Category: Բոլոր նորությունները

Որակի բարձրացման նոր բնագծեր․ ռեկտորատի հերթական նիստը

Ռեկտորատի այսօրվա՝ սեպտեմբերի 19-ի հերթական նիստը վարում էր ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Օրակարգային հարցերից մեկը վերաբերում էր 2022-2023 ուստարվա ուսման վարձավճարների փոխհատուցմանը եւ փոխատեղմանը։ Հարցի կարեւոր բաղադրիչը եւ ընդունված որոշումը վերաբերում էին այս տարվա ընդունելության արդյունքներով առաջացած թափուր տեղերի հաշվին նույն ծածկագրի ներքո այլ կրթական ծրագրում սովորող ուսանողների փոխատեղման՝ օրենքով նախատեսված հնարավորություն տալուն։ Ռեկտորատը, մեկ այլ [...] Read More

Համալսարանը սրբություն է․ Յուրի Մարմարյան

Սեպտեմբերի 16-ին լրացավ գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսումնական աշխատանքների գծով նախկին պրոռեկտոր Յուրի Գիգոլի Մարմարյանի ծննդյան 80-ամյակը։ Անասնաբուծության եւ ընդհանրապես գիտության եւ կրթության երախտավորի հոբելյանին պատշաճ կերպով է արձագանքել Ագրարային համալսարանի ղեկավարությունը՝ պրոֆեսոր Մարմարյանին շնորհելով համալսարանի Ոսկե մեդալը։ Ագրարային կրթության եւ գիտության բնագավառում մեծ ավանդի համար ստացած ՀԱԱՀ Ոսկե մեդալը եւ [...] Read More

Լույս է տեսել բուհական նոր դասագիրք․ «Բույսերի իմունիտետ»

Հրատարակվել է ՀԱԱՀ գիտական քարտուղար, այգեպտղաբուծության եւ բույսերի պաշտպանության ամբիոնի դոցենտ Գայանե Ավագյանի հեղինակած «Բույսերի իմունիտետ» աշխատությունը, որը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության կողմից երաշխավորվել է գործածության որպես բուհական դասագիրք: «Բույսերի իմունիտետ» դասագիրքը նախատեսված է ագրարային ոլորտի բարձրագույն ուսումնական հաստատությունների, ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի ուսանողների, ասպիրանտների, ինչպես նաեւ բուսաբուծության, բույսերի պաշտպանության եւ ընտրասերման ոլորտի [...] Read More

Կենսաբազմազանության տվյալների թվայնացման կարողությունների զարգացման դասընթաց

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը «Գլոբալ կենսաբազմազանության ինֆորմացիոն միջոցներ» (ԳԿԻՄ) միջազգային կառույցի հետ համագործակցությամբ «ԳԿԻՄ Ֆրանսիա-Հայաստան մենթորության» միջազգային ծրագրի շրջանակում, Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (BMZ) պատվիրակմամբ եւ  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից իրականացվող «Բնական պաշարների կառավարում եւ էկոհամակարգային ծառայությունների պահպանություն Հարավային Կովկասում գյուղական տարածքների կայուն զարգացման համար» (ԷԿՈսերվ) ծրագրի աջակցությամբ, իրականացնում [...] Read More

Դասավանդման հնարավորություն Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում

Եվրոպական հանձնաժողովի կողմից ֆինանսավորվող Erasmus+ ՀԳ1 Միջազգային կրեդիտային շարժունություն ծրագրի շրջանակում ՀԱԱՀ-ն հայտարարում է 2 տեղի մրցույթ  Էստոնիայի բնական գիտությունների համալսարանում մեկ շաբաթով դասավանդելու համար։ Մրցույթին կարող են մասնակցել անգլերենի իմացությամբ այն դասախոսները, ովքեր աշխատում են անասնաբուժության և անտառագիտության ոլորտներում։ Մրցույթին մասնակցելու համար պետք է ստորև նշված փաստաթղթերը բարձր որակի PDF ձևաչափով ուղարկել ՄԿԴ առաջատար [...] Read More

