Category: Բոլոր նորությունները

Armen Aghasaryan

Միջին մասնագիտական կրթությունը կարեւորված է

Վերջին տարիներին նկատելի է միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ քոլեջների դերի ու վարկանիշի բարձրացումը: Եւ բնական է, հասկանալի. ավագ դպրոցի հանրակրթական ծրագրերի հետ միասին այստեղ հնարավոր է նաեւ մասնագիտություն ընտրել եւ առաջին՝ էական քայլերն անել այդ ուղղությամբ: Իսկ լավ սովորելու դեպքում բաց են նաեւ բակալավրիատի, մագիստրատուրայի դռները՝ սովորիր, խորացիր մասնագիտությանդ մեջ որքան կամենաս: ՀԱԱՀ Անտոն Քոչինյանի [...] Read More

ՀԱԱՀ ՈԳԱ կենտրոնը հրապարակել է հեռավար ուսուցման հետազոտության արդյունքները

ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնը հրապարակել է «ՀԱԱՀ ուսանողների վերաբերմունքը հեռավար ուսուցման նկատմամբ» որակական հետազոտության հիմնական բացահայտումները: ՈԳԱ կենտրոնն այս հետազոտությունը նախաձեռնել եւ իրականացրել է համալսարանի ուսանողների՝ հեռավար ուսուցման նկատմամբ վերաբերմունքն ու ընկալումները ուսումնասիրելու, հետագա քանակական առավել մասշտաբային հետազոտության համար համապատասխան կատեգորօաների վարհանման, հեռավար ուսուցման փորձը, առավելություններն ու սահմանափակումները ուսումնասիրելու նպատակով: Ֆուկուս-խմբային քննարկումներին մասնակցելու [...] Read More

Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոն

Հայաստանի Ազգային Ագրարային համալսարանը հայտարարում է մրցույթ Համակարգչի տեխնիկական սպասարկման մասնագետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:  Պահանջներ՝ Տեղադրել պահանջվող ծրագրերը, լուծել ծրագրային խնդիրները, Իրականացնել ցանցային սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում, Ցանցային մալուխների անցկացում Իրականացնել համակարգիչների, տպիչ և պատճենահանման սարքավորումների տեղադրում և ծրագրային սպասարկում, Համակարգչային լսարանների կահավորում Համակարգչի խափանման պատճառի հայտնաբերում և արագ կարգավորում Ցանցի խնդիրների հայտնաբերում [...] Read More

Կայացավ հոգաբարձուների խորհրդի նիստը. ՀԱԱՀ կայուն զարգացման ռազմավարական պլան՝ չափելի բաղադրիչներով

Օգոստոսի 25-ին առցանց ձեւաչափով կայացավ ՀԱԱՀ հոգաբարձուների խորհրդի նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ Արմեն Հարությունյանը: Օրակարգը ներառում էր  «Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմնադրամի 2020թ.-ի կառուցվածքի եւ հաստիքացուցակի փոփոխությունների քննարկում եւ հասատումը, 2020թ.-ի բյուջեի ճշգրտումը եւ հաստատումը եւ 2020-2024թթ.-ի ռազմավարական ծրագրի եւ դրա գործունեության ցուցիչների հաստատումը, ինչպես նաեւ ընթացիկ հարցեր: Ռեկտոր Վարդան Ուռուտյանը նախ ներկայացրեց այս տարվա առաջին 6 ամիսների հաշվետվությունը՝ առատ ցուցադրական նյութերի [...] Read More

Նոր գործնական գրականություն TOPAS-ի շրջանակում

Ինչպես հայտնի է, ՀԱԱՀ-ում շարունակվում է կարողությունների զարգացմանը միտված TOPAS Էրազմուս+ միջազգային ծրագիրը, որի հիմնական գործողությունների ավարտը նախատեսված է այս տարվա հոկտեմբերին։ Ծրագրի շրջանակում կատարվել են բազմաթիվ գործողություններ, որոնք իրենց ներդրումն են ունեցել նոր ոճի կրթական միջավայրի ստեղծման գործում։ Այսպես, 30-ից ավելի դասախոսներ վերապատրաստվել են ուսանողակենտրոն դասավանդման ուղղությամբ, այդքանն էլ՝ ագրարային ոլորտում տվյալների հավաքման, բազաների [...] Read More

Ռազմավարական նշանակության ծրագիր. ծրագիր՝ միտված հանրային առողջության ռիսկերի նվազեցմանը

Ընթացիկ տարվա մարտից ՀԱԱՀ-ում մեկնարկեց «Հյուսիսային Կովկասում զոոնոտիկ ինֆեկցիաների քարտեզագրում» ծրագիրը, որը միտված է ՀՀ-ի՝ զոոնոտիկ ինֆեկցիաների տեսակետից վտանգ ներկայացնող տարածքների հողագիտական, աշխարհաերկրաբանական, անասնաբուժական, գյուղատնտեսական եւ կլիմայական չափանիշների բնութագրմանը: ՀԱԱՀ սննդի անվտանգության եւ կենսատեխնոլոգիայի բաժնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր Աստղիկ Փեփոյանին խնդրեցինք պատմել մեկնարկած ծրագրի մասին: Ինչպես միշտ, սակավախոս դոկտ. Փեփոյանը «կցկտուր» տեղեկություն հաղորդեց, սակայն [...] Read More

Մեր կայացած, զորեղ փաղանգը. Կարևորը՝ լավ մարդ լինել ու անմնացորդ նվիրվել մասնագիտությանը

Կենսաբան մոր ու ֆիզիկա-մաթեմատիկայի ուսուցիչ հոր միջեւ սքողված, բայց խանդոտ-համառ պայքար կար երեխաներին գայթակղելու հարցում: Ավագ դուստրն արդեն գնացել էր մոր հետքերով փայլուն սովորում էր Ագրարայինի Անասնաբուժական բժշկագիտության եւ անասնաբուծության ֆակուլտետում (Սուսաննա Պետրոսյանի մասին արդեն պատմել ենք այս նույն խորագրի ներքո): Կրտսեր դուստրը՝ Սվետլանան, որոշեց «չնեղացնել» հայրիկին՝ դիմեց նույն բուհի Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետ: Հիմա պահածոյացման [...] Read More

Բաց տարածքի ոճի նոր սրահ՝ շուտով

Չնայած համավարակին, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում չեն թուլանում նոր ենթակառույցների, ուսանողների համար նոր միջավայրի ստեղծման աշխատանքների տեմպերը։ Իրականանում է ռեկտոր Վարդան Ուռուտյանի եւս մեկ նորարարական գաղափար՝ ավարտվել է «բաց տարածքի» ոճով համալսարանական երկրորդ սրահի շինարարությունը համալսարանի նախկին մամուլի սենյակում, եւ մեկնարկել է տարածքի կահավորման փուլը։ Նոր տարածքն իր կահավորանքով եւս մեկ արդիական ու գունեղ անկյուն [...] Read More

Քոլեջի 2020-2021 ուստարվա 2-րդ փուլի ընդունելության արդյունքները հայտնի են

Ա․Ե․ Քոչինյանի անվան գյուղատնտեսական քոլեջի 2020-2021 ուստարվա 2-րդ փուլի ընդունելության արդյունքները արդեն հայտնի են: Արդյունքների կարող եք ծանոթանալ սեղմելով այստեղ: Read More

Միջազգային մրցույթ «Սննդի կենսաբազմազանության արժեքի բարձրացումը ձեր երկրում»

Աշխարհի տարբեր երկրների մագիստրանտներ հրավիրվում են մասնակցելու Սննդի միջազգային ուսանողական մրցույթ խաղին։ Մրցույթին մասնակցելու համար կարող են դիմել 3-5 մագիստրանտներից բաղկացած խմբեր, որոնք գրանցված են սննդի հետ կապված որևէ ծրագրում աշխարհի որևէ վայրում: Մրցույթը սկսվելու է 2020 թվականի հոկտեմբերին, և ընդունված թիմերը մասնակցելու են 6 առցանց սեսիաների հաջորդ 4 ամիսների ընթացքում: Մրցույթը ավարտվելու է 2021 [...] Read More