ամբիոնը ղեկավարել է դոցենտ Ա. Ջանոյանը: Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի կազմավորման օրվանից ամբիոնի վարիչ է աշխատել պրոֆեսոր Ռ. Ն. Ազարյանը, այնուհետև պրոֆեսոր Վ. Ս. Հովհաննիսյանը, դոցենտ Ս. Ն. Պողոսյանը. 2015 – 2021թթ. ամբիոնը ղեկավարել է պրոֆեսոր Ս. Հակոբյանը: 2021թ. սեպտեմբերից ամբիոնը ղեկավարում է Հ. Կիրակոսյանը: Այս տարիների ընթացքում ամբիոնի երկու դասախոսներ պաշտպանել են գիտական թեզ, ստացել են մ.գ. թեկնածուի գիտական աստիճան (Մ. Մարգարյան 1981թ., Ս. Հակոբյան 2008թ), իսկ Ռ. Ազարյանը՝ 1985 թ․ դոկտորական թեզ։ 2014թ ֆիզիկական կուլտուրայի ամբիոնն անվանակոչվել է Արցախյան ազատամարտում զոհված ազատամարտիկ, ամբիոնի դոցենտ Մ. Մարգարյանի անվամբ:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Սարգսյան Հրաչիկ Արտավազդի – ավագ դասախոս
  2. Վիրաբյան Սուրիկ Սաշայի – ԽՍՀՄ սպորտի վարպետ, ավագ դասախոս
  3. Բեգլարյան Արսեն Դերենիկի – ՀՀ սպորտի վարպետ, դասախոս
  4. Ասլանյան Վլադիկ Առաքելի – դասախոս
  5. Հովհաննիսյան Գայանե Վահանի – դասախոս
  6. Ակոպով Արմեն Արարատի – ասիստենտ