Category: Բոլոր հայտարարությունները

Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը սկսել է դիմում-հայտերի ընդունումը

ՀԱԱՀ-ի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի Ագրոբիզնեսի մագիստրոսական ծրագիրը (MAB), հայտարարում է 2020-2021 թթ. ուսումնական տարվա ընդունելություն։ MAB-ն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի եւ Տեխասի A&M («Էյ ընդ Էմ») համալսարանի համատեղ կրթական ծրագիր է։ MAB-ն ագրոբիզնեսի տնտեսագիտության ոլորտում մասնագիտացված միակ մագիստրոսական ծրագիրն է երկրում եւ տարածաշրջանում, որը ապագա ֆինանսիստներին, մարկետինգի մասնագետներին եւ ձեռնարկատերերին օժտում է քանակական, կառավարչական եւ [...] Read More

Հարգելի դիմորդներ եւ ծնողներ

Ի գիտություն Հայաստանի ազգային ագրարային համալսարան ընդունվել ցանկացող դիմորդների եւ նրանց ծնողների հայտնում ենք, որ ընդունելությանն առնչվող հարցերով պետք է դիմել ՀԱԱՀ ընդունող հանձնաժողովին․ ֆեսյբուքյան էջով՝ ՀԱԱՀ Ընդունող հանձնաժողով /2020-2021/ եւ (095) 521753 կամ (012) 585828 հեռախոսահամարներով կամ գրելով էլփոստի [email protected] հասցեով։ Բակալավրիատի ընդունելության վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ։ Հետեւեք նաեւ համալսարանի ֆեյսբուքյան [...] Read More

Ի գիտություն միջին մասնագիտական հաստատությունների բարձր առաջադիմությամբ շրջանավարտների

Հայաստանի  Հանրապետության  կառավարության 27.05.2020թ N856-Ն որոշման  համաձայն, Հայաստանի Հանրապետության միջին մասնագիտական կրթական ծրագիր իրականացնող ուսումնական հաստատությունների  բարձր առաջադիմություն ցուցաբերած  (միայն «Լավ» և (կամ) «Գերազանց» գնահատականներ ունեցող) շրջանավարտները Հայաստանի ազգային ագրարային համալսարանի հեռակա ուսուցմամբ (համապատասխան մասնագիտությամբ) 2-րդ կուրսում կրթությունը շարունակելու համար մինչև տվյալ տարվա օգոստոսի 30-ը պետք է ներկայացնեն հետեւյալ փաստաթղթերը. դիմում` ուղղված ռեկտորին. ավարտական փաստաթղթի` [...] Read More

«Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելության հայտարարություն

Սույն թվականի հունիսի 16-ից  կատարվում է Գերմանիայի Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի աջակցությամբ ՀԱԱՀ-ում կազմակերպվող «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» միջազգային մագիստրոսական ծրագրի ընդունելություն: Ծրագրի տևողությունը 2 տարի է: Ընդունվել կարող են. ՀԱԱՀ-ի և արտերկրի ագրարային և մյուս համալսարանների բոլոր մասնագիտություններով բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի դիպլոմով շրջանավարտները, Դիմորդների համար կազմակերպվում են գերմաներեն լեզվի նախապատրաստական դասընթացներ: «ԱԳՐԱՐԱՅԻՆ ՄԵՆԵՋՄԵՆԹ» մասնագիտության գծով [...] Read More

Ուսումը Ալմերիայի համալսարանում շարունակելու հնարավորություն

Էրազմուս+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է մրցույթ Ալմերիայի համալսարանում (Իսպանիա) ուսումը 5 ամսով շարունակելու նպատակով (2 ուսանող)։ Մրցույթին կարող են մասնակցել ՀԱԱՀ-ի Ագրոնոմիական, Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետների և Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատի այն ուսանողները, ովքեր տիրապետում են անգլերենին կամ իսպաներենին (բացառությամբ առաջին կուրսում և ավարտական կիսամյակում սովորողների): Խրախուսվում է նաև հատուկ կարիքավոր [...] Read More
haytararutyun

Աճուրդի հայտարարություն

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և տպագրական տեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ․-ի հունիսի 1-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Աճուրդին ներկայանալ COVID-19-ի պարետատան սահմանած կանոններով`պաշտպանիչ դիմակով և ձեռնոցներով: 1. Օտարման առարկա [...] Read More

Հայտարարություն

Մինչև 2020 թվականի մայիսի 23-ը ներառյալ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվելու մասին իրենց դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնել հաստատության ղեկավարին: Read More

Հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է

Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների՝ ավելի վաղ հայտարարված դասընթացին (տես այստեղ՝ https://anau.am/training-veterinarian-expert/?fbclid=IwAR3jXOE8hGBxk8DtRy7t8O28cFeQm1-tYPsgPVWwirDpzxyTkw1ca00PBto) մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 25.05.2020թ., առավոտյան ժամը 11:00-ն: Read More

Մայիսի 20-ին կպատասխանենք ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրին վերաբերող հարցերին

Ուշադրություն. Ունե՞ք հարցեր ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրի վերաբերյալ։ Մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ին մենք կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Միացեք առցանց տեղեկատվական հանդիպմանը ֆեյսբուքի ուղիղ եթերում և իմացեք ծրագրի բոլոր մանրամասները՝ առավելություններ մարտահրավերներ ֆինանսական հասանելիություն դիմելու ընթացակարգ Քննարկման լեզու՝ հայերեն, անգլերեն: Քննարկման օր և ժամ՝ մայիսի 20, Երևանի ժամանակով՝ 18:00 (GMT+4): Ծրագրի մարտահրավերներին մանրամասն ծանոթացեք [...] Read More

Գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ

«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա գյուղատնտեսական կենդանիների բաց աճուրդ: Աճուրդը տեղի կունենա 2020թ-ի մայիսի 21-ին ժամը 12.00-ին, ՀԱԱՀ-ի Բալահովիտ գյուղի ուսումնա-փորձարարական տնտեսության վարչական շենքում: Վայրը հստակեցնելու և այլ մանրամասների համար զանգահարել Ազատ Մկրտչյանին՝ 098/094 058997 համարներով: ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ․ Տվյալ աճուրդով չվաճառված կենդանիների մեկնարկային գները մնում են անփոփոխ [...] Read More