Լիլիթ Զաքարյանը նշանակվել է ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀԱԱՀ Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի նախկին տնօրեն Մարիամ Մովսիսյանը նշանակվել է Միջազգային կապերի եւ կրթական բարեփոխումների աշխատանքների գծով պրոռեկտոր:

ՀԱԱՀ ռեկտոր Վարդան Ուռուտյանի մեկ այլ հրամանով համալսարանի Որակի գնահատման եւ ապահովման կենտրոնի տնօրեն է նշանակվել Լիլիթ Զաքարյանը:

Տիկին Զաքարյանը մասնագիտական աշխատանքի, ներառյալ դասախոսական, գիտահետազոտական եւ կրթական գործի կառավարման աշխատանքի հարուստ փորձ ունի, պատմական գիտությունների  թեկնածու է: Ունի նաեւ հասարակական ակտիվ գործունեության երկու տասնամյակի փորձ:

Շնորհավորում ենք տիկին Զաքարյանին եւ բեղմնավոր աշխատանք մաղթում մեր համալսարանի այս կարեւոր կառույցի ղեկավարի պաշտոնում:

Լիլիթ Զաքարյանի կենսագրության մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ: