Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոն

Խաչատրյան Աղավարդ Խաչատուրի

ֆիզմաթ.գիտ․դոկտ․, պրոֆեսոր

Ամբիոնի վարիչ

Հետադարձ կապ

  • ՀՀ, Երևան, 0009, Տերյան 74
    ՀԱԱՀ, II մասնաշենք, 332, 407 սենյակ
  • (+374 12) 58 25 82, (+37412) 58 37 11, ներքին՝ 2-86, 2-88, 3-99, 2-81
  • [email protected]

Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնը ձևավորվել է 2022 թվականի դեկտեմբերի 5-ին՝ Բարձրագույն մաթեմատիկայի և  ֆիզիկայի ու Կիրառական մեխանիկայի և գրաֆիկայի ամբիոնների միավորման արդյունքում:

Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնի դասախոսները դասավանդում են ուսուցման ինչպես առկա և  հեռակա համակարգերում, այնպես էլ քոլեջում՝ բոլոր մասնագիտությունների գծով:
Դասավանդվող առարկաների քանակն անցնում է 25-ը։

Ամբիոնում գործում են «Ֆիզիկա», «Ջերմաֆիզիկա», «Նյութերի դիմադրություն և կիրառական մեխանիկա», «Համակարգչային գրաֆիկա» առարկաների գծով ութ մասնագիտական լաբորատորիաներ, որոնցից երկուսը՝  համակարգչային: Ամբիոնում աշխատանքներ են տարվում լաբորատորիաները նոր սարքավորումներով համալրելու, դրանք անիմացիոն և վիրտուալ լաբորատոր աշխատանքներով հարստացնելու ուղղությամբ: Ամբիոնի լաբորատորիաները հնարավորություն են տալիս ամբողջ ծավալով իրականացնել ուսումնական պլաններով նախատեսված լաբորատոր, գործնական աշխատանքները, որոնց կատարման արդյունավետությունը գնահատվում է ռուբրիկների միջոցով:

Կապված վերջին շրջանում իրականացվող օպտիմալացման գործընթացի հետ՝  վերանայվել են ուսումնական ծրագրերը: Հատուկ ուշադրություն է դարձվել դասավանդվող առարկաների ծրագրերի համապատասխանությանը թողարկող ամբիոնների մասնագիտությունների հետ: Կրթական ծրագրերի արդիականացման նպատակով ամբիոնի դասախոսների կողմից արտերկրի առաջատար համալսարանների հետ պարբերաբար իրականացվում է բենչմարքինգ, որը հնարավորություն է տալիս արմատապես բարեփոխել կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք աշխատաշուկայի արդի պահանջներին։

 Քննական առարկաների համար, սահմանված ձևաչափին համապատասխան, մշակվել են թեստեր, և գիտելիքների գնահատումն իրականացվում է թեստային համակարգով, ինչն էլ բարձրացնում է գիտելիքների ստուգման ու գնահատման օբյեկտիվությունը և թափանցիկությունը։

Ամբիոնի դասախոսները դասավանդման գործընթացն իրականացնում են կրթական նորագույն տեխնոլոգիաներով և դասավանդման ժամանակակից մեթոդներով, որը զգալիորեն բարձրացնում է դասավանդման ուսումնառության արդյունավետությունը։ Բոլոր առարկաների գծով դասախոսությունների, գործնական և լաբորատոր պարապմունքների նյութերը հարստացվել են դիդակտիկ նյութերով ու տեսանյութերով և ներբեռնվել համալսարանի Moodle էլեկտրոնային հարթակ։ Ուսանողների հաճախումների և քննությունների արդյունքների գրանցումը ևս կատարվում է  էլեկտրոնային  Ebuh համակարգով:

Բարձրագույն մաթեմատիկայի, ֆիզիկայի և կիրառական մեխանիկայի ամբիոնում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում ուսումնական, գիտական և խորհրդատվական ուղղություններով։ Ուսումնական սեմինարների ժամանակ ամբիոնում քննարկվում են դասավանդման մեթոդիկայի հարցեր, արվում են  տարբեր առաջարկներ, կատարվում է փորձի փոխանակում: Ամբիոնի դասախոսներն ուսումնադաստիարակչական աշխատանքների շրջանակում տարբեր հարցերի շուրջ ուսանողների հետ պարբերաբար անցկացնում են բաց զրույցներ ու քննարկումներ, որոնք օգնում են ամբիոնի աշխատանքներն ավելի ուսանողակենտրոն դարձնել։ Ամբիոնի դասախոսներն աշխատանք են տանում, որպեսզի ուսանողների համար պատրաստվող առաջադրանքերն ուղղակի առնչություն ունենան արտադրական այն ոլորտների խնդիրների հետ, որոնցով մասնագիտանում են ատեստավորվող ուսանողները:

Ամբիոնի դասախոսների մասնագիտական որակների բարձրացմանը, դասավանդման լավագույն փորձի յուրացմանն ու իր աշխատանքի նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը մեծապես նպաստում են ներամբիոնային և միջամբիոնային դասալսումները, ինչպես նաև հանրապետության և արտերկրի առաջատար համալսարաններում պարբերաբար իրականացվող վերապատրաստումները։