Արցախից տեղահանվածները գիտելիքներ ձեռք բերեցին նաեւ չրագործությունից

Սիսիանի մասնաճյուղում  շարունակվում են  Արցախից տեղահանվածների համար անցկացվող գործնական դասընթացները գյուղատնտեսական արտադրության եւ վերամշակման թեմաներով: Մասնաճյուղի բնագիտական առարկաների բաժնի վարիչ Արմինե Շողունցի փոխանցմամբ, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) եւ ՀԱԱՀ-ի համատեղ նախագծի շրջանակում սեպտեմբերի 10-ին Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական խորհրդատվության, նորարարությունների եւ մոնիթորինգի վարչության Սյունիքի բաժնի ավագ խորհրդատու Լեւոն Մկրտչյանի ուցեկցությամբ ծրագրի շահառուներն այցելել են Մեղրի քաղաքում [...] Read More

Հավաստագրողները եւ փորձորոշողները Կարբիում էին

Սերմերի եւ տնկանյութի մասնագիտական հավաստագրողների եւ փորձորոշողների վերապատրաստման ծրագրի մասնակիցների հերթական գործնական պարապմունքը Արագածոտնի մարզի Կարբի համայնքում գտնվող  Իշխան Եսայանի տնկարանում էր։ Այն նվիրված էր պատվաստակալների որակական գնահատման հարցերին։ Տնկարանը զբաղվում է ծիրանենու, սալորենու, դեղձենու, նշենու, կեռասենու, սերկեւիլենու, խնձորենու, տանձենու եւ այլ պտղատեսակների տնկանյութի արտադրությամբ։ Տնկարանում առկա է ինչպես ցանքի դաշտ, այնպես էլ ձեւավորման բաժնի [...] Read More

ՈՒրախ-թախծոտ-անմոռանալի մի օր

Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱգրիԹեք սրահում հանդիսավորությամբ դիպլոմներ հանձնեցին ագրոնոմիական մասնագիտությունների մագիստրանտներին: Արարողությունը սկսվեց մեկ րոպե լռությամբ… Որքան էլ պահը դժվարին լինի մեր երկրի ու ժողովրդի համար, այնուամենայնիվ, այս երիտասարդներն իրենց տարիների աշխատանքի ամփոփման մի կարեւոր հանգրվանում են եւ ֆակուլտետի դեկան, գ.գ.թ., դոցենտ Արմենակ Տեր-Գրիգորյանը ջանացել էր, որ ամեն ինչ արվի ըստ պատշաճի: -Այս հրաշք, լուսավոր [...] Read More

Ռեկտոր Վարդան Ուռուտյանը մասնակցում է բուհերի ռեկտորների միջազգային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության առաջարկով ռեկտոր Վարդան Ուռուտյանը կներկայացնի Հայաստանի բուհական համակարգը այսօր՝ սեպտեմբերի 14-ին Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում մեկնարկած Բուհերի ռեկտորների միջազգային համաժողովին` «Համալսարանների դերը ազգային նորարարական էկոհամակարգի ստեղծման գործում» թեմայով։ Համաժողովի գլխավոր նպատակն է ընդլայնել համալսարանների հետազոտական եւ նորարարական գործունեությունը՝ միջազգային լավագույն գործելակերպերի միջոցով։ Կքննարկվեն բուհերի գիտական ու տեխնիկական կարողականության ուժեղացմանը, [...] Read More

Ապագա ագրոնոմներն ու բույսերի պաշտպանները Ոսկեհատի «արգենտինական» ցանքերում են

Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի վարիչ Գագիկ Թովմասյանի եւ ամբիոնի դոցենտ Ռուդիկ Նազարյանի գլխավորությամբ Ագրոնոմիայի ֆակուլտետի տարբեր մասնագիտությունների մի շարք ուսանողներ նախորդ շաբաթվա վերջում եղան Ոսկահատի ուսումնափորձարարական տնտեսությունում։ Այցը համընկավ համալսարանի գործընկեր Երեմյան փրոջեքթսի հետ համատեղ եգիպտացորենի բերքահավաքի հետ, որի ժամանակ օգտագործվեց հոլանդական բարձրակարգ տեխնիկա, այդ թվում մամլիչ-բարդոցիչը։ Բերքահավաքի գործընթացին հետեւելուց եւ դասախոսներից համապատասխան բացատրություններ ստանալուց [...] Read More