Տարիներ առաջ, բոլորը, որոնց աշխատասենյակները գտնվում էին Ագրարային համալսարանի Ագրոգիտասփյուռ դեպարտամենտի հարեւանությամբ, շաբաթվա որոշակի ժամերի պարզապես զրկվում էին խաղաղ աշխատելու հնարավորությունից: Բոլորս շատ լավ գիտեինք Հարություն Գեւորգյանի դասացուցակը ու կես կատակ, կես լուրջ իրար «ցավակցում» էինք. «Այսօր Գեւորգյանը դասի է»: Սա, իհարկե, անչար կատակով, որովհետեւ անկեղծորեն հիանում էինք, թե երիտասարդ, իր գործին անմնացորդ նվիրված մասնագետն [...] Read More
Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ, մայիսի 22-ին ՀԱԱՀ Ագրոնոմիական ֆակուլտետի Բուսաբուծության եւ հողագիտության ամբիոնի դասախոս, Միջազգային գիտական ծրագրերի համակարգման բաժնի պետ Արմինե Աբրահամյանը, ՀԱԱՀ Ուսանողական գիտական ընկերության եւ Ագրոէկոլոգիա եւ Բնապահպանական կենսատեխնոլոգիա մասնագիտությունների մագիստրատուրայի այս տարվա շրջանավարտների հետ համատեղ կազմակերպել էր «Ագրոկենսառեսուրսների կիրառական նշանակությունը» թեմայով բաց դաս։ Դասին ներկա էին Ուսումնական գործընթացի կառավարման վարչության պետ Դանիել [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Հանրակրթական ծրագրերի ուսուցման վարժարանի ավանդական Վերջին զանգի արարողությունը հայտնի պատճառներով չկայացավ։ Արտակարգ իրավիճակն, անշուշտ, իր ուղղումներն է մտցնում մեր գործունեության մեջ, ներառյալ՝ ավանդական դարձած ու երկար սպասված միջոցառումների անցկացման գործում։ Սակայն անսովոր պայմանները դույզն ինչ չեն նսեմացնում վարժարանի՝ սովորական դարձած հաջողություններն ու նվաճումները, որոնք այս տարի աշակերտության եւ մանկավարժական հանրույթի հետ [...] Read More
«Հայաստանի ազգային ագրարային համալսարան» հիմանդրամը հայտարարում է մրցույթ՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող և օտարման ենթակա տրանսպորտային միջոցների և տպագրական տեխնիկայի մրցութային կարգով վաճառքի վերաբերյալ: Մրցույթը տեղի կունենա 2020 թ․-ի հունիսի 1-ին, ժամը 15․00-ին, ՀԱԱՀ 1-ին մասնաշենք, 3-րդ հարկ, «Գիտական խորհրդի նիստերի դահլիճում»։ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ: Աճուրդին ներկայանալ COVID-19-ի պարետատան սահմանած կանոններով`պաշտպանիչ դիմակով և ձեռնոցներով: 1. Օտարման առարկա [...] Read More
Հայաստանի ազգային ագրարային եւ Թուրքմենստանի Ս․ Ա․ Նիյազովի անվան գյուղատնտեսական համալսարանների միջեւ կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում մայիսի 20-ին մսի եւ մասմթերքի տեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ Աննա Դաշտոյանը թուրքմեն դասախոսների եւ ուսանողների համար դասախոսություն է կարդացել «Սննդային հավելումների օգտագործումը մսարդյունաբերությունում» թեմայով։ Գործակցության շրջանակում ՀԱԱՀ-ի պրոֆեսոր Համլետ Մարտիրոսյանը շուրջ մեկ ամիս առաջ տեսադասախոսություն էր կարդացել «Գյուղատնտեսական մշակաբույսերի ընտրասերման [...] Read More
Սևանալճի ֆաունայի և ֆլորայի նորմալ կենսագործունեությունը ապահովելու, կենսածին աղտոտումը նվազեցնելու, լիճ թափվող կենսածին տարրերի պարունակությունը ջրի ընդհանուր ծավալում նվազեցնելու, տարածաշրջանում եզակի քաղցրահամ ջրի այդ մեծագույն պաշարի քանակն ու մաքրությունը կայուն պահպանելու գործում չափազանց կարևոր են լիճ թափվող և դուրս եկող ջրի հաշվեկշռի կարգավորումը։ Այս ուղղությամբ կատարվող ուսումնասիրություններում իր ներդրումն ունի ՀԱԱՀ Էկոլոգիայի և օրգանական գյուղատնտեսության [...] Read More
Մինչև 2020 թվականի մայիսի 23-ը ներառյալ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների բարձր առաջադիմություն ցուցաբերած շրջանավարտները կարող են բարձրագույն ուսումնական հաստատություն տեղափոխվելու մասին իրենց դիմումները էլեկտրոնային եղանակով ներկայացնել հաստատության ղեկավարին: Read More
Սպանդանոցի անասնաբույժ-փորձագետների՝ ավելի վաղ հայտարարված դասընթացին (տես այստեղ՝ https://anau.am/training-veterinarian-expert/?fbclid=IwAR3jXOE8hGBxk8DtRy7t8O28cFeQm1-tYPsgPVWwirDpzxyTkw1ca00PBto) մասնակցելու համար հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվում է մինչև 25.05.2020թ., առավոտյան ժամը 11:00-ն: Read More
Ուշադրություն. Ունե՞ք հարցեր ImpactAIM ANAU AgriTech Accelerator ծրագրի վերաբերյալ։ Մայիսի 20-ին՝ ժամը 18:00-ին մենք կպատասխանենք ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին։ Միացեք առցանց տեղեկատվական հանդիպմանը ֆեյսբուքի ուղիղ եթերում և իմացեք ծրագրի բոլոր մանրամասները՝ առավելություններ մարտահրավերներ ֆինանսական հասանելիություն դիմելու ընթացակարգ Քննարկման լեզու՝ հայերեն, անգլերեն: Քննարկման օր և ժամ՝ մայիսի 20, Երևանի ժամանակով՝ 18:00 (GMT+4): Ծրագրի մարտահրավերներին մանրամասն ծանոթացեք [...] Read More
Հողաշինարարություն եւ հողային կադաստր մասնագիտության 11 բակալավրի եւ 9 մագիստրանտի (առկա՝ 6 եւ հեռակա՝ 3) ավարտաճառերի պաշտպանությունը, ինչպես եւ սպասվում էր, հաջողությամբ անցավ: Հանձնաժողովը՝ Կադաստրի կոմիտեի Հողաշինարարության բաժնի վարիչ Ռաֆիկ Մինասյանի նախագահությամբ (անդամներ՝ Կոմիտեի ներքին վերահսկողության վարչության հաշվառման վերահսկողության բաժնի պետ Արթուր Ստեփանյան, Կոտայքի մարզային հողային պետական տեսչության պետ Գուրգեն Ավետիսյան, Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի դեկան [...] Read More