Ամբիոնում բավականին բարձր մակարդակի վրա է դրված գիտահետազոտական աշխատանքների իրականացման գործընթացը․ գործում է մշտական գիտական սեմինար: Դասախոսների մի մասն ընդգրկված է դրամաշնորհային ծրագրերում: Վերջին մի քանի տարիների ընթացքում ամբիոնի աշխատողների կողմից հրատարակվել են 70 -ից ավել գիտական հոդվածներ, որոնք ընդգրկված են բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային ամսագրերում (Scopus և Web of science): Ամբիոնը սերտ համագործակցում է Երևանի պետական համալսարանի, ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի, Ֆիզիկայի, ֆիզիկայի կիրառական խնդիրների ինստիտուտների, ՌԴ գիտությունների ակադեմիայի Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Գերմանիայի Բրեմենի համալսարանի, Մ.Վ. Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի, Բելառուսի պետական, Սիբիրի ֆեդերալ, Դոնի Ռոստովի ֆեդերալ համալսարանների հետ: Փոխադարձ համագործակցությունն ամրապնդելու նպատակով ամբիոնի աշխատակիցները ակտիվ մասնակցում են միջազգային կոնֆերանսներին:

Ամբիոնի դասախոսական և ուսումնաօժանդակ կազմը

  1. Ամիրյան Արա Կարապետի – տ.գ.դ., պրոֆեսոր
  2. Դավեյան Սմբատ Հարութի – տ.գ.դ., դոցենտ
  3. Անդրիյան Սիլվա Միքայելի – ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  4. Համբարձումյան Սամվել Ռազմիկի – ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  5. Խաչատրյան Գևորգ Գրիգորի – ֆիզ.մաթ . գ.թ., դոցենտ
  6. Պետրոսյան Հայկանուշ Սամվելի – ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  7. Պապոյան Արգամ Արիստակեսի – ֆիզ.մաթ. գ.թ., դոցենտ
  8. Մեսրոպյան Մեսրոպ Հայրոյի – ֆիզ.մաթ.գ.թ., դոցենտ
  9. Կռոյան Արփիկ Կոլյայի – ֆիզ․մաթ․գ․թ․, դասախոս
  10. Մատինյան Գվիդոն Կոլյայի – դասախոս
  11. Սմբատյան Սրբուհի Ժորայի – դասախոս
  12. Ամիրյան Օֆելյա Աշոտի – դասախոս
  13. Սարգսյան Լուսինե Խաչիկի- դասախոս
  14. Սիսակյան Արուսյակ Արամի – ֆիզ․մաթ․գ․թ․, ասիստենտ
  15. Ավետիսյան Մետաքսյա Հովնանի- ֆիզմաթ․գ․թ․, ասիստենտ, մասնագետ
  16. Սարգսյան Մարատ Վրեժի- մանկավ․գ․թ․, ասիստենտ
  17. Խաչատրյան Նաիրա Արամայիսի – ասիստենտ
  18. Թադևոսյան Նվեր Արշալույսի – ասիստենտ
  19. Դեղոյան Վահանուշ Աշոտի – ասիստենտ
  20. Պետրոսյան Վարվառա Երվանդի -ասիստենտ
  21. Խաչատրյան Նաիրա Վալերիի – ասիստենտ
  22. Հարությունյան Գայանե Բարսեղի – ասիստենտ
  23. Հովհաննիսյան Մաքսիմ Գրիշայի – ասիստենտ
  24. Աֆյան Արմիկ Վլադիմիրի – ասիստենտ
  25. Բրուտյան Վարդուհի Սամվելի – ասիստենտ
  26. Վարդանյան Վալյա Զերվոնի – ասիստենտ
  27. Ասլանյան Աննա Սերգեյի – մասնագետ, ասիստենտ
  28. Կոստանյան Լուսինե Հայկի – մասնագետ
  29. Խաչատրյան Քրիստինա Վարդանի – մասնագետ

Դասավանդվող առարկաները

Բարձրագույն մաթեմատիկա
Տեսական մեխանիկա
Կենսամաթեմատիկա
Հանրահաշիվ և մաթ․ անալիզի տարրեր
Երկրաչափություն
Ֆինանսական մաթեմատիկա
Մաթեմատիկական հաշվարկների հիմունքներ
Ֆիզիկա
Ֆիզիկա, կենսաֆիզիկայի հիմունքներ
Ֆիզիկա և ջերմատեխնիկա
Նյութերի դիմադրություն
Գրունտների մեխանիկա և շինարարական նյութեր
Մեքենամասեր
Կիրառական մեխանիկա
Գրունտների մեխանիկա, հիմնատակեր և հիմքեր
Ճարտարագիտական գրաֆիկա
Համակարգչային գրաֆիկա
Գրաֆիկայի հիմունքներ
Հողաշինարարական գծագրություն
Օգտահանում
Փաթեթավորող նյութեր
Համակարգչային նախագծում
Սննդարդյունաբերության ձեռնարկությունների նախագծում
ՄՄՏ և ռոբոտաշինություն